Քենդել Ջեններ [Kendall Jenner]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝մոդել Ծննդյան ամսաթիվը՝ 3 նոյեմբարի  1995թ․ Ծննդյան վայրը՝ Կալաբասաս, Կալիֆորնիա, ԱՄՆ Ամբողջական անունը՝  Kendall Nicole Jenner

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝մոդել
Ծննդյան ամսաթիվը՝ 3 նոյեմբերի 1995թ․
Ծննդյան վայրը՝ Կալաբասաս, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Kendall Nicole Jenner

Քենդել Նիկոլ Ջեններ (անգլ․Kendall Nicole Jenner)-ամերիկացի մոդել, «Քարդաշյան ընտանիք» հեռուստաշոուի մասնակից։

Քենդել Ջենները ծնվել է  1995 թվականի նոյեմբերի 3-ին Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքում։ Նա Բրյուս Ջենների և բիզնեսվումեն Քրիս Ջենների Kendall Jenner babyդուստրն է։ Քենդելն ունի քույր՝ Քայլին։ Մոր կողմից նա ունի երեք խորթ քույր՝ Քորթնին, Քիմը և Քլոեն, և մեկ եղբայր՝ Ռոբը։ Քենդելի և նրա քրոջ՝ Քայլիի մասին առաջին անգամ գրել են Paper ամսագրի Beautiful People հոդվածում  2010 թվականին։

Մինչև 2012 թվականի աշունը Քենդելը հաճախել է Կալաբասասի մասնավոր
Kendall Jennerդպրոց։ Իսկ դրանից հետո քրոջ հետ սկսել են կրթություն ստանալ տանը ժամանակի անբավարարության պատճառով՝ կապված կարիերայի հետ։

2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվել է, որ PacSun  ընկերությունը կթողարկի հագուստի էքսկլյուզիվ շարք՝  Kendall & Kylie՝ մշակված Ջեններ քույրերի կողմից։

2014 թվականի մայիսի վերջին լույս է տեսնումՔայլիի և նրա քույր Քենդելի  Kendall Jenner book«Rebels: City of Indra: The Story of Lex and Livia»  գիրքը։

Քենդելի դեբյուտը նորաձևության ոլորտում եղել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին  Marc Jacobs-ի ցուցադրությանը։ Նա ընկերացել է մոդելներ Ջորդան Դաննի և Քարոյ Դեվևինի հետ։ Ջենները հանդես է Kendall Jenner chanelեկել   Chanel-ի և  Givenchy-ի ցուցադրություններին, իսկ Ռիկարդո Տիշին նրան անվանել է «one of the G girls»։

Քենդելը նոր պայմանագիր է կնքել արդեն այլ գործակալության հետ՝ The Society Manangement, որի մասն են կազմում Ադրիանա Լիման և Քեթ Մակնիլը։ The Society Manangement-ը միակ մոդելային գործակալությունը չէ, որի հետ Քենդելը համագործակցում է։Նա նաև աշխատում է Elite Paris  և Elite London գործակալությունների հետ։