Ջեք Դենիել [Jack Daniel]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գորարար Ծննդյան ամսաթիվը՝ 5 սեպտեմբերի 1850 թ․ Մահվան ամսաթիվը՝10 հոկտեմբերի 191թ․ Ծննդյան վայրը՝ Լինչբերգ, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Jasper Newton "Jack" Daniel

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գորարար
Ծննդյան ամսաթիվը՝ 5 սեպտեմբերի 1850 թ․
Մահվան ամսաթիվը՝10 հոկտեմբերի 1911թ․
Ծննդյան վայրը՝ Լինչբերգ, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Jasper Newton “Jack” Daniel

Ջեք Դենիել – ամերիկացի գործարար, վիսկի արտադրող, Թենեսսիի  Jack Daniel’s-ի ստեղծող։

Ջասպեր Նյուտոն Դենիելի (գործարարի իսկական անունը) ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ․ աղբյուրներից մեկի համաձայն՝ նա ծնվել է 1850 թվականի սեպտեմբերի 5-ին, ըստ մյուսի՝  1849 թվականին։ Պատճառն այն է, որ Դենիելի ծննդյան փաստաթղթերը այրվել են հրդեհի ժամանակ։ Չի բացառվում նաև, որ նա ծնվել է 1846 թվականին։ Նա ծնվել է ԱՄՆ-ի Թենեսսի նահանգի Լինչբերգ քաղաքում։ Եղել է տասը երեխաներից կրտսերը։ Հայրը եղել է Քոլուեյ Դենիելը (1800—1863), մայրը՝ Լյուսինդա Դենիելը (օրիորդական ազգանունը՝ Կուկ,  1805—1850)։ Ջասպերի տատն ու պապը եղել են Ուելսից, Շոտլանդիայից և Իռլանդիայից արտագաղթյալներ։ Շուտով, Ջեքի լույս աշխարհ գալուց հետո նրա մայրը մահանում է բազմաթիվ ծննդաբերությունների պատճառով, իսկ հայրը՝ արդեն  1851 թվականի հունիսին ամուսնանում է երկրորդ անգամ․ Մաթիլդա Վանզանտի հետ ամուսնությունից նա ևս երեք երեխա է ունեցել։

Կրթություն Ջեք Դենիելը չի ստացել, կրոնական հայացքներով՝ պատկանել  «պարզունակ բապտիստներին»։

Jack DanielԱրդեն յոթ տարեկան հասակում Ջեքը սկսում է աշխատել։ Նա օգնական բանվորի աշխատանք է ստանում օղեգործարանում։ Լինելով շատ աշխատասեր և ուշադիր՝ Ջեքը արագ յուրացնում է վիսկիի արտադրության հնարքները և արդեն 13 տարեկանում, փաստորեն, դառնում այդ փոքրիկ ձեռնարկության սեփականատերը։ Նրա կյանքի գլխավոր ձեռքբերումն է դառնում «փափուկ»  Jack Daniel’s վիսկիների պատրաստման նոր տեխնոլոգիան։ Շուտով Ջեք Դենիելի փոքրիկ գործարանը դառնում է առաջին գրանցված օղեգործարանը ԱՄՆ-ում (1866 կամ 1875 թվական), իսկ այժմ այն վիսկի արտադրող ամենահին գործարանն է ԱՄՆ-ում։ Բացի այդ, Դենիելը իր հարազատ Լինչբերգում բացում է  երկու սրահ՝  «Սպիտակ ճագար» և «Կարմրահեր շուն»։ Հետաքրքիր է, որ իր այդ հաստատությունների «առաջխաղացման» համար նա աշխատանքի է Jack Danielընդունում  13 ոչ պրոֆեսիոնալ տեղացի երաժիշտների ամենատարբեր գործիքներով, ովքեր նվագում են այնքան ոգեշնչված և քրտնաջան, որ շուտով իսկապես ճանաչում են ձեռք բերում և դառնում հայտնի նահանգի սահմաններից դուրս։

Ջեք Դենիելը երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ Սակայն նա դարձել է իր մի քանի զարմիկների խնամակալը։ Նրանցից մեկը՝ Լեմյուել Մոտլոուն  (1869—1947)՝ Ջեքի քրոջ որդին, հատուկ մոտեցում է ունեցել վիսկիի արտադրության հանդեպ, այդ պատճառով,  1907 թվականին, երբ  առողջությունը գնալով վատանում է, Ջեք Դենիելը սկսում է աստիճանաբար նրան և ևս մեկ զարմիկի փոխանցել իր գործերը։ Հետագայում Մոտլոուն գնում է
նաև մյուս մասը և դառնում  Jack Daniel’s վիկսիի արտադրության միակ Jack Danielսեփականատերը 1911-ից 1942  և («չոր օրենքի» ժամանակ (1920—1933) շարունակվել է հայտնի վիսկիի  կիսաօրինական արտադրությունը) և 1946—1947 թվականներին։

Ջեք Դենիելը մահացել է  1911 թվականի հոկտեմբերի 10-ին Լինչբերգում։ Մահվան պատճառ է դարձել  սեպսիսը։