Ինգա և Անուշ Արշակյաններ [Inga and Anush Arshakyans]

Inga and Anush ArshakyansԻնգա և Անուշ Արշակյաններ-հայկական ֆոլկ դուետ։

Անուշ Արշակյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում։ Ավարտել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային դասարանը։  1994 թվականին առաջին տեղն է գրավել և շահել հանդիսատեսի համակրանքի մրցանակը Օմսկում տեղի ունեցած մրցույթին։ Այդ ժամանակից սկսել է հանդես գալ որպես Anushհեղինակ և կոմպոզիտոր։ Նրա երգերը սկսում են մեծ հաջողություն վայելել։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային  բաժին։ 1999 թվականին տեղի է ունենում նրա դեբյուտը՝ որպես մեներգչուհի՝ հանդես գալով Հայաստանի պետական ֆիլարմոնիկ անսամբլի հետ։ 2001-ից  2005 թվականներին սովորել է Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ջազ-վոկալ բաժնում։

AnushԻնգա Արշակյանը ծնվել է 1982 թվականի մարտի  18-ին Երևանում։  Ավարտել է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցը և Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը 1997 թվականին։ 1998 թվականին Ինգան միացել է քրոջը և նրանք սկսել են հանդես գալ միասին՝ կատարելով ոչ միայն դուետներ, Ingaայլև՝ արիաներ, որտեղ գլխավոր դերում եղել է ջութակը։ Ուսմանը զուգընթաց  1999 թվականից աշխատել է Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլում՝ նրանց հետ մասնակցելով տարբեր հյուրախաղերի։ Թատրոնի հետ ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում և Ֆրանսիայում մի շարք սոլո կատարումներից հետո Ինգան քրոջ հետ սկսում է սոլո կարիերան։  2002 թվականին Ինգան Ինգան ավարտում է երաժշտական ուսումնարանը և քրոջ հետքերով Ingaընդունվում Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, որն ավարտում  է 2005 թվականին։ 2015 թվականին Ինգա Արշակյանը, որպես Genealogy սուպերխմբի անդամ, ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը անցկացվելու է Վիեննայում մայիսի 19-ին։

Inga and Anush ArshakyansԻնգան և Անուշը երգում և ստեղծագործում են վաղ մանկությունից, իսկ դուետով հանդես գալ պրոֆեսիոնալ բեմերում սկսել են 2000 թվականին։ Նրանց դուետը հանդես էր գալիս Հայաստանի Երգի պետական թատրոնի կազմում։   2003 թվականից նրանք սկսել են սոլո կարիերա։ Քույրերը համերգներով հանդես են եկել Հայաստանի մի շարք քաղաքներում և արտերկրում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի մի շարք քաղաքներում, Թեհրանում, Լոնդոնում, Փարիզում։ 2003 թվականի մայիսին նրանք Inga and Anush Arshakyansմասնակցում են  Շառլ Ազնավուրի 79-ամյակին։  2004 թվականին «Թամզարա» երգի հիման վրա  նկարահանվում է նրանց առաջին տեսահոլովակը։ 2004 թվականին Հոլլիվուդում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը նրանց դեբյուտային ալբոմը մրցանակի է արժանանում «Լավագույն կանացի փոփ-ռեթրո ալբոմ» անվանակարգում։ 2006 թվականին թողարկվում է «Թամզարա» ալբոմը։

Inga and Anush Arshakyans2008 թվականից Ինգան և Անուշը համագործակցում են  «Շարմ Հոլդինգ» ընկերության հետ։ 2009 թվականի փետրվարի 14-ին կայացած նախընտրական փուլի արդյունքում Ինգան և Անուշը ներկայացնում են Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին  նույն թվականի մայիսի 12-ին Մոսկվայում։ 2011 թվականի սեպտեմբերին մասնակցել են «Վոլգայի համագործակցություն» փառատոնին։  2011 թվականին լույս է տեսնում Արշակյան քույրերի «Ճանապարհ» կոչվող  համերգ-տեսաֆիլմը, որը ներկայացնում է նախորդ տարի կայացած նրանց մենահամերգը՝ համալրված  հյուրախաղերից և համերգներից հատվածներով։ Տեսաֆիլմը ցուցադրվել է Armenia TV-ի եթերում։

Inga and Anush Arshakyans2005 – Հայաստանի հանրեպատության նախագահի մրցանակ՝ հայ ժողովրդական երգի մշակման, ներկայացման և բարձր կատարողական ունակությունների դրսևորման համար։

2005- Ազգային երաժշտական մրցանակաբաշխության Տիգրան Նաղդալյանի անվան Հատուկ մրցանակ Թամզարա  երգի համար։

Inga and Anush Arshakyans2009-Եվրատեսիլ  երգի մրցույթում ներկայացրել են Հայաստանը Ջան-ջան երգով՝ հասնելով մրցույթի եզրափակիչ փուլ։

2009 –Տարվա լավագույն դուետ են ճանաչվել Տաշիր  ամենամյա մրցանակաբաշխություն։

2009 – Մենք ենք մեր սարերը ձայնասկավառակը ճանաչվել է  Տարվա լավագույն ալբոմ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։

2010 – Մենք ենք մեր սարերը համերգային շրջագայությունը ճանաչվել է  Տարվա լավագույն Inga and Anush Arshakyansերաժշտական նախագիծ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։

2011 – Իմ անունը Հայաստան է տեսահոլովակը ճանաչվել է  տարվա ամենաոճային տեսահոլովակը Style Screen  ամենամյա մրցանակաբաշխությունում։

2014 – Դուետը ստացել է  ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։