Ջորդան Դանն [Jourdan Dunn]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ մոդել Ծննդյան ամսաթիվը՝ 03 օգոստոսի 1990թ․ Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա Ամբողջական անունը՝ Jourdan Dunn

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ մոդել
Ծննդյան ամսաթիվը՝ 03 օգոստոսի 1990թ․
Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ամբողջական անունը՝ Jourdan Dunn

Ջորդան Դանն-հայտնի բրիտանացի մոդել։

Ջորդան Դաննը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 3-ին Լոնդոնում։ Ջորդանը մոդելային բիզնեսում հայտնվել է շատ պատահաբար, ընդ որում այդ երևույթը Jourdan Dunnտարածված է շատ հայտնի մոդելների շրջանում։ 2006 թվականին «Primark»
մանրածախ ապրանքների առևտրի ցանցում ընկերոջ հետ զբոսնելիս նրան նկատում է «Storm Management» մոդելային գործակալության գործակալը, ով աղջկան հրավիրում է քասթինգի։ Այդ նույն տարում նա պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքում գործակալության հետ։

Արդեն 2007 թվականին նա մասնակցում է իր առաջին մասշտաբային ցուցադրությանը Նյու Յորքում տեղի ունեցած Նորաձևության շաբաթում՝  Jourdan Dunnներկայացնելով «Marc Jacobs» և «Polo Ralph Lauren» ապրանքանիշների հագուստների հավաքածուն։ Հենց այդ տարում նրա լուսանկարը հայտնվում է բրիտանական «Vogue» Jourdan Dunnհրատարակության շապիկին՝ որպես նոր բրիտանական նորաձևության աստղ։ «Աստղերի մեծամասնությունը երազում է հայտնվել «Vogue»-ի շապիկին, հատկապես, եթե այդ այն  քո հայրենի երկրինն է,- ասում է Ջորդանը։ Իմանալով հրավերքի մասին՝ ես լցվել էի դրական էմոցիաներով»։

Ջորդանին սիրում են հրավիրել ոչ միայն հայտնի սնդուսափայլ ամսագրերը, այլև հայտնի Նորաձևության տները։ Դաննը մասնակցել է  «Gap»-ի, «Topshop»-ի, Jourdan Dunn«Benetton»-ի, «H&M»-ի, «Saks Fifth Avenue»-ի, «Givenchy»-ի, «Pucci»-ի և «Jean Paul Gaultier»-ի ցուցադրությունների։ Իսկ 2008 թվականի վերջին նա հայտնվում է  «i-D»-ի, «Pop»-ի, «Sunday Times Style»-ի, «Elle France»-ի և ամերիկյան «Vogue»-ի շապիկներին, որը համարվում է մոդելային կարիերայի գագաթնակետը։

Jourdan DunnՕգոստոսին նա մասնակցում է հատուկ ֆոտոսեսիայի իտալական «Vogue All Black» ամսագրի համար, որը ամբողջովին նվիրված էր սևամորթ մոդելներին։ Ջորդանը
նկարվում է այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են՝ Շանել Իմանը, Նաոմի Քեմբլը և Թայրա Բենքսը։  «Շատ զվարճալի օր էր, երբ դու տեսնում ես այդ բոլոր տաղանդավոր մոդելներին մեկ հարկի տակ», – հիշում է Ջորջը։

2008 թվականի նոյեմբերին Ջորջը «British Fashion Awards» մրցանակաբաշխությանը արժանացավ  «Տարվա լավագույն մոդել» մրցանակին։ 2009 թվականին գարնանային հավաքածուի ցուցադրության ժամանակ Ջորդան Jourdan DunnԴաննը նորաձևության հարթակ բարձրացավ ավելի քան 90 անգամ՝ մասնակցելով «Chanel»-ի, «Christian Dior»-ի, «Givenchy»-ի և «Jean Paul Gaultier»-ի շոուներին։

Ջորդանը նաև ակտիվորեն մասնակցում է հայտնի ապրանքանիների Jourdan Dunnգովազդային հոլովակներում։ Նա արդեն եղել է «Benetton»-ի դեմքը, իսկ 2009 թվականի սկզբին  դիտվել է որպես «YSL La Nuit de L’Homme Fragrance» բույրի գովազդային հոլովակի հավանական թեկնածու դերասան Վենսան Կասսելի հետ միասին։