Ջեյմի Դորնան [Jamie Dornan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան Ծննդյան ամսաթիվը՝     1 մայիսի 1982թ. Ծննդյան վայրը՝ Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա Ամբողջական անունը՝ Jamie Dornan

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասան
Ծննդյան ամսաթիվը՝ 1 մայիսի 1982թ.
Ծննդյան վայրը՝ Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա, Մեծ Բրիտանիա
Ամբողջական անունը՝ Jamie Dornan

Ջեյմի Դորնան-դերասան, մոդել:

Իռլանդացի դերասան, մոդել և երաժիշտ Ջեյմի Դորնանը ծնվել է 1982 թվականի մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: Առավել հայտնի է որպես մոդել, սակայն վերջին ժամանակներում նա հասցրել է նկարահանվել մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահիշվողը 2005 թվականին նկարահանված «Մարիա Անտուանետտան» է: 2013 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ Ջեյմի Դորնանը հրավիրված է նկարահանվելու «Մոխրագույնի հիսուն երանգ»  ֆիլմում, որտեղ մարմնավորելու է միլիարդատեր սադոմազոխիստ Քրիստիան Գրեյին:

Կենսագրությունը

Ծնվել է  1982 թվականի մայիսի 1-ին մեծ Բրիտանիայի Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում: Ջեյմին դերասանություն է սովորել Լոնդոնում, նվագել է խմբում, աշխատել որպես մոդել:

Ջեյմի Դորնանը մշտապես մասնակցում է նորաձևության ցուցադրութուններին և տարբեր ֆոտոսեսիաների:

2009 թվականին Եվա Մենդեսը ( «Կրկնակի ֆորսաժ», «Մեկ անգամ Մեքսիկայում») նկարահանվել է մոդել Ջեյմի Դորնանի հետ Calvin Klein Underwear ներքնազգեստի հավաքածուի գովազդային հոլովակում, որտեղ լուսանկարիչը Սթիվեն Կլյայն էր:

Jamie Dornan

Ուշադրությո՛ւն

NJamie Dornanew York Times հրատարակչությունը 2006 թվականին Ջեյմի Դորնանին շնորհել է «Ոսկե կրծքավանդակ» տիտղոսը:

«Սթիվենի հետ աշխատելը մեծ հաճույք է,- հիշում է Եվա Մենդեսը:

-Ես և Ջեյմի Դորնանը հիանալի ժամանակ անցկացրեցինք: Գիտեմ շատ հետաքրքիր նկարներ են ստացվել»: Մենդես-Դորնան տանդեմը  2010 թվականին կրկին հանդիպեց  զգացմունքային ֆոտոսեսիայի համար:

Ջեյմի Դորնանը բողոքական է:
Նրա հայրը մանկաբարձ է:
Սկսել է ռեգբի խաղալ 8 և գոլֆ 11 տարեկան հասակում:
Երբ երիտասարդ էր, ցանկանում էր դառնալ անտառապահ, քանի որ շատ է սիրում կենդանիների:
Երբ 16 ատերական է լինում, մայրը մահանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:
Sons of Jim17 տարեկան հասակում նրա ընկերներից չորսը զոհվում են ավտովթարի ժամանակ:
Մոր և ընկերների մահից հետո Ջեյմին դիմում է բժշկի օգնությանը:
Երկու զարմիկ ունի:
Նա ասթմա ունի և ոչ մի տեղ չի գնում առանց ինգալյատորի:
Նա սարսափ ֆիլմերի երկրպագու չէ:
Նա «Ողջ մնալ» ֆիլմի երկրպագու  է եղել:
Ջեյմի Դորնանը  22 տարեկանում նվագել է «Sons of Jim» խմբում իր դպրոցական ընկեր Ջեյսոն Ալեքսանդրի հետ միասին:
Նա զբաղվում է ռեգբիով, ֆուտբոլով, գոլֆով, թենիսով, դահուկներով և նավարկային մարզաձևով:
Նա ֆուտբոլային Manchester United խմբի երկրպագու է:
Սիրում է ազգային երաժշտություն և բարբիքյու:
Սիրում է բուրգերներ, հատկապես՝ չիքենբուրգեր:
Շատ գարեջուր է ըմպում, հիմնականում Գիննես, կարողանում է ատամներով գարեջրի շշեր բացել:Jamie Dornan

Ջեյմի Դորնանի կարիերան
Ջեյմի Դորնանի դեբյուտը կինոյում տեղի է ունեցել Սոֆի Կոպպոլայի «Մարիա Անտուանետտա» ֆիլմում 2005 թվականին: Դորնանը կերտել է դուքս Աքսել ֆոն Ֆերսենին: Նրա խաղընկերը նկարահանման հրապարակում Քրիստիեն Դարսթն է  («Սարդ մարդը», «Ջումանջի»): Դերասանը նկարահանվել է շերիֆի դերում «Մեկ անգամ հեքիաթում» սերիալում և սերիական մարդասպանի դեր է կատարել «Փլուզում» սերիալում:

Jamie DornanՋեյմի Դորնանը Մոխրագույնի 50 երանգ ֆիլմում

2013 թվականին դառնում է «Մոխրագույնի 50 երանգ» բեսթսելլերի էկրանավորման տղամարդու գլխավոր դերակատարը, ով պետք է կերտեր միլիարդատեր սադոմազոխիստ Քրիստիան Գրեյին  (մինչ այդ քննարկվել է Ալեքսանդր Սքարսգարդայի և Չառլի Հաննեմայի
թեկնածությունը):

Ջեյմի Դորնանի համար «Մոխրագույնի 50 երանգ» ֆիլմը դարձել է դերասանի խոշորագույն դերը մեծ կինոյում: Նկարահանման աշխատանքները սկսվել են անցած տարվա նոյեմբերին:

Ֆիլմի ստեղծողների խոսքերով Դաքոտայի և Ջեյմիի մոտ շատ սեքսուալ փորձ է սկսվել, որն էլ ապահովել է դերասանին նախագծում գլխավոր դերասանի տեղը: