Իեն Սոմերհալդեր [Ian Somerhalder]

Ամբողջական անունը՝ Ian Joseph Somerhalder Ծննդյան ամսաթիվը՝ 8 դեկտեմբերի  1978թ. Ծննդավայրը՝  Քովինգտոն, ԱՄՆ Հասակը՝ 177 սմ Քաշը՝ 64 կգ

Ամբողջական անունը՝ Ian Joseph Somerhalder
Ծննդյան ամսաթիվը՝
8 դեկտեմբերի 1978թ.
Ծննդավայրը՝ Քովինգտոն, ԱՄՆ
Հասակը՝ 177 սմ
Քաշը՝ 64 կգ

Իեն Սոմերհոլդերը-ամերիկացի մոդել, դերասան և պրոդյուսեր է։ Առավել ճանաչված է դարձել՝ մարմնավորելով Դեյմոն Սալվատորին «Վամպիրի օրագրերը» հեռուստադրամայում և Բուն Քարլայլին՝ Կորուսյալներում։

Որպեսզի Իեն Սոմերհալդերը լույս աշխար գա, նրա մայրը ստիպված էր մեկնել այլ քաղաք: Անհավանական փոքրիկ, ծովեզրյա Մանդեվիլ քաղաքում, որտեղ դերասանը անցկացրել է իր մանկությունը, ծննդատուն չի եղել: Մանկության մեծ մասը Սոմերհալդերը անցկացրել է ձկնորսություն անելով և ձիավարելով: Բայց արդեն 10  տարեկանում Իեն Սոմերհալդերը հայտնվում է մոդելային աշխարհում: Դրանում նրան օգնել է մայրը. ամեն ամառ նա որդուն ուղարկում էի Նյու Յորք նկարահանումների: Նա պայմնանագրեր է կնքել լավագույն մանկական մոդելային գործակալությունների՝  Click, Next, Arlene Wilson-ի հետ: Ian Joseph SomerhalderՄի քանի տարի անց Իենը հնարավորություն է ստանում դառնալ եվրոպական մակարդակի մոդել. նա մեկնում է Փարիզ, Լոնդոն, Միլան: Երկու սեզոն Իեն Սոմերհալդերը դառնում է GUESS-ի  աշնանային հավաքածուի դեմքը, ինչպես նաև՝ ներկայացնում է այնպիսի հայտնի նորաձևության տներ, ինչպիսիք են՝ Versace-ն, Esprit-ը, Persol-ը, Calvin Klein-ը, Dolce&Gabbana-ն  Gucci-ն:
Մոդելային բիզնեսով զբաղվելու ընթացքում նա նաև հանդես է գալիս տեղի թատերական խմբում և դրամատիկական ակումբում: Հենց այդ ժամանակ էլ տղան որոշում է նվիրվել  դերասանական արվեստին:

Իեն Սոմերհալդերի դեբյուտը մեծ կինոյում եղավ «Հիմա կամ երբեք» ֆիլմը 1999 թվականին: Ֆիլմը ստեղծողները նրան ընտրել են չորս հարյուր թեկնածուների միջից:Ian Joseph Somerhalder Իեն Սոմերհալդերի ամենահաջողված դերերից մեկը դարձավ հոմոսեքսուալիստի դերը «Սեքսի կանոնները» ֆիլմում: Դա սադրիչ քայլ էր երիտասարդ դերասանի կողմից, բայց այդ ռիսկը հետագայում նրան մեծ հաջողություն բերեց: Բացի այդ, 2002 թվականին նա հայտնվեց հիսուն ամենասեքսուալ տղամարդկանց ցանկում ՝ըստ People-ի: Աստեղային ժամը Իենի կյանքում եղավ կուլտային  «Կորուսյալները» (Lost) ֆիլմում կատարած դերը, որտեղ նա մարմնավորում էր Բուն Քարլայլին:
Ian Joseph Somerhalder Սկզբում դերասանը չէր սիրում իր կերպարը, բայց ժամանակի ընթացքում, երբ Բունը փոխվեց, սկսեց ավելի դուր գալ կատարողին: Քանի որ նրա կերպարը մահացավ դեռևս առաջին սեզոնում, Իենը սկսեց զբաղվել նոր նախագծերով: Նա չսկսեց փառք փնտրել մեծ կինոյում և սողոսկել Հոլիվուդ, այլ շարունակեց իր համագործակցությունը հեռուստաընկերության հետ: 2009 թվականին նա հայտնվեց  «Վամպիրի օրագրերը» սերիալում, որտեղ նրան բաժին հասավ Դեյմոն Սալվատորի դերը:  Առաջին իսկ սերիաների էկրաններ բարձրանալու հետ Իենը գրանցեց հանրաճանաչելիության մեծ աճ. դերասանի համար սա դարձավ աննախադեպ հաջողություն:
Սերիալում նա նկարահանվում է արդեն մի քանի տարի և գտնվում է հաջողության գագաթնակետում: Կարծես թե, Իենի համար ամեն ինչ նոր է սկսվում:

Ian Joseph Somerhalder«Երիտասարդ ամերիկացիները» (2000) ֆիլմի նկարահանումների ժամանակ Յանը հանդիպում էր դիզայներ Սառա Մալեյտսոնի հետ, սակայն 2003 թվականին զույգը բաժանվեց: Արդեն  2004  թվականին Իենը սկսեց հանդիպել  Նիկի Հիլթոնի հետ (Փերիս Հիլթոնի քույրը): Սակայն զույգը ընդհանուր լեզու չգտավ, և կես տարի անց նրանց սիրավեպը ավարտվեց:
2006 թվականի գարնանը «US Magazine» ամսագիրը հայտնեց, որ Իենը հանդիպում է Մեգգի Գրեյսի հետ, որը «Կորուսյալները» սերալում մարմավորել էր Շեննոնին: Բայց դերասանները չհաստատեցին այդ լուրը, և նույն տարվա վերջին Իենը ծանոթացավ Մեգան Օլդի հետ: Նրանց հարաբերությունները երկար չտևեցին: 2011-2013 թվականներին դերասանը  հանդիպել է  «Վամպիրի օրագրերը»  ֆիլմի գլխավոր դերասանուհու՝ Նինա Դոբրևի հետ: Այժմ հանդիպում է «Մթնշաղ»  ֆիլմի դերասանուհի Նիկկի Րիդի հետ: