Լարի Գագոսյան [Larry Gagosian]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝արտ-դիլեր Ծննդյան ամսաթիվը՝19 ապրիլի 1945թ․ Ծննդյան վայրը՝ Լոս Անջելես, ԱՄՆ Ամբողջական անունը`Լարի Գագոսյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝արտ-դիլեր
Ծննդյան ամսաթիվը՝19 ապրիլի 1945թ․
Ծննդյան վայրը՝ Լոս Անջելես, ԱՄՆ
Ամբողջական անունը`Լարի Գագոսյան

Լարի Գագոսյան-աշխարհի խոշորագույն արտ-դիլերներից մեկը, ով ունի հինգ արվեստի պատկերասրահ։

Լարի Գագոսյանը ArtReview-ի կազմած «Արվեստի բնագավառում աշխարհի ամենաազդեցիկ 100  մարդկանց» ցանկում զբաղեցնում է  2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Ֆրանսուա Պինոյին (François Pinault)։

Larry GagosianԼարի Գագոսյանը ծնվել է 1945 թվականի ապրիլի 19-ին  Լոս Անջելեսում (Los-Angeles)։ Նրա տատն ու պապը ԱՄՆ են գաղթել Երևանից։ Սովորել է Կալիֆորնիայի համալսարանի անգլերեն լեզվի և ամերիկյան գրականության ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո նա երկար ժամանակ փոխել է աշխատանքները՝ հասցնելով աշխատել նույնիսկ ավտոկայանատեղիի կայանող։ Արվեստի աշխարհում ապագա ունենալու մասին Լարին այդ ժամանակ նույնիսկ չէր էլ մտածում․ ինչպես հաճախ լինում է, ամեն ինչ որոշում է  պատահականությունը։ Գագոսյանը պատահաբար տեսնում է ֆիրմային Larry Gagosianֆիլմերի պաստառներ վաճառողի և այդ աշխատանքը նրան շատ հետաքրքիր է թվում։ Թողնելով կայանատեղին՝ Լարին սկսում է զբաղվել պաստառների վաճառքով, իսկ որոշ ժամանակ անց բացում է նույնիսկ իր սեփական խանութը։

Պաստառների վաճառքը ինքնին հետաքրքիր  զբաղմունք է թվում Գագոսյանի համար․ Larry Gagosianնրա ձեռքի տակով են անցնում զարմանալիորեն թանկարժեք և հազվագյուտ ցուցանմուշներ։ Որոշ ժամանակ անց Լարին սկսում է տեղադրել պաստառները շրջանակների մեջ  և ստացվածը վաճառել յոթակի թանկ։ Ավելի ուշ նա անցնում է նկարների և սկսում ծանոթանալ նկարիչների հետ։

Ընդհանուր առմամբ, Լարին նկարների հետ աշխատում է շուրջ  30 տարի։ Հենց Larry Gagosianշնորհիվ Լարի Գագոսյանի՝ արվեստի սիրահարները ծանոթացան Սեսիլի Բրաունին  (Cecily Brown), Ջեֆֆ Կունսին (Jeff Koons) և Դեմիան Հերստին։ Առհասարակ, Գագոսյանը ակտիվորեն զբաղվում է տաղանդավոր նկարիչների առաջխաղացմամբ, որքան դա հնարավոր է։

Larry GagosianԲնականաբար, կառավարել ստեղծագործական գործընթացը ուղղակիորեն գրեթե անհնար է․ Գագոսյանին մնում է  միայն աստիճանաբար ուղղորդել իր հովանավորյալներին դեպի իրենց համար առավել հարմար ոլորտ և ոգեշնչել նրանց նոր գլուխգործոցներ Larry Gagosianստեղծելու։ Միշարք նկարիչների հետ Լարիին հաջողվել է կնքել էքսկլյուզիվ պայմանագրեր․ թեև, իհարկե, նրա ոչ բոլոր պրոտեժեներն են արժանի նման պայմանագրի։ Նոր նկարիչների «բացահայտումը» բավականին անշնորհակալ գործ է։ Այդ գործընթացի եկամտաբերությունը, հենց Գագոսյանի խոսքերով, խիստ չափազանցված է․ իսկապես մի շարք դեպքերում հաջողվում է կնքել «թանկարժեք» գործարքներ, բայց մինչև այդ ծախսվում է, որպես կանոն, ոչ պակաս մեծ գումար։ Թեև որքան էլ որ Լարին համեստություն անի և կատակի իր գործի Larry Gagosianբիզնես-մասի մասին, նա հանդիսանում է բավականին հաջողակ բիզնեսմեն։  Իր կարիերայի ամենասկզբում նա գնում էր պաստառներ  2 դոլարով և վաճառում 15-ով։ Այժմ գործընկերները վստահեցնում են, որ նա կարող է գնել որևէ իր 1000 դոլարով և վաճառել այն  1000000  դոլարով։ Հենց շնորհիվ բիզնես ջիղի և գեղարվեստական Larry Gagosianճաշակի համադրության՝ Գագոսյանին հաջողվել է բարձրանալ նման մակարդակի, որում նա այժմ գտնվում է։

  • Ներկայումս Gagosian պատկերասրահների ցանցը ամենամեծն է աշխարհում ժամանակակից արվեստի պատկերասրահների մեջ։
  • Larry GagosianԳագոսյան Լարին աշխարհում №1 արտ-դիլերն է։
  • Գագոսյանին անվանում են «համաշխարհային արվեստի արքա»։ Արևմուտքում նա հայտնի է իր խենթ գործարքներով, արագընթաց մեքենաների և գեղեցիկ կանանց հանդեպ սիրով , ինչպես նաև՝ հսկա Toad Hall տնով, որը գտնվում է Արևմտյան Հեմփթոնում։