Լարա Սեդրակյան [Lara Setrakian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ լրագրող Ծննդյան վայրը՝ Նյու Ջերսի, ԱՄՆ Ամբողջական անունը՝Լարա Սեդրակյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ լրագրող
Ծննդյան վայրը՝ Նյու Ջերսի, ԱՄՆ
Ամբողջական անունը՝Լարա Սեդրակյան

Լարա Սեդրակյան-ամերիկյան ականավոր լրագրող,  Bloomberg TV-ի, ABC News-ի, ForeignPolicy.com-ի և  BusinessInsider.com-ի վերլուծաբան, հանդիսանում է Մերձավոր Արևելքի քաղաքականության և տնտեսության հարցերով վերլուծաբան լրագրող։

Լարա Սեդրակյանը ծնվել է Նյու Ջերսիում, այնուհետև՝ ընտանիքի հետ տեղափոխվել Նյու Յորք, որտեղ սովորել է Նյու Յորքի հայտնի Ռիվերդեյլի դպրոցում։ Ավարտել է Lara Setrakian Հարվարդի համալսարանը։ Ճանաչվել է 2012 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումի  «գլխավոր երիտասարդ առաջնորդը»։ Այդ կարգավիճակը նրան հնարավորություն է տվել համագործակցել համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների հետ։

Անգլերենից բացի Լարան հրաշալի կերպով տիրապետում է հայերենին, արաբերենին, ֆրանսերենից, իսպաներենին, պարսկերենին և պորտուգալերենին։

Լարա Սեդրակյանի խոստովանության համաձայն՝ իր նվաճումները կմնային աննկատ, եթե նա չհայտնվեր Հարվարդի իր դասախոսների տեսադաշտում, ովքեր էլ հենց մղել են առաջ այժմ արդեն Lara Setrakian հայտնի լրագրողին և վերլուծաբանին դեպի համաշխարհային առաջատար ԶԼՄ-ները։  2007 թվականին հեղինակավոր ամերիկյան  «Դիվանագիտական սուրհանդակ» (The Diplomatic Courier) պարբերակաը ընդգրկում է մեր հայրենակցուհու անունը  արտաքին քաղաքականության ոլորտում 10 երիտասարդ, հաջողակ ամերիկացի գործիչների ցանկում։ Լարա Սեդրակյանը արժանացել է մի շարք մրցանակների ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության  և Lara Setrakian վերլուծաբանության ոլորտում։ Նա հանդիսանում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և ԱՄՆ-ի Հեռուստատեսության և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ։

«Մարի Քլեր» (Marie Claire) պարբերականը   2012 թվականին Լարայի անունը Lara Setrakian ներառել է  երկրի լավագույն երիտասարդ և հաջողակ կանանց թոփ-20-ում։

Լարա Սեդրակյանը  2011 թվականին ակտիվորեն լուսաբանել է Եգիպտոսի դեպքերը։ Նրա ուղիղ միացումը Կահիրեից զանգվածային բողոքի ցույցերի և արտակարգ իրավիճակի ժամանակ դառնում է Bloomberg հեռուստաալիքի ամենավարկանիշային տեսանյութերից մեկը։ Հենց Լարա Սեդրակյանն է լուսաբանել եգիպտական նախկին Lara Setrakian առաջնորդ Հոսնի Մուբարաքի իշխանության վերջին օրերը։ Լրագրողուհին նաև ճանաչում է ձեռք բերել՝ շնորհիվ Սոմալիի նախագահ Շարիֆ Շեյխ Ահմեդի հետ հարցազրույցի։

Չնայած իր հաջող կարիերային՝ հայկական սփյուռքի կարկառուն երիտասարդներից մեկը ժամանակ է գտնում նաև իր պատմական հայրենիք՝ Հայաստան, այցելելու համար, որտեղ վերջին տարիներին վարպետության դասեր է անցկացնում հայ Lara Setrakian լրագրողների և վերլուծաբանների հետ։

Լարա Սեդրակյանը նաև ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի շրջանակների հետ։

Ամուսնացած է կանադահայ փաստաբան Անրի Արսլանյանի հետ։