Կարեն Ջանիբեկյան [Karen Janibekyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան Ծննդյան ամսաթիվը՝  1 հուլիսի 1937թ. Ծննդյան վայրը՝ Երևան, Հայաստան Ամբողջական անունը՝ Կարեն Գուրգենի Ջանիբեկյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասան
Ծննդյան ամսաթիվը՝ 1 հուլիսի 1937թ.
Ծննդյան վայրը՝ Երևան, Հայաստան
Ամբողջական անունը՝ Կարեն Գուրգենի Ջանիբեկյան

Կարեն Ջանիբեկյան- հայ դերասան։

Ծնվել է 1937թ. հուլիսի 1-ին, Երևանում: Դերասան Գուրգեն Ջանիբեկյանի  որդին է: 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-67թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69թթ` Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում: 1961թ-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Հատուկ հանձնարարություն», Karen Janibekyan Sos Janibekyan«Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթ», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն: 1982թ. կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն` որպես դերասան: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պատվոգրերի, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: