Հյու Հեֆներ [Hugh Hefner]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ հրատարակիչ Ծննդյան ամսաթիվը՝ 9 ապրիլի 1926թ․ Ծննդյան վայրը՝Չիկագո, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Hugh Marston Hefner

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ հրատարակիչ
Ծննդյան ամսաթիվը՝ 9 ապրիլի 1926թ․
Ծննդյան վայրը՝Չիկագո, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Hugh Marston Hefner

Հյու Մարստոն Հեֆներ (անգլ. Hugh Marston Hefner)—ամերիկացի հրատարակիչ,  «Playboy» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր, ինչպես նաև՝ «Playboy Enterprises» ընկերության հիմնադիր։ Մականունը՝ Հեֆ։

Հյու Հեֆները ծնվել է 1926 թվականի ապրիլի 9-ին Չիկագոյում։ Մայրը՝ Գրեյս Քերոլայն Սոունսոն, հայրը՝ Գլենն Լուսիուս Հեֆներ։ Դպրոցն ավարտել է Չիկագոյում, որից հետո   1944 թվականին գնացել բանակ, պատերազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին։

Hugh HefnerԲանակից հետո Հյու Հեֆները ավարտել է Ուրբանա Շամպեյնում Իլլինոյսի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը։ Playboy ամսագրի գաղափարը ծագել է դեռևս ուսանողության տարիներից, երբ սկսել է հետաքրքրվել հրատարակչական գործով։ Եղել է «Shaft» ամսագրի խմբագիրը, կոմիքսներ է նկարել ամսագրերի համար։

1949 թվականի հունիսի 25-ին ամուսնացել է Միլդրեդ Վիլլյամսի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է տասը տարի։

Hugh Hefner1952 թվականին ունեցել են դուստր՝ Քրիստին, 1955-ին՝ որդի Դևիդ Փոլին։

Ավելի ուշ Հեֆները աշխատել է Esquire ամսագրի գովազդային բաժնում, բայց ազատվել է աշխատանքից աշխատավարձը բարձրացնելու խնդրանքը մերժելու պատճառով։ Այդ պահից սկսած Հեֆները սկսում է  գումար հավաքել սեփական ամսագիրը բացելու համար։Նա 600 $  դոլար է ստանում  վարկավորման միջոցով,  8000 $ դոլար վերցնում ներդրողներից,  1000 $ Hugh Hefnerդոլար էլ մորից և սկսում աշխատանքը։ Ամսագրի աշխատանքային անվանումը լինում է «Stag Party» («տղայական խնջույք»), բայց Հեֆները հրաժարվում է այդ անվանումից, որպեսզի կոնֆլիկտի մեջ չմտնի այդ ժամանակ գործող «Stag Magazine»   «տղամարդկանց ամսագրի» հետ։ 1953 թվականին թողարկվում է «Playboy» ամսագրի առաջին համարը 70000 օրինակ տպաքանակով, որի շապիկին լինում է Մերլին Մոնրոն։ Հյու Հեֆները խիստ կասկածում է, որ առաջին թողարկումին կհաջորդի երկրորդը և նույնիսկ որոշում է համար չդնել ամսագրին։ Բայց գործն առաջ է գնում։ Առաջին Hugh Hefnerշաբաթում վաճառվում է տպաքանակի երեք չորրորդը։ Սկսվում է սեքսուալ հեղափոխություն։

1959  թվականին Հյուն ամուսնալուծվում է Միլդրեդ Վիլլյամսից և 30տարի  ապրում ամուրի, թեև նա մշտապես հարաբերություններ է ունեցել բազմաթիվ աղջիկների հետ։ Եվ միայն  1989 թվականին նա ամուսնանում է մոդել Քիմբերլի Կոնրադի հետ, ում հետ ևս ապրում է տասը տարի։

2000 թվականից սկսած Հյու Հեֆները իր առանձնատանը ապրել է 18-ից  28 Hugh Hefnerտարեկան 7 աղջիկների հետ։

2010 թվականի դեկտեմբերին հայտարարվել է Հեֆների և   Playboy-ի 25-ամյա մոդել Կրիստալ Հարիսի նշանադրության մասին։ Հարսանիքը պետք է տեղի ունենար  2011 թվականի հունիսի 18-ին։ Սակայն հունիսի 14-ին Հեֆները իր   Twitter-յան միկրոբլոգում հայտնում է, որ Hugh Hefnerհարսանիքը հետաձգվում է։  «Կրիստալը մտափոխվել է»,-գրում է  Հյուն՝ չմանրամասնելով պատճառները։ Իր հերթին, հայտնիների կյանքը լուսաբանող TMZ.com կայքը հայտնում է, որ զույգը հեռախոսով բուռն վեճ է ունեցել, որից հետո Կրիստալ Հարիսը լքել է առանձնատունը։

Հյու Հեֆները բարձրացրել է իր ամսագրի հեղինակությունը այնքան, որ այնտեղ իրենց ստեղծագործությունները համաձայնել են հրապարակել Ջոն Ափդայկը, Hugh HefnerԿուրտ Վոննեգուտը և Թոմ Քլենսին։ Զրուցակիցների թվում են եղել Դեննիս Ռոդմանը, Թոմմի Հիլֆիգերը, Քևին Սփեյսին, Ջոն Թրավոլտան և Բիլլ Գեյթսը։ Իսկ ամսագրի համար համաձայնել են լուսանկարվել Կատարինա Վիտտը, Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմբլը, Շերոն Սթոունը և շատ այլ աստղեր։

2012 թվականի դեկտեմբերի 31-ին նա, այնուամենայնիվ, ամուսնանում է  Կրիստալ Հարիսի հետ։