Քանյե Ուեսթ [Kanye West]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ ռեփեր Ծննդյան ամսաթիվը՝  8 հունիսի 1977թ․ Ծննդյան վայրը՝ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ Ամբողջական անունը՝  Kanye Omari West

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ ռեփեր
Ծննդյան ամսաթիվը՝ 8 հունիսի 1977թ․
Ծննդյան վայրը՝ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Kanye Omari West

Քանյե Ուեսթ-ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր և դիզայներ։

Մանկությունը

Քանյե Ուեսթը ծնվել է 1977 թվականի հունիսի 8-ին Ատլանտայում։ Երբ Քանյե Ուեսթը երեք տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են,  և Քանյեն մոր հետ տեղափոխվում է Չիկագո: Մանկության տարիներին նա ոչնչով չէր տարբերվում մյուս տղաներից. խաղում էր բասկետբոլ, պաշտում էր Kanye West վիդեոխաղեր և սովորում էր սովորական դպրոցում: Ավելի ուշ ի հայտ եկավ երաժշտության հանդեպ սերը. Քանյեն գրում էր բանաստեղծություններ և երաժշտություն սինթեզատորի վրա: Նա անգամ մտածում էր երգչի կարիերա սկսելու մասին, սակայն հասկանում էր այդ աշխատանքի ողջ դժվարությունը և շուկայում առկա մրցակցությունը, այդ պատճառով որոշում է ավելի վստահելի Kanye West մասնագիտություն ընտրել և ընդունվում է Չիկագոյի պետական համալսարան, որտեղ իր մայրը դասավանդում էր բանասիրություն:  Բայց, ամեն դեպքում, երաժշտությունը հաղթում է և մեկ տարի անց Քանյեն լքում է համալսարանը Նյու Յորքը և ողջ Ամերիկան գրավելու մտադրությամբ: Բնակարան վարձելու համար Քանյեն ստիպված է լինում գրավ դնել  ոսկե շղթան, որը սկսնակ ռեփերի  ամենասիրելի իրն էր։

Աստղային ուղին

Kanye West Նյու Յորքում Քանյեն ստիպված է լինում  պայքարել արևի տակ իր տեղի համար, սակայն համբերությունը և տաղանդը իրենց գործը արում են. սկսնակ կոմպոզիտորի հաճախորդներն են  դառնում   Lil’ Kim-ը, Ջեյ Զին, Ալիշա Կիզը, Ջանեթ Ջեքսոնը, Փոլ Ուոլլը: Ջեյ Զին հատկապես գոհ է մնում  իրենց համագործակցությունից. նրա վեցերորդ ալբոմը՝ Blueprint-ը,  ճանաչում է ստանում՝ շնորհիվ Քայնեի ջանքերի, իսկ տեքստերը այնքան համահունչ են ստացվում, որ հավաքածուն երկու Kanye West անգամ դառնում է պլատինե։  Ավելի ուշ Քանյեն և Ջեյ Զին հաճախ են սկսում աշխատել միմյանց հետ, ձայնագրել զուգերգեր և դառնում  ոչ միայն գործընկերներ, այլև լավ ընկերներ:

Քանյեն երկար ժամանակ չէր որոշում դուրս գալ իր հովանավորների ստվերներից և սկսել ելույթներ ունենալ իր անունից: Օգնության եկավ պատահականությունը: 2002 թվականի աշնանը Ուեստը ձKanye West այնագրման ստուդիայից տուն գալու ճանապարհին ավտովթարի է ենթակրվում: Նա ծնոտի կոտրվածք է ստանում և հրաշքով է ողջ մնում․ իր աշխարհայացքը կյանքի հանդեպ ամբողջովին փոխվում է: Իր ողջ փորձառությունները նա ներդրում է  մի քանի սինգլների մեջ, որոնք նվիրում է  Աստծուն և իր անհավանական փրկությանը: Դրանք մեկ այլ երգչի տալը անիմաստ Kanye West կլիներ, չէ որ նրանցում  էր Քանյեի անձնական պատմությունը, և նա թողարկում է իր դեբյուտային  The College Dropout սկավառակը: Սկավառակը երեք անգամ դառնում է պլատինե:

Վթարը ևս մեկ կողմ բացեց  Քանյեի մոտ. նա դարձավ բարեգործ:  2003 թվականին Ուեստը Չիկագոյում հիմնում է բարեգործական Kanye West Foundation հիմնադրամը և ակտիվ կերպով կազմակերպում է համերգներ, որի ողջ հասույթը ուղղում է աֆրոամերիկյան և Kanye West լատինաամերիկյան աղքատ երեխաների կրթության համար: Երաժիշտը նաև մասնակցում է Համաշխարհային հիմնադրամի ջրային ռեսուրսների պահպանման ակցիաներին և աջակցություն է ցուցաբերում «Կատրին» ցունամիից զոհված ընտանիքներին:

2005 թվականը հաջողակ տարի է լինում արտիստի համար. նրա Late Registration ալբոմը արդեն թողարկումից մեկ շաբաթ անց վաճառվում է 860 հազար օրինակով: Այդ սկավառակի համար երաժիշտը Kanye West ստանում է երեք «Գրեմմի» մրցանակ: Իսկ ահա  MTV EMA Լավագույն տեսահոլովակի մրցանակը  Քայնեին չի հաջողվում ստանալ, որն էլ շատ է տխրեցնում արտիստին: Մրցանակը ստացած  Justice vs Simian խմբի ելույթի ժամանակ  Քայնեն քննադատում է միջացառման կազմակերպիչներին՝ մեղադրելով նրանց կողմնակալության մեջ: Այդ դեպքը շատ դեպքերից մեկն էր, որը հաստատում է այն փաստը, որ երգիչը բռնկուն բնավորություն ունի: Բացի այլ արտիստների Kanye West հասցեին հնչեցրած մեղադրանքներից (այսպես, օրինակ, Մայքլ Ջեքսոնի մահից հետո նա ասաց, որ սիրում է այդ երաժշտին, բայց  «ժամանակները փոխվում են»), նա ներգրավված էր սեքս սկանդալի մեջ, երբ  2002 թվականին համացանցում հայտնվեց Քանյեի սեքս-տեսանյութը, իսկ 2008 Kanye West թվականին երգիչը կոտրեց պապարացցիի տեսախցիկը, որի համար ստիպված եղավ վճարել տուգանքը:

Երկրորդ ալբոմի հաջողությունը Քանյեին ազատում է անահատական գործունեության վախից և սկավառակները թողարկվում են մեկը մյուսի հետևից: 2007 թվականին աշխարհը լսեց Graduation սկավառակը, 2008 թվականին  808s & Heartbreak-ը,  2010-ին Kanye West թաղարկվեց  My Beautiful Dark Twisted Fantasy-ին: Երեք տարի անց վաճառքում հայտնվեց Yeezus-ը: Արտիստի բոլոր աշխատանքները ԱՄՆ-ում և ողջ աշխարհում մեծ երկրպագուներ է ունենում:

Անձնական կյանքը

Քայնե Ուեստի անձնական կյանքը ևս բուռն քննարկման է արժանի: Նրա առաջին պաշտոնական ընկերուհին է դառնում Բրուք Կրիտենդոնը, զույգը բաժանվում է   2006 թվականին երկու տարվա սիրավեպից հետո: Քայնեն աղջկա մոտ շատ անվստահ մարդու Kanye West տպավորություն է թողնում: Այնուհետև հայտնվեց դիզայներ Ալեքսիս Ֆայֆերը: Քայնեն նշանվեց, բայց մինչև խորան չհասան. 18 ամիս անց հարսնացուն լքեց փեսացուին: Այդ բաժանումը Քայնեն շատ ծանր տարավ և անգամ մի քանի երգեր նվիրեց այդ աղջկան իր 808s & Heartbreak ալբոմում:

2008 թվականից  2010 թվականը Քայնեն վայելում է մոդել Էմբեր Ռոուզի ընկերակցությունը:

Kanye West Բայց Քայնեի և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի սիրավեպը դարձավ լեգենդար: Աստղերը ծանոթացել են դեռևս 2004 թվականին ընդահանուր ծանոթների միջոցով, սակայն այդ ժամանակ ոչինչ չեն նկատել միմյանց մեջ: 8 տարի անց նրանք սկսեցին հանդիպել: 2013 թվականի հունիսին ծնվում է նրանց աղջիկը՝ Նորթ Ուեստը, իսկ 9 ամիս անց զույգը օրինականացնում է ամուսնությունը: