Ջեք Մա [Jack Ma]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գործարար Ծննդյան ամսաթիվը՝ 10 սեպտեմբերի 1964թ․ Ծննդյան վայրը՝ Հանչժոու, Չինաստան Ամբողջական անունը՝ Մա Յուն

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գործարար
Ծննդյան ամսաթիվը՝ 10 սեպտեմբերի 1964թ․
Ծննդյան վայրը՝ Հանչժոու, Չինաստան
Ամբողջական անունը՝ Մա Յուն

Մա Յուն (չին. 马云) կամ Ջեք Մա—չինացի գործարար,  Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ։ Առաջին գործարարն է Չինաստանից, ում լուսանկարը հայտնվել է Forbes ամսագրի շապիկին։  2014 թվականի նոյեմբերի դրությամբ՝ Մայի ունեցվածքը Bloomberg ընկերությունը գնահատել է  29,7 միլիարդ դոլար՝ ճանաչելով Մային Չինաստանի ամենահարուստ մարդը և 18-րդը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։

Jack MaՄան ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 10-ին Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում երաժիշտների ընտանիքում։ Վաղ տարիքում Ման որոշում է սովորել անգլերեն լեզու և հաճախ հեծանիվով գնում մոտակա հյուրանոցը օտարերկրացիների հետ խոսելու համար։ Իր խոսակցական հմտությունները զարգացնելու համար նա հանդես էր գալիս անվճար գիդի դերում և ներկայացնում քաղաքը զբոսաշրջիկներին։

Jack MaՆա երկու անգամ ձախողել է քոլեջի ընդունելության քննությունները։ 1988 թվականին ավարտել է Հանչժոուի Մանկավարժական համալսարանը, որտեղ ուսանել է անգլերեն։ Ավելի ուշ ընդունվել է աշխատանքի նույն համալսարանում՝ որպես անգլերենի դասախոս՝ ամսեկան վաստակելով  12—15 Jack Maդոլար։ 1990-ական թվականների սկզբին երկար ժամանակ փորձել է ցանկացած տեղ աշխատանքի անցնել, բայց արդյունքում նշել, որ չի կարողացել աշխատանք գտնել նույնիսկ «որպես Kentucky Fried Chicken ռեստորանների ցանցի մենեջերի օգնական»։ 

1995 թվականին Ման մեկնում է Սիեթլ՝ որպես առևտրային պատվիրակության թարգմանիչ։ ԱՄՆ-ում ընկերներից մեկը Ջեքին ցույց է տալիս, թե ինչպես է գործում Jack MaՀամացանցը։ Բայց Չինաստանի մասին  Yahoo! որոնողական համակարգում ինչ-որ բան գտնելու փորձերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ տեղեկատվությունը լիովին բացակայում է։ Ման, ով մինչ այդ բոլորովին ծանոթ չէր համակարգիչներին, Jack Maորոշում է բացել իր ինտերնետ-ընկերությունը և կնոջ ու ընկերոջ միջոցով հավաքում անհրաժեշտ մեկնարկային կապիտալը՝ երկու հազար դոլար։ Վեբ կայքեր պատրաստող ընկերությունը Ման անվանում է  «Չինական դեղին էջեր»։ Հետագայում Ման հիշում է․  «Այն օրը, երբ մենք միացանք համացանցին, ես մեր տուն հրավիրեցի ընկերներիս։ Մենք երեք ժամ սպասեցինք կես էջ բեռնելու համար։ Այդ ընթացքում մենք Jack Maխմեցինք, հեռուստացույց նայեցինք, խաղաթուղթ խաղացինք։ Բայց ես այնքան հպարտ էի։ Ես ապացուցեցի (իմ հյուրերին), որ ինտերնետը գոյություն ունի»։ Խիստ համեստ ֆինանսական դրության պատճառով ընկերության գրասենյակը գտնվում էր Մայի տանը։  Երեք տարի անց Jack Maընկերության եկամուտը կազմում է հինգ միլիոն յուան (շուրջ  800 հազար դոլար)։

1998-ից  1999 թվականներին Ման գլխավորում է Էլեկտրոնային առևտրի չինական միջազգային կենտրոնը, որը հանդիսանում էր Արտաքին առևտրի և տնտեսական համագործակցության նախարարության բաժիններից մեկը։ 1999  թվականին  Ման որոշում է թողնել այդ աշխատանքը և  17 ընկերների հետ հիմնադրում  «Alibaba Group» ընկերությունը, որը մտածված էր որպես առևտրային հարթակ մանր և միջին Jack Maձեռնարկությունների համար։ Ընկերության հիմնադրման համար պահանջվեց  60 հազար դոլար։ Անվանումն ընտրված էր ցանկացած լեզվով հեշտ արտասանության և գանձերի մասին հեքիաթի հետ ասոցացիայի համար։

1999 թվականի հոկտեմբերից   2000 թվականի հունվար ժամանակահատվածում  «Alibaba»-ն շահում է վենչուրային կապիտալի   25  միլիոն դոլարի չափով ներդրում, բայց ընկերությունը շարունակում է կորուստներ կրել։ Անհաջողությունների գիծը վերջանում  է միայն  այն ժամանակ, Jack Maերբ ընկերությունը մշակում է  համակարգ, որը թույլ էր տալիս Չինաստանից արտահանողներին հաճախորդներ գտնել ԱՄՆ-ում։ 2002 թվականին ընկերության եկամուտը կազմում է մեկ դոլար, որից հետո սկսում է  աճել մեծ տեմպերով։

Սկսած  2003 թվականից՝ Ման  հիմնադրում է Taobao (eBay-ի չինական տարբերակը), Jack MaAlipay և Ali Mama ընկերությունները։ Taobao-ի  ակնառու հաջողությունից (2006 թվականին  eBay-ը ստիպված է լինում փակել իր չինական մասնաճյուղը անշահութաբերության պատճառով )  և դրան հաջորդած Taobao-ի բաժնետոմսերի վերելքից  հետո, eBay-ն առաջարկում է Մային իրեն վաճառել բիզնեսը, բայց նա հրաժարվում է, քանի որ ցանկանում էր պահպանել վերահսկողությանը ընկերության Jack Maվրա։  Դրա փոխարեն Ման ստանում է  Yahoo-ի հիմնադիր Ջերի Յանգի աջակցությունը, ով  «Alibaba»-ում  1 միլիարդ դոլարի ներդրում է կատարում։ 2012 թվականի նոյեմբերին «Alibaba»-ի եկամուտը անցնում է 1 տրիլիոն յուանը։

Jack Ma2013 թվականին Ման լքում է ընկերության նախագահի պաշտոնը, բայց մնում տնօրենների խորհրդի նախագահ։

2014 թվականի սեպտեմբերին հայտարարվում է այն մասին, որ Alibaba-ն պատրաստվում է տեղադրել բաժնետոմսերը Նյու Յորքի ֆոնդային բիրժայում։ Ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Jack Ma նախատեսվում է ստանալ 1 միլիարդ դոլար,  բայց իրական ներդրումները զգալիորեն գերազանցում են այդ սպասելիքները․ Alibaba-ն ստանում է  25  միլիարդ դոլար՝ դառնալով ամենահաջող  IPO-ն  պատմության մեջ։

Ման հանդիսանում է բնության պահպանության ամենաակտիվ մասնակիցը։ 2009 թվականին Մայի որոշմամբ  «Alibaba» ընկերությունը վերանայում է իր Jack Maքաղաքականությունը և արգելում  ապրանքների վաճառքը՝ պատրաստված շնաձկան լողակներից, իրենց բոլոր առևտրային հարթակներում։ 2010 թվականին «Alibaba»-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ման դառնում է Բնության Jack Maպահպանության չինական խորհրդի համանախագահ ։ Այդ ժամանակ նա հայտարարում է, որ  «Alibaba»-ն իր տարեկան եկամտի  0,3 տոկոսը կտրամադրի շրջակա միջավայրի, մասնավորապես՝ ջրի և օդի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։

1980-ականների վերջին Ջեք Ման ամուսնացել է իր համակուրսեցի Չժան Ինի հետ, և նրանք ունեն երկու երեխա՝ որդի և դուստր։