Al jazeera հեռուսատաալիք

Իսրայելն հայտարարել է երկրում Al Jazeera-ի աշխատանքը արգելելու մասին

Իսրայելի կապի նախարար Այուբ Կարան հայտարարել է, որ երկրում քաթարյան Al Jazeera հեռուստաալիքի աշխատանքի թույլտվության չեղարկման և ԶԼՄ-ի Երուսաղեմում առկա գրասենյակների փակման հայտ է ուղարկել․ հայտնում է հեռուստաալիքի կայքը։

Նշվում է, որ նման հայտարարություն նախարարությունն արել է օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսին, որին, ի դեպ, Al Jazeera-ի լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել։

«Մենք այդ որոշումն  ընդունել ենք՝ հիմնվելով սուննի արաբական պետությունների գործողությունների վրա, որոնք արդեն փակել են այդ հեռուստաընկերության գրասենյակները և արգելել նրա լրագրողներին աշխատել իրենց երկրների տարածքում», —ընդգծել է Կարան։

Al jazeera հեռուսատաալիք

Նրա խոսքերով՝ Al Jazeera-ն օգտագործում են  բռնություն «հրահրելու» համար։

Ինչպես պատմում է հեռուստաալիքի լրագրողներից մեկը՝ թույլտվության չեղարկումը վերաբերում է Al Jazeera-ի  ինչպես արաբական, այնպես էլ՝ անգլիական բաժնի լրագրողներին։