Huawei-ը ստեղծել է 3 տեսախցիկով առաջին սմարթֆոնն աշխարհում

Չինական Huawei ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին սմարտֆոնը, որը հագեցած է երեք տեսախցիկով: Այս մասին գրում է Birdinfight կայքը:

Տեսախցիկը մշակվել է գերմանական Leica լուսանկարչական սարքեր արտադրող ընկերության հետ համատեղ: Այն ունի 40 մեգապիքսել թողունակություն:

Սմարթֆոնը կկոչվի P20: Դրա ստեղծողները կարծում են, որ այն կդառնա շուկայում բարձր պահանջարկ ունեցող նման արտադրանքներից մեկը՝ տեսանկարահանող լայն հնարավորությունների շնորհիվ:

Սմարթֆոնի այլ գործառույթների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել: Նախատեսվում է, որ Huawei ընկերությունն այն կներկայացնի հանրությանը 2018թ մարտի 27-ին Փարիզում: Աղբյուրը՝ Panarmenian.net