Հրանտ Թոխատյան [Hrant Tokhatyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասան Ծննդյան ամսաթիվը՝1958թ. հունվարի 10 Ծննդյան վայրը՝ Երևան, Հայաստան Ամբողջական անունը`Հրանտ Արամի Թոխատյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասան
Ծննդյան ամսաթիվը՝1958թ. հունվարի 10
Ծննդյան վայրը՝ Երևան, Հայաստան
Ամբողջական անունը`Հրանտ Արամի Թոխատյան

Հրանտ Արամի Թոխատյան-թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։

Հրանտ Արամի Թոխատյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 10-ին Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 109 միջնակարգ դպրոցը: Ավարտական դասարաններում սկսել է հետաքրքրվել ՈՒՀԱ-ով և բեմական իմպրովիզացիայով։ 1976 թվականին ընդունվում է Երևանի Վ.Բրյուսովի Hrant Tokhatyanանվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո  ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատում Օշականում։ 1976 թվականին  սկսում է հանդես գալ Կամերային թատրոնում։   Հրանտ Թոխատյանը բազմաթիվ դերեր է  մարմնավորել՝ հանդես գալով թատերական ներկայացումներում, որոնցից են՝ «Նազար, Նազար մինչև վերջ», «Կառավարական համերգ», «Երևանյան օրերի խրոնիկա», «Համլետ», «Կաբարե», «Խաթաբալադա», «Դոն Ժուան Hrant TokhatyanԱվիա», «Մեա կուլպա» և այլն։ 2000-ական թվականների սկզբին Հրանտ Թոխատյանը փորձում է իրեն հաղորդավարի դերում՝ վարելով  «Հայկական տարբերակ», «Բարի գիշեր, հայեր», «100 տարբերակ» և այլ հաղորդումներ։ Նա մասնակցել է  Ֆրանսիայի Նանտ քաղաքում անցկացվող միջազգային թատերական փառատոնին 1989 թվականին։  1991թվականին  Ռուբեն Ջաղինյանի և Կարեն Ղազարյանի հետ  հիմնադրել է «Շարմ» ընկերությունը, որի տնօրենն է  1995 թվականից։  Hrant TokhatyanՆկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Կամոյի մենախոսությունը» (1987թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1997թ.), «Քանի դեռ կամ» (2000թ.), «Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004թ.), «Մեր բակը 3» (2005թ.), «Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006թ.), «Տաքսի էլի լավա» (2009թ.), «Կորած-մոլորվածը Հայաստանում» (2012թ․), «Պապ 005» (2013թ․), «Վերջին Մոհիկյանը»(2013թ․): 2000-06 թվականներին նկարահանել է  «Մեր այբբենարանը» Hrant Tokhatyanմանկական ուսուցողական ֆիլմաշարը: 1985թ. արժանացել է Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի դափնեկրի կոչմանը, 1989թ.` Hrant TokhatyanՖրանսիայում միջազգային թատերական փառատոնի 2-րդ մրցանակին, ԼՂՀ նախագահի և պաշտպանության նախարարի պատվոգրերի, 2002թ.` Եգիպտոսի մանկական զվարճալի ֆիլմերի փառատոնի պատվավոր դիպլոմի: 2006թ. Hrant Tokhatyanարժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, հետագայում` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի և ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» և «Վազգեն Սարգսյան» մեդալների:

Hrant Tokhatyan2013 թվականից Հրանտ Թոխատյանը հանդես է գալիս ՍՏՍ ալիքի «Վերջին Մոհիկյանը» սիթքոմի գլխավոր դերում։

Հրանտ Թոխատյանը ամուսնացած է դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ, ով դերասանի երրորդ կինն է։ Նախորդ ամուսնություններից Հրանտն ունի երկու որդի, իսկ Լուիզան դերասանին պարգևել է դուստր՝ Լիլիթին։