Ջեյն Բիրկին [Jane Birkin]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասանուհի, երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ . 14 դեկտեմբերի 1946թ. Ծննդյան վայրը՝Լոնդոն, Մեծ Բրիտանիա Ամբողջական անունը` Jane Mallory Birkin

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասանուհի, երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 14 դեկտեմբերի 1946թ.
Ծննդյան վայրը՝Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ամբողջական անունը` Jane Mallory Birkin

Ջեյն Մելլորի Բիրկին-կինոյի և թատրոնի անգլո-ֆրանսիական  դերասանուհի, հայտնի երգչուհի: Հայտնի է ֆրանսիացի երգիչ, դերասան և ռեժիսոր Սերժ Գենսբուրի  հետ ունեցած երկարատև  անձնական կապով: Անգլո-ֆրանսիացի հայտնի դերասանուհի և երգչուհի Քեյթ Բարրիի (լուսանկարիչ և դերասանուհի, ծնվ.  1967 թվականին, Jane Birkinմահացել` 11.12.2013 թ.), Շարլոտա Գենսբուրի (դերասանուհի և երգչուհի, ծնվ. 1971 թվականին) և Լու Դուայոնի (դերասանուհի, ֆոտոմոդել և երգչուհի, ծնվ.  1982 թ.) մայրն  է: Նրա անունով է անվանակոչված   «Hermès» ապրանքանիշի կանացի «Բիրկին» պայուսակը:

Ջեյն Մելլորի Բիրկինը ծնվել է  1946 թվականի դեկտեմբերի  14 -ին Լոնդոնում  զինվորական Դեվիդ  Բիրկինի  և դերասանուհի Ջուդի Քեմպբելի ընտանիքում:  Նրանից բացի ընտանիքում արդեն կար որդի Էնդրյու  Բիրկինը, ով հետագայում դարձել է հայտնի ռեժիսոր  և կինոսցենարիստ («Պարֆյումեր. Մի մարդասպանի Jane Birkinպատմություն», «Ցեմենտի այգի»):

Բիրկինը, ով մեծացել է 1960-ական թվականների լոնդոնյան ազատ միջավայրում, արդեն 17 տարեկանում որոշում է գնալ մոր հետքերով և գրանցվում փորձերին: Հենց այդ տարիքում տեղի է ունենում նրա դեբյուտը Լոնդոնի Haymarket Theater-ի բեմում`խաղալով երիտասարդ խումոհամրի դեր Գրեմ Գրինի  Carving a Statue ներկայացումում:

Jane BirkinԱվելի ուշ նա մասնակցում է   Passion Flower Hotel անունով մյուզիքլի նախընտրական փուլին, որտեղ էլ ծանոթանում է հայտնի կոմպոզիտոր Ջոն Բարրիի հետ (Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի երաժշտական մասի հեղինակ): 19 տարեկանում Ջեյնը ամուսնանում է Բարրիի հետ: Այս ամուսնությունից 1967 թվականին ծնվում է դուստրը` Քեյթը, ով հետագայում դառնում է հայտնի լուսանկարիչ: Սակայն Բիրկինի և Բարրիի ամուսնությունը  երկար չի տևում: Բաժանումից անմիջապես հետո Ջեյնը որոշում է դստեր հետ տեղափոխվել Ֆրանսիա:

JaneԱյս որոշման պատճառը ոչ միայն ամուսնալուծությունն էր, այլև` Ջեյն Բիրկինի  կինոկարիերայի մեկնարկը.  The Knack ֆիլմում համեստ դեբյուտային դերից հետո Բիրկինին, որպես կիոդերասանուհի, ճանաչում է բերում  Միքելանջելո Անտոնիոնիի  Կաննի կինոփառատոնի մրցանակակիր  «Ֆոտոմեծացում» (1967 թ.) ֆիլմը:  Ջեյնին, ով ֆիլմում մարմնավորում է մոդելներից մեկին և բոլորովին մերկ հայտնվում կարճ, բայց հիշվող դրվագներից մեկում, անմիջապես նկատում են: Հաջորդ տարիներին Ջեյնը Jane BirkinՖրանսիայում  հայտնվում է «Կարգախոս» ֆիլմի քասթինգին, ու թեև նա չէր խոսում ֆրանսերեն, ստանում է գլխավոր դերերից մեկը: Այս ֆիլմում Բիրկինի մասնակցությունը դառնում է նրա համար ճակատագրական. նկարահանման հրապարակում նա հանդիպում է նոյն ֆիլմում նկարահանվող Սերժ Գենսբուրին, և Բիրկինի խոսքերով`  «դա լինում է սեր առաջին հայացքից»:

Բիրկինը և Գենսբուրը անմիջապես դառնում են Ֆրանսիայի Jane Birkinամենանորաձև զույգը. 1969 թվականին նրանք թողարկում են իրենց համատեղ   Je t’aime… moi non plus  սինգլը, որի ավարտին Բիրկինը սկսում է տնքալ և օրգազմ ձևացնել: Սինգլը ճանաչվում է Ֆրանսիայում տարվա ամենաշատ վաճառված երգը (վաճառքի առաջին շաբաթում միլիոնից ավել օրինակ) և դառնում մեծ հիթ Եվրոպայում: Եվ այդ ամենը այն  դեպքում, որ շատ երկրների Jane Birkinիշխանություններ արգելում են երգը հնչեցնել ռադիոեթերներում, իսկ Հռոմի պապը պաշտոնապես քննադատում է այն: Այնուամենայնիվ, երգը դառնում է սկանդալային զույգի այցեքարտը:

Բացի այդ, երգը դառնում է Ջեյն Բիրկինի երաժշտական կարիերայի սկիզբը: Սերժ  Գենսբուրը  շարոնակում է նրա փխրուն, բարակ ձայնի jane birհամար գրել երգեր, որոնք հետագայում դառնում են երգչուհի Բիրկինի  «դեմքը»: Բիրկինի և Գենսբուրի ստեղծագործական համագործակցությունը ավելի  է ամրապնդում նրանց անձնական հարաբերությունները, որը տևում է 12 տարի:  1971 թվականին զույգը դոստր է ունենում` Շարլոտային, ով այսօր Jane Birkinհայտնի դերասանուհի և երգչուհի է: Գենսբուրի հետ համատեղ կյանքի ընթացքում Ջեյնը  շարունակում է նկարահանվել կինոյում: Նրա մասնկացությամբ լույս են տեսնում ավելի քան երեսուն ֆիլմ, հիմնականում` կատակերգություններ և դետեկտիվներ, Jane Birkinորոնք մեծ հաջողություն չեն ունեցել: Սակայն եղել է նաև մեկ համատեղ կինոաշխատանք Գենսբուրի հետ`  Ես քեզ սիրում եմ, ես քեզ նույնպես` ոչ (սինգլի անվան հիման վրա):

Գենսբուրի և Բիրկինի համատեղ կյանքը տևում է 12 տարի և ավարտվում Jane Birkinբուռն բաժանումով: Բայց կոմպոզիտորի և նրա մուսայի ստեղծագործական միությունը շարունակվում է մինչ  1991 թվականին Գենսբուրի մահը:

Գենսբուրից բաժանվելուց ոչ շատ առաջ Ջեյնը նկարահանվում է կուլտային ռեժիսոր Ժակ Դուայոնի  «Անառակ աղջիկը» ֆիլմում, ով Jane Birkinսիրահարվում է դերասանուհուն:  1982 թվականին այդ միությունից ծնվում է երրորդ դուստրը` Լու Դուայոնը, ով ներկայումս հայտնի դերասանուհի և երգչուհի է:

Վերջին 30 տարիներին  Ջեյնը ապրում է Փարիզում` Սենայի ձախ ափին, բայց տարվա մեջ մի քանի ամիս նա անցկացնում է
ֆրանսիական Բրետան նահանգում գտնվող իր ծովափնյա տանը: Նա շատ գործունյա մարդ է, երբեք իր տեղում չի նստում, մշտապես զբաղված է երաժշտական, թատերական կամ կինոնախագծերով:

Jane BirkinԱվագ դուստրը` 46-ամյա Քեյթը, ինքնասպանություն է գործել  2013 թվականի դեկտեմբերի 11-ին` ցատկելով իր բնակարանի 4-րդ հարկի պատուհանից:

Ջեյն Բիրկինի պատվին է անվանակոչվել  Hermès ապրանքանիշի թանկարժեք պայուսակներից մեկը: