Իրինա Շեյք [Irina Shayk]

Ամբողջական անունը՝ Irina Shaykhlislamova Ծննդյան ամսաթիվը՝ 6 հունվարի 1986թ.  Ծննդյան վայրը՝   Եմանժելինսկ, Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան Հասակը՝ 178 սմ Քաշը՝ 53

Ամբողջական անունը՝ Irina Shaykhlislamova
Ծննդյան ամսաթիվը՝
6 հունվարի 1986թ.
Ծննդյան վայրը՝
Եմանժելինսկ, Չելյաբինսկի մարզ, Ռուսաստան
Հասակը՝ 178 սմ
Քաշը՝ 53

Իրինա Վալերևնա Շեյխիսլամովա-ավելի հայտնի է Իրինա Շեյք անվամբ, (անգլ.՝ Irina Shayk), ռուս  սուպերմոդել է։ 2007 թ.ից ամեն տարի նկարահանվում է ամերիկյան Sports Illustrated Swimsuit Issue-ի համար, եղել է Armani Exchange (2010), Guess (2008—2009), Intimissimi(2007—2009), Beach Bunny (2009), Lacoste (2007), La Perla (2007) բրենդների դեմքը:

Բաշկիրիայի Սիբայ քաղաքում բնակվող հանքագործի և երաժշտության ուսուցչուհու ընտանիքում 1986 թվականի  հունվարի 6-ին ծնվում է աղջիկ, որին անվանում են Իրինա: Նա շատ ծար  և հոգսաշատ մանկություն է ունենում: Շուտով, ծնողները երեխաների հետ բնակություն են հաստատում Չելյաբինսկի շրջանի Եմանժելինսկ քաղաքում, որտեղ էլ թոքաբորբից վախճանվում է ընտանիքի գլխավորը: Քանի  որ Իրինան նաև իրենցի ավագ քույր ուներ՝ Տատյանան, այրիացած մայրը բոլոր ուժերը գործադրել է, որպեսզի կարողանա պահել երկու աղջիկներին:Irina Shayk Իրինան երազում էր մոր նման երաժշտության ուսուցչուհի դառնալ, դասավանդել գրականություն, քանի որ մանկության տարիներին սիրելի զբաղմունքը գիրք կարդալն է եղել: Ինը տարեկանից սկսած Իրինան սկսեց նվագել դաշնամուր: Ավարտելով դպրոցը՝ նա քրոջ հետ տեղափոխվեց Չելյաբինսկ և ընդունվեց տեղի տնտեսագիտական քոլեջ: Սակայն քույրերի հետաքրքությունները չսահմանափակվեց սովորելով: Երկուսով հաճախել են նորաձևության դպրոց:

Աստղային ուղին

Մոդելային բիզնեսում նրան օգնեց առաջ գնալ Չելյաբինսկում «Սուպերմոդել-2004» գեղեցկության Irina Shaykմրցույթում հաղթանակ: Հաղթանակի համար, որպես մրցանակ, նա դրամական պարգև և  մոսկովյան մոդելային գործակալության հետ պայմանագիր կնքելու հնարավորություն  ստացավ, որտեղ նրան նկատեց Գիյա Ջիկիձեն, ով զբաղվում է տաղանդների փնտրտուքով Ուկրաինայում և Ռուսաստանում:  Նա ժամանակին օգնել է նաև Նատալյա Վոդյանովային և շատ այլ մոդելների, ովքեր այժմ հայտնի են ողջ աշխարհում, իսկ ահա 2005 թվականին հերթը Իրինային էր:  Արտասահմանում իր կարիերան կառուցելու համար Իրինան ստիպված եղավ իր Շեյխիսլամովա  ազգանունը փոխարինել Շեյքով (այն ավելի հեշտ հիշվող է օտարերկրացիների համար): 2007  թվականին Իրինան առաջին անգամ հայտնվեց  Intimissimi ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում: Նրան նաև հաջողվեց հայտնվել Sports Illustrated ամսագրի շապիկին, ընդ որում՝ դրա համար Իրինան ստիպված էր անցնել շատ խիստ մրցույթ և առաջ անցներ տասը փորձառու մոդելներից: Irina ShaykՀետագայում Շեյքին սկսեցին հաճախ հրավիրել Glamour, Elle, Woman, Jalouse և  GQ հայտնի ամսագրերի նկարահանումներին:  Չնայած այն փաստին, որ նրան պայմանագրեր են առաջարկել շատ հեղինակավոր ապրանքանիշներ (Guess, Lacoste, La Perla), Իրինան միաժամանակ նկարահանվում էր հագուստի հասարակ կատալոգներում: 2010 թվականին Իրինային առաջարկեցին դառնալ Armani Exchange-ի դեմքը, ինչը նրա համար հաջողության ակնհայտ ցուցանիշ էր:Irina Shayk Իրինան սկսեց հայտնվել տարբեր վարկանիշային աղյուսակներում, աշխարհի ամենասեքսուալ  մոդելների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը: Ի դեպ, քասթինգներում հաճախ կարծում են, որ Իրինան եկել է Բրազիլիայից, ոչ թե Ռուսաստանից: Դրա պատճառը նրա վառ արտաքինն է, որը փոխանցվել է Շեյքին թաթարական ծագում ունեցող նրա հորից: Շեյքը նաև զբաղվում է բարեգործությամբ:

Իրինայի ճանաչվածության  զգալի մասը նրան ապահովել է անձնական կյանքը: Նա արդեն երկար ժամանակ  ֆուտբոլիստԿրիշտիանու Ռոնալդու ընկերուհին է, ում հետ ծանոթացել է Armani-ի գովասդի նկարահանումներին: Ֆուտբոլիստը նրան ծանոթացրել է ծնողների հետ: Հաճախ շշուկներ են պտտվում, որ նրանք պատրաստվում են ամուսնանալ: