Կոնստանտին Օրբելյան [Konstantin Orbelian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դիրիժոր, կոմպոզիտոր Ծննդյան ամսաթիվը՝ 1928 թ. հուլիսի 29 Մահվան ամսաթիվը՝ 2014, ապրիլի 24 Ծննդյան վայրը՝Արմավիր, ԽՍՀՄ Ամբողջական անունը՝Կոնստանտին Աղապարոնի Օրբելյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դիրիժոր, կոմպոզիտոր
Ծննդյան ամսաթիվը՝ 1928 թ. հուլիսի 29
Մահվան ամսաթիվը՝ 2014, ապրիլի 24
Ծննդյան վայրը՝Արմավիր, ԽՍՀՄ
Ամբողջական անունը՝Կոնստանտին Աղապարոնի Օրբելյան

Կոնստանտին Աղապարոնի Օրբելյան- խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան։ ՀԽՍՀ (1974) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի  29-ին Արմավիրում Օրբելյան իշխանական դինաստիայի սերունդների ընտանիքում։ Դեռևս վաղ մանկության տարիներին նրա մոտ ի հայտ են գալիս երաժշտական ունակությունները և նա ընդունվում է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների հատուկ դպրոց։ Սակայն 1936 թվականին, երբ նրա ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, նրան հեռացրել են դպրոցից և ուղարկել Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: 1942  թվականին նա աշխատանքի է ընդունվում ավիացիոն կորպուսի Konstantin Orbelianջազային խմբում, որտեղ նվագում է դաշնամուր և ակորդեոն։

1943 թվականին Երևանում կայացած հյուրախաղերի ժամանակ տաղանդավոր երաժշտին նկատում է Հայաստանի էստրադային նվագախմբի ղեկավար Արտեմի Այվազյանը և հրավիրում իր խումբ, որտեղ 1943-ից  1952 թվականներին Կոնստանտին Օրբելյանը աշխատել է սկզբում որպես դաշնակահար, իսկ հետո՝ դիրիժոր։

Konstantin Orbelyan1945 թվականին սկսում է փորձել իրեն՝ որպես կոմպոզիտոր։  Նվագախմբի համար նա մշակում է ժողովրդական երգեր և հորինում սեփականները, որոնցից առաջինը լինում է  «Օրորոցայինը»։

1952 թվականին ընդունվում է Ռ․Օ․Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան (ներկայումս՝ Երևանի  Ռ․ Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարան), որտեղ ուսումը համատեղում է Երևանի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստերի աշխատանքի հետ։

Konstantin Orbelyan1954 թվականին գերազանցությամբ ավարտում է ուսումնարանը  և ընդունվում Երևանի պետական կոնսերվատորիա (ավարտել է 1961 թվականին Է․Մ․Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանը)։

1954 թվականին ռադիոյում ստեղծում է  գործիքային կվինտետ։

1956 թվականին նշանակվում է  Հայաստանի էստրադային Konstantin Orbelyanնվագախմբի դիրիժոր և գեղարվեստական  ղեկավար։  Այդ պաշտոնին մնացել է 36 տարի։ Նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան  40 երկրում։

Բազմիցս որպես ժյուրի հրավիրվել է միջազգային ջազային մրցույթների։

Որպես կոմպոզիտոր համատեղել  է ժամանակակից դասական և  «թեթև» երաժշտության ոճերը։ Նրա սիմֆոնին և կամերային ստեղծագործությունները, թատրոնի ևKonstantin Orbelyan կինոյի համար գրված երաժշտությունները, երգերը և ջազային երաժշտությունները հասարակական լայն ճանաչում են ձեռք բերել և արժանացել բարձր միջազգային մրցանակների։ Կոմպոզիտորը ակտիվ և արգասաբեր աշխատանք է  կատարել նաև ազգային-հայրենասիրական երաժշտական ժանրում։

Konstantin OrbelyanԵղել է ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ։

1961 թվականից եղել է ՍՄԿԿ  անդամ։

1992 թվականին Կոնստանտին Օրբելյանը մեկնել է ԱՄՆ և ապրել Լոս Անջելեսում։

Մահացել է  2014 թվականի ապրիլի 24-ին։ Հրաժեշտի արարողությունը Երևանում տեղի է  ունեցել մայիսի 11-ին։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: