Խոսե Մուխիկա [José Mujica]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ քաղաքական գործիչ Ծննդյան ամսաթիվը՝ 1935 թ. մայիսի 20 Ծննդյան վայրը՝ Մոնտեվիդեո, Ուրուգվայ Ամբողջական անունը՝ José Alberto Mujica Cordano

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ քաղաքական գործիչ
Ծննդյան ամսաթիվը՝ 1935 թ. մայիսի 20
Ծննդյան վայրը՝ Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Ամբողջական անունը՝ José Alberto Mujica Cordano

Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո (իսպ. José Alberto Mujica Cordano, ինչպես նաև հայտնի է որպես Էլ Պեպե, իսպ. El Pepe, ծնվել է 20 մայիսի 1935 թվականին, Մոնտեվիդեո )—ուրուգվայցի քաղաքագետ, Ուրուգվայի նախագահ  (սկսած 2010 թ-ից):

Կենսագրությունը

Մուխիկան ունի իտալական ծագում։ Եղել է ձախ արմատական Տուպամարոս պարտիզանական շարժման անդամ, ձերբակալվել և 14 տարի անցկացրել է ռազմական բանտում: 2005 թ-ից 2008 թ-ը եղել է Ուրուգվայի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, այնուհետև սենատոր: 2009 թվականին եղել է ընդարձակ ճակատի թեկնածու: José Alberto Mujica CordanoԸնտրությունների երկրորդ փուլում՝ նոյեմբերի 29-ին հաղթեց իր հիմնական հակառակորդին և ընտրվեց Ուրուգվայի նախագահ: 2010 թվականի մարտի 1-ից պաշտոնապես դարձավ Ուրուգվայի նախագահ:

2014 թվականին Մուխիկան առաջադրվեց Նոբելյան խաղաղության մրցանակի Ուրուգվայում մարիխուանայի օգտագործման թույլատվության օրենքի ստորագրման համար:

Անձնական կյանքը

José Alberto Mujica Cordano and his wife2005 թվականին Մուխիկան ամուսնանում է Լուսի Տոպոլանսկիի հետ, ով Սենատում նրա կոլեգան էր և Ժողովրդական ներգրավվածության շարժման պատմական առաջնորդը: Մուխիկային հայրենակիցները անվանում  են «el presidente más pobre»՝ «ամենաաղքատ նախագահը»: Մուխիկան իր նախագահական աշխատավարձը գրեթե ամբողջությամբ նվիրատվություն է կատարում աղքատներին, ինչն էլ նրան աշխարհի ամենաաղքատ (կամ ամենաառատաձեռն)  նախագահն է դարձնում:  José Alberto Mujica CordanoԱմենամսյա նախագահական 12 500 դոլար աշխատավարձից , որը ստանում է նախագահը, իրեն պահում է միայն 1250 դոլարը: Նախագահի կինը՝ սենատորը, նույնպես իր եկամուտը նվիրատվություն է անում: Ամուսինները ապրում են Մոնտեվիդեոյում գտնվող ագարակում՝ գյուղական տնակում: Կենցաղի համար ջուրը ջրհորից նախագահն ինքն անձամբ է բերում: Նախագահության ընթացքում Մուխիկայի ամենամեծ անձնական գնումը, որ նա կատարել է,  իր 1987 թվականի արտադրության 1945 դոլար արժողության  «Ֆոլկսվագեն ժուկ» ավտոմեքենան է: José Alberto Mujica CordanoՄուխիկան ոչ մի բանկային հաշվեհամար և պարտք  չունի: Ամենամեծ հաճույքը նա ստանում է իր շան հետ շփումից, որի անունը Մանուելա է: Աշխարհայացքով Մուխիկան աթեիստ է:

Դիվանագիտական սկանդալ 

José Alberto Mujica Cordano2013 թվականին իր մամուլի ասուլիսի ժամանակ Մուխիկան չնկատելով, որ բարձրախոսները արդեն միացված են, իր օգնականին ասում է. «Այս պառավը ավելի վատն է, քան այն շեղաչքը» (նկատի ունենալով Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիշներին և նրա հանգուցյալ ամուսնուն): Այդ դեպքը դիվանագիտական սկանդալ առաջացրեց Արգենտինայի և Ուրուգվայի միջև:

Մրցանակները

Պարագվայի Ազգային արժանիքների Մեծ Խաչ շքանշան  (16.08.2010)

Պերուի Արևի Մեծ Խաչ  շքանշան (25.01.2011)