Ժան Գառզու [Jean Carzou]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ նկարիչ Ծննդյան ամսաթիվը՝  1 հունվարի 1907թ․ Մահվան ամսաթիվը՝   12 օգոստոսի 2000թ․ Ծննդյան վայրը՝Հալեպ, Սիրիա Ամբողջական անունը՝ Գառնիկ Զուլումյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ նկարիչ
Ծննդյան ամսաթիվը՝ 1 հունվարի 1907թ․
Մահվան ամսաթիվը՝ 12 օգոստոսի 2000թ․
Ծննդյան վայրը՝Հալեպ, Սիրիա
Ամբողջական անունը՝ Գառնիկ Զուլումյան

Ժան Գառզու (ի ծնե անունը՝ Գառնիկ Զուլումյան) —ազգությամբ հայ ֆրանսիական նկարիչ, գեղանկարիչ, գծանկարիչ, բեմանկարիչ, գրքերի պատկերազարդող, «փարիզյան դպրոցի» ներկայացուցիչ։ Ստեղծագործական ակտիվության տարիներն են  1925-1999 թվականները։ Ներկայացնում է պոստ-մոդեռնիզմը, տասը լավագույն ֆրանսիացի նկարիչների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Նրա աշխատանքները ցուցադրված են ժամանակակից գեղանկարչության շատ թանգարաններում։ Գառզուի  ստեղծագործությունները բնութագրվում են՝ որպես  jean-carzou«կախարդական ռեալիզմ»։

Ժան Գառզուն բավականին հայտնի նկարիչ է Ֆրանսիայում։ Ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին Սիրիայի Հալեպ քաղաքում հայկական ընտանիքում։ Երբ նա տասը տարեկան է լինում, մահանում է հայրը, և ապագա նկարիչը մոր ու քրոջ հետ տեղափոխվում է Եգիպտոսի Կահիրե քաղաք, որտեղ մայրը հարազատներ ուներ։ Այնտեղ նա ավարտում է հայկական վարժարանը։ 1925 թվականին նա տեղափոխվում է Փարիզ, որպեսզի սովորի ճարտարապետություն։ Չորս տարի սովորել է Ճարտարապետական դպրոցում (École jean-carzouSpéciale d’Architecture), որն ավարտել է 1929 թվականին։  Լուվր այցելությունը նրան հանգեցնում է նկարիչ դառնալու մտքին։ Համապատասխան կրթություն ստանալու համար նա մի քանի տարի որպես ազատ ունկնդիր հաճախել է Մոնպարնասի Գեղարվեստի ակադեմիան (La Grande Chaumière)։ Սկսել է իր կարիերան՝ որպես  թատերական դեկորատոր, բայց հետո նախապատվությունը տվել  գեղարվեստին և գրաֆիկային։  Առաջին jean-carzouանգամ ցուցադրել է իր աշխատանքները  1930 թվականին Անկախների սրահում Ժան Գառզու անվան ներքո։ Սկզբում աշխատել է կուբիզմի և սյուրռեալիզմի ոգով, բայց հետագայում գտել է իր օրիգինալ ոճը։ Նրա աշխատանքների թեման սկզբում բնապատկերներն ու նատյուրմորտն էին, ավելի ուշ՝ թեմատիկան ընդլայնվել է։ Շարունակել է աշխատել բեմանկարչական ոլորտում։

Առաջին հաջողությունը Գառզուին այցելել է 1939 թվականին Փարիզում, երբ նա մասնակցել է  ցուցահանդեսային մրցույթի՝ կազմակերպված Pour que l’Esprit jean-carzouvive-ի կողմից։ Մրցույթում նա շահում է երկրորդ մրցանակը։ Հաջողությունը ամրագրել Գառզուին հաջողվում է  անմիջապես․ նա բացում է սեփական ցուցահանդեսը Contemporaine galerie-ում։ Նրա հաջորդ ցուցահանդեսը  կայանում է 1943 թվականին, որի ընթացքում, չնայած պատերազմական ժամանակաշրջանին, վաճառվոմ են նրա բոլոր աշխատանքները։ Հետագայում Գառզուն ներկայացրել է իր աշխատանքները աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում և մայրաքաղաքներում։

jean-carzouԵրկար տարիներ Գառզուն աշխատել է թատրոնում։ Հատկապես արգասաբեր է եղել նրա համագորակցությունը բալետմեյստեր Ռոլան Պետիի հետ։ Նա որպես բեմանկարիչ է աշխատել այնպիսի հայտնի թատրոններում, ինչպիսիք են՝ Կոմեդի Ֆրանսեզը և Գրանդ Օպերան։

Բայց նրա գործունեությունը այդքանով չի սահմանափակվել․ նա հաջողությամբ զբաղվել է նաև ճենապակու նկարազարդումով, ստեղծել էսքիզներ գոբելենի համար, զբաղվել «Ֆրանսիա» կռուիզային
jean-carzouնավի ներքին հարդարմամբ,  իսկ  81 տարեկանում նկարազարդել Մանոսկ քաղաքի 600 քառակուսի մետր մակերեսով եկեղեցին։

1936 թվականին Գառզուն ամուսնացել է Jeanne Blanc-ի հետ, 1938 թվականին նրանք որդի են ունեցել՝ Jean-Marie։

jean-carzouԺան Գառզուն ընտրվել է Ֆրանսիայի Ինստիտուտի պատվավոր անդամ։ 1956 թվականին նա արժանացել է Պատվավոր Լեգիոնի շքանշանի։

1995 թվականին Դինոր քաղաքում բացվել է Գառզուի թանգարանը։

Գառզուն վախճանվել է Փարիզում  2000 թվականի օգոստոսի 12-ին։