Խավիեր Բարդեմ [Javier Bardem]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան Ծննդյան ամսաթիվը՝  1 մարտի 1969 թ. Ծննդյան վայրը՝ Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիա, Կանարյան կղզիներ, Իսպանիա  Ամբողջական անունը՝ Javier Ángel Encinas Bardem

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասան
Ծննդյան ամսաթիվը՝ 1 մարտի 1969 թ.
Ծննդյան վայրը՝ Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիա, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Ամբողջական անունը՝ Javier Ángel Encinas Bardem

Մանկությունը

Խավեր Բարդեմը ծնվել է դերասանների ընտանիքում: Նրա պապը դերասան Ռաֆաել Բարդեմն է, տատը`  դերասանուհի Մաթիլդա Սամպեդրոն, մայրը` հաջողված դերասանուհի Պիլար Բարդեմը, իսկ հորեղբայրը՝ Խուան Անտոնիո Բարդեմը,  ճանաչված կինոռեժիսյոր է: Անգամ նրա եղբայրը և քույրն էն դարձել դերասաններ: Այդ պատճառով Խավիեր Բարդեմին ի ծնե  վիճակված  էր դառնալ դերասան և իր կյանքը կապել կինոաշխարհի հետ: Նրա ծնողները բաժանվել են, երբ տղան ընդամենը երկու տարեկան էր: Մայրը Խավիերի հետ տեղափոխվում է Մադրիդ ապրելու, որտեղ էլ արդեն նա  ընդաամենը չորս տարեկանում խաղում է «Անպիտան» հեռուստասերիալում, իսկ արդեն վեց տարեկանում նկարահանվում է առաջին լիամետրաժ  El Picaro ֆիլմում: Դեռահաս տարիքում սովորում է գեղանկարչություն, սովորել է արվեստի և արդյունաբերության  Escuela de Artes y Oficios դպրոցում: Խավիերը նաև եղել է ռեգբիի իսպանական ազգային հավաքականի անդամ, զբաղվել է բռնցքամարտով և անկախ թատերական հավաքականի հետ երկրում հյուրախաղերի մեկնել:

Աստղային ուղին

Javier BardemՀամաշխարհային ճանաչումը նրան հնարավորություն ընձեռեց խաղալու կուբացի միասեռական բանաստեղծ Ռեյնալդո Արենասի դերը, ով աքսորի ժամանակ հիվանդանում է ՁԻԱՀ-ով և ինքնասպան լինում: «Քանի դեռ գիշերը չէ» ֆիլմում դերի համար նա հարկադրված նիհարում է 15 կգ-ով, քանի որ իրական կյանքում ավելի առողջ տեսք ուներ, քան բանաստեղծ Արենսը: Բոլոր այդ տանջանքները իրենց արդյունքը տվեցին:  Սկզբից Վենետիկի կինոփառատոնում Խավիերը ստացավ մրցանակ, այնուհետև  «Ոսկե գլոբուս» և  այդ բոլորին միացավ «Օսկար»-ին առաջադրվելը, որտեղ մրցում էր բոլորի սիրելի Թոմ Հենքսի հետ: Խավիերը դարձավ առաջին իսպանացի դերասանը, որը առաջադրվել է հեղինակավոր մրցանակի: «Արևի երկուշաբթիներ» ֆիլմում կատարած դերի համար Խավիերը արդեն ստացավ երրորդ Գոյայի մրցանակը այս անգամ տղամարդու լավագույն դերի համար: Մրցանակաբաշխության ժամանակ նա օգտվեց իրեն ընձեռված  հնարավորությունից, և իր ընկերների հետ միասին դեմ արտահայտվեց Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին:
Javier Bardem Խավերը բազմաթիվ մրցանակներ է նվաճել: Նա Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակի մեքսիկական «Գեղեցկություն» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար, ստացել է «Ոսկե գլոբուս» «Ծերերն այստեղ տեղ չունեն» ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի դերակատարման համար, ի դեպ՝  հենց այս ֆիլմի համար նա ստացել է «Օսկար» երկրորդ պլանի տղամարդու դերի համար: Ռամոն Սամպեդրոյի դերակատարման համար, որը անդամալույծ տղամարդ էր և պայքարում էր էֆտանազիայի իրավունք ստանալու համար, Բարդեմը մի շարք մրցանակներ ստացավ՝ Վենետիկի կինոփառատոնի մրցանակ, Եվրոպական կինոակադեմիայի և  «Ոսկե գլոբուս» մրցանակները: Իսկ «Ծովը ներսում» ֆիլմը ճանաչվել է օտարազգի լավագույն ֆիլմը և «Օսկար» ստացել: Javier BardemԽավիերը շարունակել է նկարահանվել այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են՝ «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա» (2008), «Կեր, աղոթիր, սիրիր» (2010), «007: կոորդինատներ «Սկայֆոլ» (2012):

Անձնական կյանքը

Խավիեր Բարդեմը՝ իսպանացի ճանաչված դերասանը՝ կոպիտ տղամարդը արդեն  2007 թվականից հավատարիմ է իր կնոջը՝ դերասանուհի Պենելոպե Կրուզին: Բազմաթիվ խոսակցություններ էին գնում նրանց նշանադրության, ամուսնության մասին, բայց նրանք՝ դերասանները, և իրենց գործակալները հրաժարվում էին որևէ մեկնաբանություն տալ: Նրանք  ի սկզբանե չէին ցանկանում թաքցնել իրենց հարաբերությունները և արդեն կարճ ժամանակ անց բոլորը նկատեցին , որ Պենելոպեի և Խավիերի հարաբերությունները վաղուց արդեն ընկերական չեն: penelope-cruz-javier-bardem-marriedՊենելոպե Կրուզի կյանքում շատ են եղել սիրային հարաբերություններ, բայց ահա Խավիերը միշտ ասել է, որ ինքը  երկչոտ և ամաչկոտ է եղել: Նրա մասին հայտնի է , որ  մոտ 10 տարի քաղաքացիական ամուսնություն է ունեցել  թարգմանչուհի Կրիստինա Պեյլզի հետ: Նրա հետ Խավիերը ծանոթացել է  «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Կրիստինան կատարելագործեց նրա անգլերենը, սակայն երկու լեզուների իմացությունը չօգնեց զույգին մշտապես կայուն հարաբերություններ ունենալ: Javier BardemԲաժանվելով Կրիստինայից՝ Խավիերը հանդիպում է ամուսնացած Մարիա Ռուեդա Գարսիա-Պորրերոյի հետ, որը նրանից չորս տարի մեծ էր և չորս երեխա ուներ: Նրանց սիրավեպը, որը  սկսվել էր  «Ծովը ներսում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց:  Ֆիլմի նկարանանումների ավարտից հետո  ամեն մեկը գնաց իրենց ուղիով: Մարիան վերադարձավ ընտանիք, իսկ Խավիերը՝ նոր հարաբերություններ փնտրելու: Նրա հաջորդ սիրելին դարձավ Պենելոպե Կրուզը, որը պահանջկոտ էր սիրո հարցում: 2010 թվականի հուլիսին Խավիերը և Պենելոպեն պսակադրվում են Բահամյան կղզիներում, իսկ 2011 թվականի հունվարին ծնվում է նրանց որդին՝ Լեոն: