Կարպ Խաչվանքյան [Karp Khachvankyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասան Ծննդյան ամսաթիվը՝ 23 հունվարի 1923թ. Մահվան ամսաթիվը՝ 23 նոյեմբերի 1998թ. Ծննդյան վայրը՝ Ախլցխա, Վրաստան Ամբողջական անունը՝ Կարապետ Խաչվանքյան

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասան
Ծննդյան ամսաթիվը՝ 23 հունվարի 1923թ.
Մահվան ամսաթիվը՝ 23 նոյեմբերի 1998թ.
Ծննդյան վայրը՝ Ախլցխա, Վրաստան
Ամբողջական անունը՝ Կարապետ Խաչվանքյան

Կարպ Խաչվանքյան – հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (1957), հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։

Կարպ (իսկական անունը` Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923թ. հունվարի 23-ին Վրաստանի Ախլցխա քաղաքում: Բեմական գործունեությունը սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում: 1939-44թթ կերտել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 1949թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա` հեռուստաթատրոնում: Նրա խաղացած ավելի քան 100 դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: 50 անգամ խաղացած «Տաքսի-տաքսի» ներկայացումը 51-րդ անգամ ընթացել է լեփ-լեցուն դահլիճում: Խաղացել է «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան» և այլ ֆիլմերում: Թատերական դերերից են` Բոնի` «Սիլվա», Ալդեմարո` «Պարերի ուսուցիչը», Տոնի` «Կրկեսի իշխանուհին», Պենիժեկ` «Մարիցա», Ստեֆան` «Գնչուների բարոն», Նապոլեոն` «Բայադերա», Հիգինս` «Իմ չքնաղ լեդի», Ֆիլիպ` «Ազատաշունչ հողմը», Իվան` «Ծաղրածուի որդին», Սուսիկ` «Տրեմբիտա», Սուրեն` «Մեծ հարսանիք», Գուրգեն` «Աղբյուրի մոտ», Ղարա` «Կապկալ թամաշ», Սոկրատ` «Սեր աստղերի տակ», Տոնինո և Ձանիետո` «Վենետիկյան երկվորյակներ», Սոկրատ` «Սեր աստղերի տակ», Սկապեն` «Սկապենի արարքները», Թոդորոս` «Պահանջվում է ստախոս», Դոն Կիխոտ` «Լամանչեցի մարդը», Կնյազ` «Տաքսի, տաքսի» և այլն: Խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք է ունեցել հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ: Փայլուն երգել է, պարել, նվագել տարբեր գործիքներ: Թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն: 1957թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998 թ.): Մահացել է Երևանում 1998 թ. նոյեմբերի 23-ին: