Ջեֆ Բեզոս [Jeff Bezos]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գործարար Ծննդյան ամսաթիվը՝ հունվարի 12, 1964թ․ Ծննդյան վայրը`Ալբուկերկե, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Jeffrey Preston "Jeff" Bezos

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գործարար
Ծննդյան ամսաթիվը՝
հունվարի 12, 1964թ․
Ծննդյան վայրը`Ալբուկերկե, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Jeffrey Preston “Jeff” Bezos

Ջեֆրի Փրեստոն «Ջեֆ» Բեզոս (անգլ. Jeffrey Preston “Jeff” Bezos) —ամերիկացի գործարար։ Amazon.com ինտերնետ ընկերության հիմնադիր և ղեկավար, Blue Origin օդատիեզերական ընկերության և The Washington Post հրատարակչության սեփականատեր։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է, 2015 թվականի դրությամբ նրա ունեցվածքը գնահատվում է $34,8 միլիարդ դոլար, 1999 թվականին Time ամսագիրը նրան ճանաչել է տարվա մարդ։

Ջեֆրի Փրեստոն Բեզոսը ծնվել է 1964 թվականի հունվարի 12-ին Նյու Մեքսիկոյի Ալբուկերկե Jeff Bezosքաղաքում։ Նրա մայրը, ով որդուն ունեցել է 17 տարեկանում, եղել է Ժակլին Յորգենսենը, իսկ կենսաբանական հայրը՝ Թեդ Յորգենսենը։ Ջեֆի ծնողների ամուսնությունը մեկ տարի էլ չի տևել, իսկ երբ նա եղել է չորս տարեկան, մայրն ամուսնացել է Կուբայից արտագաղթյալ Մայք Բեզոսի հետ։

Վաղ տարիքից Ջեֆ Բեզոսին հետաքրքրում էր, թե ինչպես է ամեն ինչ աշխատում։ Նա ավտոտնակը վերածում է լաբորատորիայի, իսկ ամբողջ տունը լցնում տարատեսակ էլեկտրոնային իրերով։ Երբա նա դեռահաս է լինում, ընտանիքը տեղափոխվում է Մայամի։ Այնտեղ նրա մեջ զարգանում է սերը համակարգիչների հանդեպ, իսկ դպրոցում, որտեղ նա գերազանց Jeff Bezosսովորում էր, նրան նույնիսկ վստահում են ավարտական երեկույթի հրաժեշտի խոսքը։ Ավագ դպրոցում նա ստեղծում է իր առաջին բիզնեսը՝ «Dream Institute»-ը, որը կրթական ամառային ճամբար էր չորրորդ, հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար։

Jeff BezosԲեզոսը շարունակում է իր ուսումը համակարգչային ոլորտում Փրինսթոնի համալսարանում, որը գերազանցությամբ ավարտում է 1986 թվականին՝ ստանալով ինֆորմատիկայի և էլեկտրոտեխնիկայի բակալավրի աստիճան։ Ավարտելուց հետո նա աշխատում է Ուոլ սթրիթի այնպիսի ընկերություններում, ինչպիսիք էին՝ «Fitel»-ը, «Bankers Trust»-ը և «D.E. Shaw» ներդրումային ընկերությունը, որտեղ նա հանդիպում է իր կնոջը՝ Մաքենզիին, Jeff Bezosայնուհետև՝ 1990 թվականին դառնում ամենաերիտասարդ փոխնախագահը։ Չնայած ֆինանսական ոլորտում հաջող կարիերային՝ Բեզոսը որոշում է ռիսկի դիմել և զբաղվել միայն այդ ժամանակ նոր ծնունդ առնող էլեկտրոնային կոմերցիայի աշխարհով։ Նա թողնում է աշխատանքը 1994 թվականին և տեղափոխվում Սիեթլ, որտեղ սկսում է լիարժեք օգտագործել այն Jeff Bezosժամանակ չբացահայտված առևտրային ինտերնետ հարթակների պոտենցիալը՝ բացելով գրքերի ինտերնետ խանութ։

Իր ընկերության համար Բեզոսը գրասենյակ է բացում ավտոտնակում, որտեղ մի քանի աշխատակիցների հետ սկսում է աշխատել կայքի ծածկագրի վրա։ Ավելի ուշ նրանք տեղափոխվում են փոքրիկ մի տուն, որտեղ կային անհրաժեշտ ծրագրերով երեք համակարգիչ, և հենց այնտեղ էլ ստեղծում են կայքի առաջին տարբերակը։ Այն
Jeff Bezosբանից հետո, երբ 300 ընկերները փորձարկում են կայքի աշխատունակությունը, Բեզոսը 1995 թվականի հուլիսի 16 -ին այն բացում է բոլորի համար։ Կայքը ստանում է Amazon անվանումը՝ ի պատիվ Հարավամերիկյան ոլորուն գետի։

Ընկերությունը գլխապտույտ հաջողություն է ունենում։ Առանց մեկնարկային գովազդի ընկերությունը սկսում է գրքեր վաճառել ԱՄՆ-ում, ինչպես նաև՝45 այլ երկրներում։ Jeff BezosԵրկու ամիս անց վաճառքի ծավալները հասնում են շաբաթական 20,000$ դոլարի։ Ընկերության աճը լինում է ավելի արագ, քան ենթադրում էր Բեզոսը և նրա թիմը։

Ընկերության բաժնետոմսերը շուկա են դուրս գալիս 1997 թվականին։ Շատ շուկայագետներ կասկածում էին, որ շուկայում էլեկտրոնային կոմերցիայի հայտնի ընկերությունների դուրս գալուց հետո Amazon-ի գործերը կվատանան։ Բայց երկու տարի անց Amazon-ը ոչ միայն մնաց շարքերում, այլև՝ գերազանցեց իր բոլոր մրցակիցներին էլեկտրոնային կոմերցիայի շուկայում։

Ժամանակի ընթացքում խանութում հայտնվեցին այլ ապրանքներ, ինչպիսիք էին՝ աուդիո- և վիդեոսկավառակները 1998-ին, իսկ ավելի ուշ՝ տեսականին համալրվեց հագուստով, էլեկտրոնիկայով, խաղալիքներով և այլնով։ Այս ամենը հնարավոր դարձավ տարբեր մատակարարների հետ խոշոր համագործակցությունների շնորհիվ։ Այն դեպքում, որ Jeff Bezosիննսունականների սկզբին նման ծառայություն առաջարկող շատ ընկերություններ սննկանում էին, Amazon-ը ծաղկում էր։ 1995 թվականին վաճառվում է 510,000$-ի ապրանք, 2011-ին՝ ավելի քան 17 միլիարդ դոլարի։

2007 թվականին Amazon-ը ներկայացնում է Kindle-ը՝ շարժական էլեկտրոնային գիրք, որը հնարավորություն է տալիս օգտատերերին գնել, ներբեռնել, կարդալ և պահպանել գրքերի հավաքածուներ։ Նույն թվականին Բեզոսը որոշում է զբաղվել մի գործով, որը Jeff Bezosշատ հեռու էր Amazon ընկերությունից։ Նա հայտարարում է «Blue Origin»-ում ներդրումների մասին, որը տիեզերական տուրիզմի համար տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություն էր Սիեթլից։

2011 թվականին Բեզոսը Amazon-ը բերում է նաև պլանշետների շուկա՝ ներկայացնելով Kindle Fire։ Իսկ 2012 թվականի սեպտեմբերին առաջարկվում է Kindle Fire HD-ն՝ հաջորդ սերնդի պլանշետ, որը մրցակցում էր iPad պլանշետների հետ։ «Մենք չենք ստեղծել լավ պլանշետ որոշակի գումարով։ Մենք պարզապես ստեղծել ենք լավ պլանշետ», –նշում է Բեզոսը։

Jeff BezosԲեզոսը հայտնվեց ամբողջ աշխարհի թերթերի գլխագրերում, երբ 2013 թվականի օգոստոսի 5-ին հայտարարվեց նրա կողմից «The Washington Post Co.»-ի գնման մասին․ ընկերություն, որը ունի թերթ և այլ կազմակերպություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն դոլար։ Այդ գործարքը վերջ դրեց Գրեհեմ ընտանիքի կառավարմանը, որը տևել էր չորս սերունդ։

«The Washington Post»-ը գոյություն կունենար նաև առանց վաճառքի՝ բերելով որոշակի եկամուտ տեսանելի ապագայում, բայց մենք ավելին էինք ուզում, քան պարզապես գոյություն պահպանելը։ Jeff BezosԵս չեմ խոսում միանշանակ հաջողության մասին, բայց այժմ մենք հաջողության ավելի շատ շանսեր ունենք, քան նախքան վաճառքը»,-նշել է Գրեհեմը՝ մեկնաբանելով գործարքը։

Օգոստոսի 5-ին աշխատակիցներին ուղղված իր խոսքում Բեզոսը նշել է․ «Պարբերականի արժեքները վերաարժևորման կարիք չունեն։ Եվ, իհարկե, մենք փոփոխություններ կունենանք առաջիկա տարիներին։ Դա բնական է և կլիներ անգամ Jeff Bezosգործարքը չլինելու դեպքում։ Ինտերնետը փոխում է լրատվական բիզնեսի գրեթե բոլոր դետալները․ այն կրճատում է նորության հրապարակման ժամանակը, ինչը հանգեցնում է ավանդական եկամտի աղբյուրների նվազեցմանը, այն բացահայտում է մրցակցության նոր ձևեր, որոնցից շատերը տեղետվության հավաքագրման ցածր Jeff Bezosարժեք ունեն։ Մենք չունենք մեր ճանապարհի քարտեզը, այդ պատճառով մեր ուղին բարդ է լինելու։ Մենք պետք է հայտնագործենք, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է փորձարկումներ անենք։ Ես հուզված եմ և լավատեսորեն տրամադրված ինչ-որ նոր բանի գաղափարի հանդեպ»։

Jeff2013 թվականի դեկտեմբերի սկզբին Բեզոսը կրկին հայտնվեց թերթերի շապիկներին, երբ հայտարարեց նոր «Amazon Prime Air» ծրագրի մասին, որի նպատակն էր անօդաչու սարքերի ներդրումը հաճախորդներին իրերի առաքման գործում մարդկանց գործողությունները կատարելու նպատակով։ Բեզոսի խոսքերով՝ անօդաչու սարքերը կարող են առաքել մինչև 2 կգ կշռող ապրանքը և ընկերության առաքման կենտրոնից անցնել մինչև 16 կմ ճանապարհ։ Նա հայտարարեց, որ անօդաչու սարքերը կարող են փողոց դուրս գալ արդեն չորս-հինգ տարուց։