Ինգվար Ֆեոդոր Կամպրադ [Ingvar Feodor Kamprad]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գործարար Ծննդյան ամսաթիվը՝ 30 մարտի 1926թ․ Ծննդյան վայրը`Շվեդիա Ամբողջական անունը՝Ingvar Feodor Kamprad

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գործարար
Ծննդյան ամսաթիվը՝
30 մարտի 1926թ․
Ծննդյան վայրը`Շվեդիա
Ամբողջական անունը՝Ingvar Feodor Kamprad

Ինգվար Ֆեոդոր Կամպրադ  (շվեդ. Ingvar Feodor Kamprad) (ծնվել է 1926 թվականի մարտի 30-ին ) — ձեռնարկատեր Շվեդիայից: Աշխարհի ամենահարուստ մարդկանցի մեկը, IKEA ընկերության հիմնադիրը, որը խանութների ցանց է և զբաղվում է կենցաղային իրերի վաճառքով:

Կենսագրությունը

Ինգվարը բիզնեսով սկսել է զբաղվել դեռ վաղ մանկուց՝ հարևաններին  վաճառելով լուցկի: Նա բացահայտեց, որ կարող է մեծ քանակությամբ մատչելի գնով դրանք գնել Ստոկհոլմից, Ingvar Feodor Kampradայնուհետև ավելի մատչելի գնով վաճառել և դրանով վերջում ավելի լավ շահույթ ունենալ:  Հետագայում նա զբաղվում է ձկան, ամանորյա զարդերի, սերմերի, գնդիկավոր գրիչների և մատիտների վաճառքով: Ինգվարը հայրիկից նվեր ստացած գումարով հիմնադրել է ընկերությունը, որը հետագայում դարձել է  IKEA-ն, երբ 17 տարեկան էր:

Ingvar Feodor Kamprad1994 թվականին հրատարակվել է շվեդ ֆաշիստական ակտիիվիստ Պեր Էնգդալի նամակները, որից պարզ է դառնում, որ Կամպրադը  1942 թվականից եղել է իր հականացիստական «Նորշվեդական շարժում» խմբավորման անդամ: Առնվազն մինչև  1945 թվականի սեպտեմբերը նա ակտիվ կերպով գումար էր հավաքում խմբի համար և նոր անդամներ հրավիրում խումբ: Խմբից Կամպրադի հեռանալու ստույգ ժամանակը հայտնի չէ, բայց մինչև 1950-ական թվականների սկիզբը նրանք Պեր Էնգդալի հետ եղել են ընկերներ: Ingvar Feodor KampradԲացի դրանից, համաձայն Պետական Անվտանգության Ծառայության տվյալների,  նա համարվել է Շվեդական Սոցիալիստական խմբավորում նացիստական կուսակցության անդամ:

Կամպրադի նացիստական անցայլի մասին թղթերի հրապարակումից հետո նա հայտարարեց, որ խորապես զղջում է իր կյանքի այդ հատվածի համար և դա համարում  իր կյանքի մեծագույն սխալ: Դրանից հետո նա նամակ է գրել՝ ներողություն խնդրելով IKEA ընկերության ազգությամբ հրեա  աշխատակիցներից: Սակայն 2010 թվականի օգոստոսին լրագրող և գրող Էլիսաբեթ Օսբրինկին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Պեր Էնգդալը հիանալի մարդ է եղել, և Ingvar Feodor Kampradես մինչև կյանքիս վերջը կմնամ նույն կարծիքին»:

1976 թվականից Կամպրադը ապրում է Շվեյցարիայում՝ Էպալենժ քաղաքում: Ըստ կարողության՝  2009 թվականի տվյալներով  նա համարվում է  Շվեյցարիայի ամենահարուստ բնակիչը:

Ընտանիքը

Ingvar Feodor Kamprad1950 թվականին Կամպրադը ամուսնանում է Կրեստին Վադլինգի հետ, ամուսնալուծվում է 1960 թվականին:

Երեխաները՝ որդեգրած աղջիկ՝ Աննիկան:

1963 թվականին ամուսնանում է Մարգարետ Ստեններտի հետ:

Երեխաները՝ որդիներ Պիտեր Յոնասը և Մատիասը:

Հետաքրքիր փաստեր

«IKEA» հապավումը կազմված է իր անվան  սկզբնատառերից (IK), ընտանեկան Ingvar Feodor Kampradընկերության անվանումից՝ Elmtaryd, (E) և մոտակա գյուղի՝  Agunnaryd (A) անվանումից:

Ինգվարը խոստովանել է, որ տառապում է դիսլեքսիայով, և դա հետք է թողել իր բիզնեսի վրա:

Իր հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ այն մեքենան, որը նա վարում է, արդեն Ingvar Feodor Kamprad15 տարվա է,  նա մշտապես թռչում է էկոնոմ դասով և նա իր աշխատակիցներից պահանջում է օգտագործել թղթի երկու կողմն էլ: Իր տան ամբողջ կահույքը IKEA խանութներից է, բացառությամբ  «հնաոճ բազկաթոռից և հատակի ժամացույցից»:

Ինգվարը 32 տարի շարունակ օգտվում է միևնույն բազկաթոռից.  «Ես օգտագործում է այն  32 տարի: Կինս համարում է, որ ինձ նորն է պետք, քանի որ կտորը կեղտոտվել է… Բայց հիմնականում այն նորին չի զիջում»:

Հարթ արկղերի մեջ փաթեթավորված կահույքի մասին միտքը նրա մոտ առաջացել է 1950-ական թվականներին, երբ նա տեսել  է, թե ինչպես է իր աշխատողը պտտում սեղանի
Ingvar Feodor Kampradոտքերը, որպեսզի կարողանա դնել ավտոմեքենայի մեջ:

Ինգվար Կամպրադը խոստացել է մոտավորապես 100 միլիոն եվրո տրամադրել բարեգործությանը այն բանից հետո, երբ  օգոստոսին ԶԼՄ-ները գրեցին, որ 17-ամյա Կամպրադը անդամակցել է շվեդական նացիստական կուսակցությանը և նոր անդամների է հրավրել այդ կուսակցություն: Կամպրադը «Գաղափար կա․ԻԿԵԱ-ի պատմությունը» գրքի երկու գլուխը տրամադրել է այդ կազմակերպությունում իր Ingvar Feodor Kampradմասնակցությանը, և 1994 թվականին ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում նշել, որ այդ կապ եղել է «իր կյանքի մեծագույն սխալը»։

Կարողությունը

2010 թվականին  IKEA ցանցի հիմնադրի կարողությունը գնահատվել է  23 միլիարդ դոլար, Ingvar Feodor Kampradորը նրան ապահովել էForbes-ի ցանկի   11-րդ հորիզոնական: Սակայն 2011 թվականին կրկին Forbes-ը գնահատել է Կամպրադի և իր ընտանիքի կարողությունը ընդամենը 6 միլիարդ դոլար՝ նրան անվանելով «2011 թվականի գլխավոր անհաջողակ»:

2012 թվականի տվյալներով Բլումբերգ ընկերությունը Կամպրադին հատկացրել է 5-րդ հորիզոնականը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ նրա կարողությունը գնահատելով  42,9 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ Forbes-ը շարունակում է գնահատել Ingvar Feodor Kampradնրա կարողությունը ավելի համետստ թվերով՝ 3 միլիարդ դոլար՝ նրան հատկացնելով միայն  377 հորիզոնականը միլիարդատերերի ցանկում:

Stichting INGKA Foundation

Կամպրադը համարվում է Նիդեռլանդներում գրանցված բարեգործական  Stichting INGKA Foundation (անվանվել է՝ ի պատիվ Կամպրադի) հիմնադրամի նախագահ: Այդ Ingvar Feodor Kampradհիմնադրամը համարվում է  INGKA Holding-ի՝  IKEA- բոլոր խանութների գլխավոր ընկերություն սեփականատեր։

The Economist ամսագրի տվյալներով՝  բարեգործական հիմնադրամը 2006 թվականի մայիսից համարվում է աշխարհում ամենահարուստ բարեգործական ընկերություններից մեկը, նրա ակտիվները հասնում են  36 միլիարդ դոլարի:

Ingvar Feodor KampradՄրցանակները

1983 թվական՝ Լունդսկիի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

1984 թվական՝ Առևտրի միջազգային կազմակերպության մրցանակակիր

1989 թվական՝ Կամպրադը ճանաչվել է «Տարվա շվեդ» կոչմանը

1992 թվական՝ տեխնիկական գիտությունների ասոցացիայի հեղինակավոր մրցանակակիր։