Գրիգորի Լեպս [Grigoriy Leps]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝երգիչ Ծննդյան ամսաթիվը՝ հուլիսի 16, 1962թ․ Ծննդյան վայրը՝ Սոչի, Ռուսաստան Ամբողջական անունը`Գրիգորի Վիկտորի Լեպս

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝երգիչ
Ծննդյան ամսաթիվը՝ հուլիսի 16, 1962թ․
Ծննդյան վայրը՝ Սոչի, Ռուսաստան
Ամբողջական անունը`Գրիգորի Վիկտորի Լեպս

Գրիգորի Վիկտորի  Լեպս – երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2011): «World Music Awards», «Տարվա երգ», «Ոսկե գրամաֆոն» մրցույթների հաղթող։

Գրիգորի Վիկտորի Լեպսը, ում իսկական անունը Գրիգորի Վիկտորի Լեպսվերիձե է, Grigoriy Lepsծնվել է  1962 թվականի հուլիսի 16-ին Կրասնոդարի շրջանի ամենահայտնի առողջարանային քաղաքում՝ Սոչիում։ Նրա ծնողերը եղել են սովորական աշխատողներ, իսկ ինքը ողջ օրն անցկացրել է փողոցում՝ ընկերների հետ ֆուտբոլ խաղալով։ Շուտով նրան լրջորեն սկսում է հետաքրքրել երաժշտությունը։ Ավարտելով երաժշտական ուսումնարանի հարվածային գործիքների  դասարանը՝ Գրիգորի Լեպսը գնում է բանակ, իսկ ավելի ուշ՝ համերգներ տալիս ռեստորաններում։ Բայց նա երազում էր Grigoriy Lepsմեծ բեմի մասին, իսկ գիշերային աշխատանքը ուժասպառ էր անում ապագա երգչին․ սփոփանքը նա գտնում էր ալկոհոլի բաժակի մեջ։ Հասկանալով, որ բացի ռեստորանային հանդիսատեսից ինքը չի ունենա այլ լսարան՝ Գրիգորի Լեպսը որոշում է տեղափոխվել Մոսկվա։ Այդ ժամանակ նա  երեսուն տարեկան էր։

Մայրաքաղաքը երաժշտին գրկաբաց չի դիմավորում, բայց  1995 թվականին ընկերների Grigoriy Lepsհետ նա ձայնագրում է իր առաջին սկավառակը՝ «Նատալի», որի գլխավոր սինգլը դառնում է համանուն երգը։

Թմրանյութերից և ալկոհոլից Լեպսը վերջնականապես հրաժարվում է, երբ մի կերպ է վերադառնում այն աշխարհից։ Մի քանի ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո նրա երաժշտական կարիերան սկսում է թափ առնել։ Ալլա Պուգաչովան նրան Grigoriy Lepsհրավիրում է իր   «Սուրբծննդյան հանդիպումներին», իսկ 1999 թվականին լույս է տեսնում երաժշտի երրորդ ալբոմը՝ «Շնորհակալություն, մարդիկ»։

Քննադատները Լեպսին անվանում են «Մերօրյա Վիսոցկի», քանի որ նա կատարում է երգերը այնպիսի ապրումներով, կարծես երգում է վերջին անգամ։ Իր ոճը նա ներկայացնում է որպես «էստրադային երգերGrigoriy Leps՝ ռոքի տարրերով»։

Գրիգորի Լեպսի խռպոտ ձայնը իսկապես անկրկնելի և յուրահատուկ է․ նրա հիթերը ճանաչելի են առաջին իսկ նոտայից՝«Օղու բաժակ՝ սեղանին», «Նա», «Առնետ», «Ծննդյան առաջին տարեդարձ» և այլն։ Երգչուհի Իրինա Ալեգրովայի հետ համագործակցությամբ նա կատարել է մի շարք երգեր։ Նա հայտնի է իր վառ դուետներով՝ Ստաս Պիեխայի, Վալերի Մելաձեի և այլոց հետ։

2009 թվականի փետրվարին Գրիգորի Լեպսը ներկայացնում է «Ջրվեժ» անունը կրող նոր ծրագիր։ Նա համերգներով հանդես է գալիս երեք օր շարունակ և մեկ ամիս անց Grigoriy Lepsհայտնվում հիվանդանոցում՝  «սուր բրոնխիտ» ախտորոշմամբ։ Գրիգորի Լեպսի հերթական ալբոմի՝ «Ջրվեժ»-ի շնորհանդեսը  տեղի է ունենում 2009 թվականի աշնանը։  «Ես քեզ չեմ սիրում», «Հեռացիր գեղեցիկ» կոմպոզիցիաները, Ստաս Պիեխայի և Իրինա Ալեգրովայի հետ դուետները ընդգրկվում են այս ալբոմում, որը շուտով ստանում է «պլատինե» կարգավիճակ։  2009 թվականի նոյեմբերին Լեպսը դառնում է   «Ոսկե գրամաֆոն» Grigoriy Lepsմրցանակակիր «Ես քեզ չեմ սիրում» երգի համար։ 2010 թվականի ձմռանը կայանում է Գրիգորի Լեպսի համերգը Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայի  Burj Al Arab հյուրանոցում։ Այնուհետև նա թողարկում է լավագույն տեսահոլովակների հավաքածու։ Բացի այդ,  2010 թվականին Գրիգորի Լեպսը  ներկայացնում է «Դավաճանություններ» կոմպոզիցիան՝ ձայնագրված Վիկտորիա Իլյանսկայայի հետ, «Երկուսը պատուհանի մոտ» երգը Յուրմալայում  «Նոր ալիք» երաժշտական փառատոնին և ստանում  «Ոսկե գրամաֆոն» (հիթ «Հեռացիր գեղեցիկ»)։ 2011 թվականի ձմռանը Լեպսը դառնում է  «Leps» կարաոկե-բարի Grigoriy Leps համասեփականատերը։ Շուտով նա առաջին անգամ կատարում է «Իսկական կին» սինգլը՝ նվիրված նոր ալբոմի թողարկմանը։ Նրա հանդիսավոր շնորհանդեսը տեղի է ունենում 2011 թվականին  Crocus City Hall սրահի բեմում։ Աշնանը Լեպսը և Ալեքսնադր Ռոզեմբաումը թողարկում են տեսահոլովակ  «Вечерняя застольная» երգի հիման վրա։ Բացի այդ, արտիստը ստանում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում և միանգամից երկու Ոսկե Գրամաֆոն։  2011 թվականի դեկտեմբերին Գրիգորի Լեպսը և Grigoriy LepsՏիմատին ներկայացնում են «Սիրո ռեքվիեմ» տեսահոլովակը։

2012 թվականի գարնանը Լեպսը Տիմատիի հետ ձայնագրում է  «Լոնդոն» կոմպոզիցիան, և զբաղվում ակնոցների շարքի թողարկմամբ։ Ամռանը արտիստը տոնում է իր հիսունամյակը Առաջին ալիքի աջակցությամբ․ նրա բենեֆիսը տեղի է ունենում   «Թող խոսեն» հաղորդման եթերում, իսկ  «Գրիգորի Լեպսի լաբիրինթոսները» վավերագրական ֆիլմը լույս է տեղնում նրա ծննդյան նախօրեին։

Lepsi2000 թվականին երաժիշտը ամուսնանում է երկրորդ անգամ։ Նրա կինը՝ Աննան, բալետի պարուհի է։ Նրանք ծանոթացել են Ռիգայում Լայմա Վայկուլեի ամուսնու ծննդյան օրը։ Ամուսինները ունեն երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։ Լեպսը մեկ դուստր էլ ունի առաջին ամուսնությունից։  Բացի երաժշտությունից երգիչը հետաքրքրվում է նաև հազմավգյուտ գրքերով․ նրա հավաքածուում առկա է  հին սլավոնական լեզվով XVII դարի Աստվածաշունչ։