Ջասթին Բիբեր [Justin Bieber]

Ծննդյան ամսաթիվը՝ 1 մարտի 1994թ. (21 տարեկան) Ծննդյան վայրը՝Օնտարիո, Կանադա Կենդանակերպը՝Ձկներ Հասակը՝ 173 սմ Քաշը՝ 53 կգ

Ծննդյան ամսաթիվը՝
1 մարտի 1994թ. (21 տարեկան)
Ծննդյան վայրը՝Օնտարիո, Կանադա
Կենդանակերպը՝Ձկներ
Հասակը՝ 173 սմ
Քաշը՝ 53 կգ

Ջասթին Բիբերը լույս աշխարհ է եկել 1994 թվականի մարտի 1-ին, այդ ժամանակ Ջասթինի մայրը՝ Փեթթի Մալլետը ընդամենը 18 տարեկան էր, նրա հարաբերությունները Ջասթինի հոր հետ ամուր չէին և արագ փլուզվում են: Այդ պատճառով նա ստիպված միայնակ է աշխատում և մեծացնում որդուն:

Չնայած ընտանիքում ստեղծված բարդ իրավիճակին՝ Ջասթինը ծանոթ է լինում հոր հետ և մինչև այժմ էլ փորձում է պահպանել հարաբերությունները։ Ջերեմի Բիբերը Ջասթինի մորից բաժանվելուց հետո ամուսնանում է մեկ ուրիշի հետ և նրանից ունենում ևս երկու երեխա:
Չնայած այն բանին, որ Ջասթինի մայրը ստիպված է եղել շատ Justin Bieberժամանակ անցկացնել աշխատավայրում և քիչ ժամանակ է անցկացրել Ջասթինի հետ, սակայն դա չի փչացրել տղային: Նա հետաքրքրվել է տարբեր մարզաձևերով (օրինակ հոկեյ, ֆուտբոլ և անգամ շախմատ), ինչպես նաև ինքնուրույն  սովորել է նվագել մի քանի երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, թմբուկ, կիթառ:
Կարիերա
Stratford IdolԻր կարիերայի առաջին քայլերը Ջասթինը արել է արդեն 12 տարեկան հասակում: Այդ ժամանակ նա մասնակցում է Stratford Idol մրցույթին, որը ուղղված էր տաղանդավոր սկսնակ երգիչներ գտնելուն: Երիտասարդ կատարողին հաջողվում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: Հենց նույն տարում Ջասթինի մայրը որոշում է որդու ելույթի ձայնագրությունը տեղադրել YouTube-ում: Ի սկզբանե նա ցանկանում էր որդու հաջողությունը ցույց տալ ծանոթներին, սակայն նրանով հետաքրքրվեJustin Bieberցին նաև այլ օգտատերեր: Այդ կերպ դիտումների քանակը ավելացավ: Տեսաձայնագրությունը երջանիկ պատահականությամբ դիտեց տաղանդներ փնտրող մենեջեր Սքուտեր Բրաունը: Բրաունը դառնում  է Բիբերի մենեջերը և նրան համոզում է մեկնել ԱՄՆ, Ատլանտա:
Այստեղ նա պետք է հանդիպեր Աշերի՝ հայտնի ամերիկացի երգչի հետ, նա ապշահար է լինում Ջասթինի տաղանդից, և առանց մտածելու որոշում է նրա հետ համագործակցության պայմանագիր կնքել: Դրանից հետո Ջասթինը սկսում է իր բարձունքը Justin Bieberերաժշտական օլիմպում։ Արդեն մեկ տարի Աշերի հովանավորության ներքո լինելով՝ հենց նա Բիբերին ուղարկում է հեղինակավոր  Island Records ընկերությունում լսումների, որի շնորհիվ էլ ի հայտ են գալիս Ջասթինի առաջին երգերը:
2009 թվականին թողարկվում է Ջասթինի առաջին One Time երգը: Միաժամանակ երգեր ձայնագրելու հետ մեկտեղ երգիչը պատրաստվում է իր նոր My World ալբոմի ձայնագրությանը: Յուրաքանչյուր նոր սինգլը շատ լավ է ընդունվում հանրության կողմից, այդ պատճառով էլ լավ հորիզոնականներ է զբաղեցնում հիթ շքերթներում: Հաջորդ երկու տարիներին Ջասթինը հաջողացնում է դառնալ  «Տարվա արտիստ» American Music Awards-ում: Justin BieberԵրիտասարդ երգիչը շարունակում է ակտիվ զբաղվել երգերի ձայնագրություններով: Իր աշխատասիրության արդյունքը 2011 թվականին թողարկում է Under the Mistletoe ալբոմը, իսկ 2012-ին Believe անվանումով սկավառակը, որը լույս է տեսնում հունիսի 19-ին:

Անձնական կյանքը

Հաջողության հասնելու հետ   մեկտեղ՝  Ջասթին Բիբերը դառնում է պատանիների կուռքը, մասնավորապես՝  աղջիկների, սակայն նորահայտ երգչի առաջին ընկերուհին դառնում է կրկին նորահայտ երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը: Նրանք հանդիպել են  2010 թվականից, բայց հարաբերությունները խզել՝ այս տարի։