Ջոն Լենոն [John Lennon]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երգիչ, երաժիշտ Ծննդյան ամսաթիվը՝ հոկտեմբերի 9, 1940թ․ Մահվան ամսաթիվը՝դեկտեմբերի 8, 1980թ․ Ծննդյան վայրը՝ Լիվերպուլ, Մեծ Բրիտանիա Ամբողջական անունը՝ John Winston Ono Lennon

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երգիչ, երաժիշտ
Ծննդյան ամսաթիվը՝ հոկտեմբերի 9, 1940թ․
Մահվան ամսաթիվը՝դեկտեմբերի 8, 1980թ․
Ծննդյան վայրը՝ Լիվերպուլ, Մեծ Բրիտանիա
Ամբողջական անունը՝ John Winston Ono Lennon

Ջոն Լենոն- բրիտանացի ռոք երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը։

Մեծագույն երաժիշտ,  բրիտանական հայտնի The Beatles խմբի առաջնորդ և վոկալիստ Ջոն Ուինսթոն Օնո Լենոնը  (John Winston Ono Lennon) ծնվել է  1940 թվականի հոկտեմբերի 9-ին Անգլիայի Լիվերպուլ քաղաքում Ջուլիա և Ալֆրեդ John Winston LennonԼենոնների ընտանիքում։ Ջոն Լենոնը ծնվել է գերմանական զորքերի կողմից քաղաքի ռմբակոծության ժամանակ։ Մայրը՝ Ջուլիա Լենոնը, շուտով լքում է  նրան և չորսամյա տղային մեծացնում են մորաքույրը՝ Միմին, և նրա ամուսինը՝ Ջորջ Սմիթը, ովքեր երեխաներ չունեին։ Մորաքույրը շատ խիստ էր, բայց Լենոնը ընկերանում է  նրա ամուսնու՝ Ջորջի հետ, ով էլ հենց դաստիարակել է տղային։  1953 թվականին, երբ նա մահանում է, Ջոն Լենոնը սկսում է John Winston Lennonմտերմանալ հարազատ մոր՝ Ջուլիայի հետ, ով արդեն երկու երեխա ուներ այլ ամուսնությունից։

Դպրոցում Ջոն Լենոնը առանձնանում է վատ պահվածքով և բոլոր հնարավոր չարաճճիություններով, բայց հենց այնտեղ է նաև նա բացահայտում իր ստեղծագործական John Winston Lennonունակությունները։ Ջոն Լենոնը երգել է երգչախմբում և նույնիսկ եղել ինքնաշեն ամսագրի խմբագիրը, որի համար ինքնուրույն իլյուստրացիաներ էր նկարում։ Դպրոցական տարիներին նա առաջին անգամ ծանոթանում է ռոքնռոլին։

John Winston Lennon1956 թվականին Ջոն Լենոնը համադասարանցիների հետ ստեղծում է իր առաջին խումբը՝ The Quarrymen, որն իր անվանումը ստացել էր խմբի մասնակիցների ուսումնական հաստատության անունից։ Իսկ  1957 թվականին Լենոնը ծանոթանում է Փոլ Մաքարթնիի հետ, ում ընդունում է իր խումբ։ Իր հերթին Փոլը շուտով խումբ է John Winston Lennonկանչում կիթարահար Ջորջ Հարիսոնին։ Երբ The Quarrymen խումբ են գալիս Մաքարթնին և Հարիսոնը, կոլեկտիվի մյուս անդամները սկսում են լքել այն։ Արդյունքում խումբը ունենում է իր առաջին և միակ ձայնագրությունը (այժմ այդ սկավառակը John Winston Lennonգնահատվում է  100 հազար ֆունտ)։  Դպրոցն ավարտելուց հետո Լենոնը ընդունվում է Լիվերպուլի գեղարվեստի քոլեջ, որտեղ էլ հենց հանդիպում է իր առաջին կնոջը՝ Սինտիա Փաուելին։ 1958 թվականին ճանապարհն անցնելուց վրաերթի է ենթարկվում և մահանում Լենոնի մայրը՝ Ջուլիա Լենոնը։ Նրա մահը John Winston Lennonմեծ ցնցում է լինում երաժշտի համար, հետագայում նա նրան է  նվիրում մի քանի երգ։ Իսկ  1959 թվականին հայտնվում է  The Beatles-ը։ Նոր մենեջերի՝ Բրայան Էպստայնի գալուն պես՝ խումբը ճանաչում է ստանում ողջ աշխարհում։

The Beatles-ի ստեղծման պատմությանը կարող եք ծանոթանալ մեր այս հոդվածում։

John Winston Lennon1962 թվականի օգոստոսի 23-ին Ջոն Լենոնն ամուսնանում է Սինտիա Փաուելի հետ, իսկ 1963 թվականի ապրիլի 8-ին ծնվում է նրանց որդին՝ Ջոն Չարլզ Ջուլիան Լենոնը։

60-ական թվականների կեսերին  Beatles-ները լինում են փառքի գագաթնակետին։ Նրանք մշտապես հյուրախաղերով հանդես են John Winston Lennonգալիս աշխարհում, մեկը մյուսի ետևից թողարկում հրաշալի ալբոմներ։ Լիվերպուլյան քառյակը ամբողջական կազմով նույնիսկ նկարահանվել է
երկու ֆիլմերում՝  John Winston Lennon«Օգնություն» (Help!) և «Բարդ օրվա երեկո» (A Hard Days’ Night)։  Գրող Տիմոտի Լիրի ստեղծագորությունների ազդեցության ներքո՝ Ջոն Լենոնը ոչ միայն John Winston Lennonսկսում է փորձել արգելված նյութեր, այլև՝ գրում երգեր, որոնք արդյունքում դառնում են լավագույնները՝  «Strawberry Fields Forever», «Across the Universe», «Lucy in the Sky with Diamonds» և «All You Need is Love»։  1966 թվականը շրջադարձային է դառնում երաժշտի կյանքում։ Հենց այդ թվականին նա ծանոթանում է  իր երկրորդ կնոջ և մուսայի՝ Յոկո Օնոյի հետ։ Մեկ տարի անց նա ամուսնալուծվում է առաջին կնոջից և սկսում ապրել Յոկո Օնոյի հետ։  John Winston Lennon1969  թվականի երաժիշտը պաշտոնապես վավերացնում է իրենց հարաբերությունները, որից հետո փոխում անունը Ջոն Ուինսթոն Օնո Լենոնի։ Ջոն Լենոնը John Winston Lennonեղել է  ոչ միայն տաղանդավոր երաժիշտ և գրող, այլև՝ ակտիվ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Կնոջ՝ Յոկո Օնոյի հետ նրանք առաջիններից էին, որ համատեղ ակցիա  անցկացրին ՝ ընդդեմ Վիետնամում ամերիկյան ռազմական գործողությունների։ Այդ ժամանակներին է պատկանում նաև ամուսինների հայտնի  «անկողնային հարցազրույցը», երբ նրանք John Winston Lennonգիշերազգեստներով անկողնում նստած լրագրողների հետ քննարկում են պատերազմը և խաղաղությունն ամբողջ աշխարհում։

John Winston LennonԼենոնը շարունակել է զբաղվել երաժշտությամբ նույնիսկ The Beatles խմբի փլուզումից հետո։ 1971 թվականին լույս է տեսել երաժշտի ամենահայտնի սոլո ալբոմը՝ «Imagine»-ը։ XX դարի  70-ական թվականների սկզբին Ջոն Լենոնը և Յոկո Օնոն տեղափոխվում են Նյու John Winston LennonՅորք։ Իսկ  1975 թվականին ամուսինները որդի են ունենում՝ Շոնին։  1980 թվականի դեկտեմբերի 8-ին լեգենդար երաժշտի կյանքը ողբերգական ավարտ է ունենում․ նրան կրակում է ոմն Մարկ Չեպմեն Մանհեթենում գտնվող իր տան դիմաց։ Երաժիշտը մահանում է հիվանդանոցում արյան մեծ կորստից։ Այժմ Մարկ Չեպմենը ցմահ բանտարկված է John Winston Lennonամերիկյան բանտերից մեկում։

Հետաքրքիր փաստեր- Ջոն Լենոնի անունն է կրում Լուսնի մի խառնարան։

1967 թվականին երաժիշտը կղզի է  գնել Իսլանդիայի ափերից մեկում։

Ջոն Լենոնը աստղ ունի Հոլիվուդի Փառքի ճեմուղում։

2000 թվականի  Ճապոնիայում բացվել է Ջոն Լենոնի թանգարանը։ 150 John Winston Lennonցուցանմուշների թվում են նաև երաժշտի կիթառները և բեմական հագուստները։

Կուբայում կա Ջոն Լենոնի անվան այգի։

John Winston LennonՊրահայում կա Ջոն Լենոնի պատ։

Լվովում կա Ջոն Լենոնի անվան փողոց։

2009 թվականին լույս է տեսել ֆիլմ երաժշտի երիտասարդության մասին՝ «Դառնալ Ջոն Լենոն»։