Կարինա Կապուր [Kareena Kapoor]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝ սեպտեմբերի 21, 1980թ․ Ծննդյան վայրը՝ Մումբայ, Հնդկաստան Ամբողջական անունը՝ Kareena Kapoor

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ սեպտեմբերի 21, 1980թ․
Ծննդյան վայրը՝ Մումբայ, Հնդկաստան
Ամբողջական անունը՝ Kareena Kapoor

Կարինա Կապուր (հինդի՝ करीना कपूर, անգլ. Kareena Kapoor) —հնդիկ կինոդերասանուհի Կապուր կինոմատոգրաֆիական դինաստիայից։ Համարվում է Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։  Երկու անգամ արժանացել է  Filmfare մրցանակի կանացի խաղարկային կատեգորիայում  (չհաշված մրցանակները լավագույն դեբյուտի համար, հատուկ մրցանակը և Kareena Kapoorքննադատների ընտրության մրցանակը)։

Կարինան ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 21-ին Բոմբեյում։ Նա հնդկական ֆիլմերի ամենաազդեցիկ կլանի՝ Կապուր ընտանիքի  չորրորդ սերունդի ներկայացուցիչն է։ Նա Kareena KapoorՊրիտվիրիջա Կապուրի ծոռնուհին է,  մեծն ռեժիսոր և դերասան Ռաջ Կապուրի թոռնուհին, Ռանդհիրա Կապուրի և դերասանուհի Բաբիտայի  դուստրը, Շաշի Կապուրի և Շամմի Կապուրի թոռնային զարմուհին։ Նրա հորեղբայրները Ռիշի Կապուրն ու Ռաջիվ Կապուրն են։ Զարմիկը՝ Ռանբիր Կապուրը, իսկ քույրը՝ Կարիշմա Կապուրը, ևս դերասանուհի է։

Կարինա Կապուրը մանկուց երազել է դառնալ դերասանուհի։ Սակայն նրա հայրը Kareena Kapoorգտնում էր, որ դերասանական կարիերան  կանանց համար չէ։ Ընտանեկան կոնֆլիկտի արդյունքում Կարինան քրոջ և մոր հետ լքում է տունը և տեղափոխվում Լոկհանդվալա։ Միայն 2007 թվականին են Կարինայի ծնողները հաշտվում, և ընտանիքը վերականգնվում է։ Կարինա Կապուրն ավարտել է աղջիկների մասնավոր դպրոցը Դեհրադունում։ Նա գերազանց Kareena Kapoorգնահատականներ է ստացել բոլոր առարկաներից, բայցի մաթեմատիկայից։ Դպրոցն ավարտելուց հետո Կարինան երկու տարի սովորում է Մումբայի քոլեջի կոմերցիայի ֆակուլտետում։ Ամռանը նա միկրոհամակարգիչների երեքամսյա դասընթացների է հաճախել Հարվարդի համալսարանում։  Ավելի ուշ հետաքրքրվել է իրավաբանությամբ և ընդունվել Չյուրչգեյթի Kareena Kapoorիրավաբանական քոլեջ։ Սակայն մեկ տարի անց նա որոշում է իրականացնել մանկության  երազանքը և հաճախում դերասանական դասընթացների։

 

Կարինան քրոջ՝ Կարիշմայի հետքերով, երկրորդ կինն է Կապուրների ընտանիքում, որ դարձել է կինոդերասանուհի։ Կապուրների նախկին Kareena Kapoorսերունդներից  ֆիլմերում նկարահանվել են միայն տղամարդիկ, իսկ դերասանուհիները, ովքեր ամուսնանում էին այս ընտանիքի ներկայացուցիչների հետ, ստիպված էին լինում ավարտել կարիերան, ինչը հաճախ հանգեցնում էր կոնֆլիկտների։ Կարիշմա և Կարինա Կապուրները, Kareena Kapoorովքեր ունեն «ժառանգական» կապուրյան արտաքին և հակում դեպի դերասանական խաղը, կոտրեցին այդ ավանդույթը։

2000 թվականին Կարինա Կապուրը դեբյուտով հանդես է գալիս «Մերժվածները» ֆիլմում, որտեղ նրա խաղընկեր է դառնում աստղային  ընտանիքի ևս մեկ ժառանգ՝ Աբիշեկ Բաչանը։ Ֆիլմը Կարինային բերում է  Filmfare Award մրցանակ՝ լավագույն Kareena Kapoorդեբյուտային կանացի դեր անվանակարգում։  Նրա երկրորդ ֆիլմը` «Սիրո հմայքը» դեբյուտանտ Տուսշար Կապուրի հետ, մեծ եկամուտ է ունենում և նրան ակնթարթորեն ճանաչում բերում։  2001 թվականին Կարինա Կապուրը խաղում է գլխավոր կանացի դերը  «Կայսր» պատմական դրամայում։ Ֆիլմը ցուցադրվում է Տորոնտոյի և Վենետիկի կինոփառատոններին։ Հաջողությամբ վարձույթի է դուրս գալիս նաև  «Եվ Kareena Kapoorտխրության, և ուրախության պահերին» մելոդրաման՝ Կարան Ջոհարի մսնակցությամբ, որն արտերկրում հավաքում է ավելի քան  18 միլիոն դոլար եկամուտ։ Սակայն նրա հաջորդ ֆիլմերը հաջողություն չեն ունենում վարձույթում և արժանանում կինոքննադատների բացասական արձագանքին։ Կարան Ջոհարի, Յաշ Չոպրոյի, Սուբխաշ Գհայի և Սուրաջ Բարջատյայի հետ Կարինան Kareena Kapoorմեծ ճանաչման է հասնում կինոարդյունաբերությունում և ներկայումս համարվում է Բոլիվուդի ամենաճանաչված և բարձր վարձատրվող աստղերից մեկը։  2009 թվականին  «3 հիմար» դրաման, որտեղ Կարինեն կատարում է գլխավոր կանացի դերը, դառնում է ամենաշահութաբեր հնդկական

Kareena Kapoor

Kareena Kapoor

ֆիլմը և պահպանում այդ  կոչումը  4 տարի՝ ունենալով  36 միլիոն դոլարի եկամուտ Հնդկաստանում և շուրջ  20 միլիոն դոլար՝ համաշխարհային վարձույթում։

Կարինա Կապուրը նվաճել է այնպիսի տիտղոսներ, ինչպիսիք են՝ «Ոճի իկոնա»-ն և «Ամենասեքսուալ ասիացի կին»-ը։  2011 թվականին նա ստացել է  «Բոլիվուդի ամենամեծ պահանջարկ ունեցող դերասանուհի» կոչումը։ Նա միակ Kareena Kapoorդերասանուհին է, որ անընդմեջ թողարկել է առավելագույն քանակությամբ հաջողված ֆիլմեր։

2007 թվականին Կարինե Կապուրը դարձել է  Globus ապրանքանիշի դեմքը։ Դրանից քիչ անց նա դառնում է առաջին բլիվուդյան դերասանուհին, ով թողարկում է հագուստի իր շարքը։ 2010 թվականին People Kareena Kapoorամսագիրը նրան անվանել է Հնդկաստանի ամենագեղեցիկ կինը։

2004 թվականից Կարինա Կապուրը երեք տարի հանդիպել է Շահուդ Կապուրի հետ։

2012 թվականի հոկտեմբերի 16-ին նա ամուսնացել է  հնդիկ դերասան Սաիֆ Ալի Խանի հետ, ում հետ հանդիպում էր  2007 թվականից։