Ինգրիդ Բերգման [Ingrid Bergman]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝  օգոստոսի 29, 1915 Մահվան ամսաթիվը՝ օգոստոսի 29, 1982 Ծննդյան վայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիա Ամբողջական անունը՝ Ingrid Bergman

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ օգոստոսի 29, 1915
Մահվան ամսաթիվը՝ օգոստոսի 29, 1982
Ծննդյան վայրը՝ Ստոկհոլմ, Շվեդիա
Ամբողջական անունը՝ Ingrid Bergman

Ինգրիդ Բերգման (շվեդերեն՝ Ingrid Bergman, օգոստոսի 29, 1915, Ստոկհոլմ, Շվեդիա – օգոստոսի 29, 1982, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի, խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր։

Կենսագրություն և կարիերա

Ingrid BergmanԻնգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների։ 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը՝ Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր։ Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր՝ Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա։

Արդեն 17 տարեկանում նրան աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում։ Բերգմանը թատրոնում երկար չի մնում և տեղափոխվում է կինեմատոգրաֆ։ Կինոյում նա խաղում է նկարահանվելով  էպիզոդիկ դերերում։ Առաջին քիչ թե շատ մեծ դերը կինոյում 1934 թ. «Կոմսը Մունկբրուից» ֆիլմն էր։ Շվեդական մոտ մեկ տասնյակ ֆիլմերում խաղալուց հետո պրոդյուսեր Դևիդ Սելեզնիկը նրան Ingrid in Intermezzoհրավիրում է Հոլիվուդ խաղալու «Ինտերմեցցո» ֆիլմում։ ԱՄՆ-ում նա անցնում է դերասանական վարպետության դասեր Միխայիլ Չեխովի դպրոցում։

Humphrey Bogart and Ingrid Bergman in Casablanca1942 թվականին Բերգմանը նկարահանվում է իր թերևս ամենանշանավոր ֆիլմում «Կասաբլանկայում», ուր իր խաղընկերն էր Համֆրի Բոգարտը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունենում, իսկ Բերգմանը դառնում է հոլիվուդյան առաջին մեծության աստղ։ Նրա հաջորդ աշխատանքները կինոյում նույնպես շատ հաջողակ էին՝ «Դոկտոր Ջեքիլը և Միստր Հայդը», «Ու՞մ մահն է գուժում զանգը», «Գազային լույս» և այլն։

1949 թվականին նա հեռանում է Հոլիվուդից, բաժանվում առաջին ամուսնուց՝ Փեթեր Արոն Լինդստրեմից և ամուսնանում իտալացի նշանավոր ռեժիսոր Ռոբերտո Ռոսսելլինիի հետ։ Այդ Ingrid Bergmanտարիներին նա նկարահանվում է Ռոսսելլինիի ֆիլմերում, միաժամանակ նաև խաղալով թատրոնում։ Ռոսսելլինիից նա ունենում է 3 երեխա, նրա երեխաներից Իզաբելլա Ռոսսինին նույնպես դառնում է դերասանուհի։ 1957 թվականին նա բաժանվում է ամուսնուց։ 1973 թվականին նա դառնում է Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ։

1973 թվականին նրա մոտ հայտնաբերում են կրքի քաղցկեղ, 1982 թվականի օգոստոսի 29-ին, իր ծննդյան օրը նա մահանում է այդ հիվանդությունից։

Մրցանակներ և ճանաչումներ

Ingrid BergmanԱմերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է։ Ընդհանուր թվով խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 3 անգամ ստացել է Օսկար, որոնցից 2-ը հեղինակավոր Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում (ներկայացված է եղել 7 անգամ), 4 անգամ Ոսկե Գլոբուս (ներկայացված է եղել նույնպես 7 անգամ), նաև Էմմի, Սեզար, BAFTA և այլ կինոմրցանակների դափնեկիր է։

1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը։ Ինգրիդ Բերգմանի պատվին է կոչվում վարդի մի տեսակ։