Ջոն Քենեդի [John Kennedy]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ քաղաքական գործիչ, նախագահ Ծննդյան ամսաթիվը՝29 մայիս 1917 թ.  Մահվան ամսաթիվը՝ 22 նոյեմբեր 1963 թ. Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Բրուկլայն Ամբողջական անունը՝ John Fitzgerald Kennedy

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ քաղաքական գործիչ, նախագահ
Ծննդյան ամսաթիվը՝29 մայիս 1917 թ.
Մահվան ամսաթիվը՝ 22 նոյեմբեր 1963 թ.
Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Բրուկլայն
Ամբողջական անունը՝ John Fitzgerald Kennedy


Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (1917 — 1963)՝ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ:

Ջոնը ծնվել է 1917 թվականի մայիսի 29-ին Մասաչուսեթս նահանգի Բրուքլայն քաղաքում ՝ հարուստ  քաղաքական գործչի  ընտանիքում: Քենեդին կրթությունը ստացել է Կոնեկտիկուտի գիշերօթիկ դպրոցում, այնուհետև նա սովորել է Փրինսթոնում, Հարվարդում: Որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում՝ հետևելով եվրոպական քաղաքականությանը:

1941 թվականին Քենեդին սկսել է ծառայությունը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում, այնուհետև ստացել լեյտենանտի կոչում: Մարտական գործողությունների ժամանակ, երբ Ջոն Քենեդին Խաղաղ օվկիանոսում ականանավի կապիտան էր, վնասել է մեջքը:  1953 թվականին ամուսնացել  է Ժաքլին Լի Բուվյեի հետ:

Քենեդին ներկայացրել է Ժողովրդավարական կուսակցությունը, այնուհետև դարձել է Մասաչուսեթսի սենատոր: 1956 թվականի տեղի ունեցավ Քենեդիի առաջին քաղաքական պարտությունը. նա չհաղթեց փոխնախագահի ընտրություններում: 1957 թվականին իր երեք հեղինակային գրքերի հրապարակումից հետո նա արժանացել է Պուլիցերյան մրցանակի: 1960 թվականի նոյեմբերին Ջոն Քենեդին ընտրվել է  ԱՄՆ նախագահ, իսկ պաշտոնավարման անցել՝ 1961 թվականի հունվարին:

Քենեդիի քաղաքականությունը նախագահի պաշտոնում ուղղված էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև եղած հարաբերությունների բարելավմանը, տիեզերքի հետազոտություններին: Սակայն, բացի դրանից,  Քենեդիի կառավարումը համընկնում է Կարիբյան ճգնաժամի հետ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի միջամտությանը Վիետնամական պատերազմում:

1963 թվականի նոյեմբերի 22-ին Ջոն Քենեդիի վրա երկու անգամ կրակել են, երբ վերջինս մեքենայով անցնում էր Դալլասով:  Սպանության մեջ մեղադրվող Լի Հարվի Օսվալդը ևս սպանվել է արդեն ոստիկանական բաժանմունքում: Քենեդիի սպանությանը վերաբերվող փաստերը մինչև այժմ էլ հակասական են: