Կիֆեր Սազերլենդ [Kiefer Sutherland]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասան Ծննդյան ամսաթիվը՝ 21 դեկտեմբեր 1966թ․ Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա Ամբողջական անունը՝ Kiefer Sutherland

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասան
Ծննդյան ամսաթիվը՝ 21 դեկտեմբեր 1966թ․
Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ամբողջական անունը՝ Kiefer Sutherland

Կիֆեր Սազերլենդ-կանադացի հայտնի կինոդերասան,  հեղինակավոր թատերական «Էմմի» և  «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների  մրցանակակիր։

Կիֆեր Սազերլենդը ծնվել է  1966 թվականի դեկտեմբերի 21-ին Լոնդոնում հայտնի կինոդերասաններ Դոնալդ Սազերլենդի (Donald Sutherland) և Շիրլի Դուգլասի (Shirley Douglas) Kiefer Sutherlandընտանիքում։ Իր անունը դերասանը ստացել է՝ ի պատիվ սցենարիստ Ուորեն Կիֆերի, ով Սազերլենդ ընտանիքի մոտ ընկերն է։

Կիֆերը և իր երկվորյակ քույր Ռեյչել Սազերլենդը ծնվել են Լոնդոնում և շնորհիվ դրա ունեն երկքաղաքացիություն՝ կանադական և բրիտանական։ Սակայն որոշ ժամանակ անց դերասանի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, Կալիֆորնիա։ 1975 թվականին ծնողների ամուսնալուծությունից հետո Կիֆերը մոր՝ դերասանուհի Շիրլի Դուգլասի հետ տեղափոխվում է Կանադայի Տորոնտո քաղաք, որտեղ սովորում է Սուրբ Էնդրյուի դպրոցում, այնուհետև՝ ընդունվում և Kiefer Sutherlandսովորում միանգամից մի քանի քոլեջներում։ Քանի որ տղան մեծացել էր դերասանների ընտանիքում, զարմանալի չէ, որ երիտասարդ Կիֆերը ցանկանում էր դառնալ դերասան։  Բեմում նա խաղացել է դեռևս Kiefer Sutherlandինը տարեկանից, իսկ դեբյուտը մեծ կինոյում  կայանում է «Մաքս Դուգանը վերադառնում է» ֆիլմում։ 80-ական թվականների կեսերին Կիֆեր Սազերլենդը նկարահանվում է մի շարք ֆիլմերում, բայց հիմնականում նրան բաժին են հասնում  «բարդ դեռահասների» դերեր։ Այդ ընթացքի ֆիլմերից  են  «Տղան ծովածոցից» (1984), «Կիզակետում» (1985), «Եղիր ինձ հետ» (1986), «Մոլորված տղաները» (1987)։ Ճանաչում տղան ձեռք է բերում  «Երիտասարդ հրաձիգներ» (1988) և
Kiefer Sutherland«Երիտասարդ հրաձիգներ– 2» (1990) հայտնի վեստերններով։ 1992 թվականին համաշխարհային վարձույթ է դուրս գալիս  «Կոմայի մեջ գտնվողները» ֆանտաստիկ դրաման, որտեղ Կիֆեր Սազերլենդը հանդես է գալիս ապագա կինոաստղ Ջուլիա Ռոբերթսի հետ։ Ռոբերթսը և Սազերլենդը նույնիսկ պատրաստվում էին ամուսնանալ, բայց Կիֆերի ալկոհոլային կախվածության և մշտական բռնկումների պատճառով հարսանիքը չեղյալ է Kiefer Sutherlandհայտարարվում։ Դրանից հետո դերասանը իրեն փորձում է նոր ամպուլայում ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչի հայտնի «Թվին Պիկս․ կրակ, արի իմ հետևից» (1992) ֆիլմում, որը հայտնի հեռուստասերիալի նախաֆիլմն էր։ Իսկ Աթոսի դերը պատմական  «Երեք հրացանակիրներ» (1993) ֆիլմում Կիֆերին բերում է նոր հնարավորություններ և նոր հետաքրքիր նախագծեր։ 1993 թվականին նա փորձում է իր ուժերը հեռուստատեսային «Վերջին լույս» ֆիլմի
Kiefer Sutherlandռեժիսորի դերում, որտեղ մարմնավորում է մահապատժի բանտախցի կալանավորի։  Այսօր դերասանի արխիվում են հայտնի ֆիլմերի 70-ից ավել դերեր։ Իսկական փառք դերասանին բերում է «24 ժամ» հեռուստասերիալը, որում նա նկարահանվում է   2001 թվականից։ Գործակալ Ջեք Բաուերի դերը իսկապես
Kiefer Sutherlandաստղային է դառնում դերասանի համար։ Հենց այս դերի համար է Սազերլենդը ստանում ամենահեղինակավոր թատերական և կինոմրցանակները՝   «Էմմի» և  «Ոսկե գլոբուս»։  2005 թվականին Կիֆեր Սազերլենդը ընդգրկվում է Կանադայի ամենահայտնի մարդկանց ցուցակում։

1987 թվականին Կիֆեր Սազերլենդը ամուսնանում է դերասանուհի Կամիլլա Կեթի հետ, ով նրանից մեծ էր 12 տարի։ 1988 թվականին Կամիլլան նրան դուստր է պարգևում՝ Սառա Ջուդին, բայց երեք տարի անց Kiefer Sutherlandամուսնությունը փլուզվում է։  1996 թվականին ընկերների տանը երեկույթին Կիֆերը ծանոթանում է 31-ամյա կանադացի ֆոտոմոդել Քելլի Ուիննի հետ և շուտով խնդրում նրա ձեռքն ու սիրտը։ Բայց նրանց ամուսնությունը ևս երկար կյանք չի ունենում․  2004-ին զույգն ամուսնալուծվում է։

Դերասանը ունի կիթառների հավաքածու, հիմնականում՝ հայտնի  Gibson Kiefer Sutherlandապրանքանիշի։ Մի քանի տարի առաջ հայտնի ապրանքանիշը թողարկեց սահմանափակ քանակությամբ կիթառներ՝ Կիֆեր Սազերլենդի մակագրությամբ ՝  KS-336։ Դերասանին բազմիցս ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Իսկ 2007 թվականին նա նույնիսկ   48 օր է անցկացրել բանտում ալկոհոլից կախվածության պատճառով։ Կիֆեր Սազերլենդը Կանադայի Նոր դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ է և նույնիսկ հանդես է գալիս նրա գովազդային արշավներում։