Լեյլա Ադամյան [Leila Adamyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Ծննդյան ամսաթիվը՝ 20 հունվարի 1949թ․ Ծննդյան վայրը՝ Թբիլիսի, Վրաստան Ամբողջական անունը՝ Լեյլա Վլադիմիրի Ադամյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ մանկաբարձ-գինեկոլոգ
Ծննդյան ամսաթիվը՝ 20 հունվարի 1949թ․
Ծննդյան վայրը՝ Թբիլիսի, Վրաստան
Ամբողջական անունը՝ Լեյլա Վլադիմիրի Ադամյան

Լեյլա Վլադիմիրովնա Ադամյան (ի ծնե՝ Սահակյան) —ազգությամբ հայ խորհրդային և ռուսական մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Ակադեմիկ Վ․Ի․ Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի  գիտական կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ։ Ռուսաստանի Դաշնության գլխավոր Leila Adamyanմանկաբարձ-գինեկոլոգ։

Բժշկական գիտությունների ռուսական ակադեմիայի (2004; թղթակից անդամ 1999 թվականից), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (2013 թվականից)  ակադեմիկ։

Լեյլա Ադամյանը ծնվել է 1949 թվականի հունվարի  20-ին Թբիլիսիում Leila AdamyanՎաղո (Վլադիմիր) Խաչատուրի և  (ծնվ․ 1925) և Երանուհի Սարգսի  Սահակյանների (ծնվ. 1925) ընտանիքում։ Կրտսեր քույրը՝ Սվետլանան, ակնաբույժ-պրոֆեսոր է։ 1970  թվականին Լեյլան ավարտել է Ի․Մ․Սեչենովի անվան 1-ին մոսկովյան բժշկական համալսարանը,  1974 թվականին՝ նույն համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի կլինիկական Leila Adamyanօրդինատուրան։  Այնուհետև շարունակել է ուսումը ԽՍՀՄ Առողջապահության նախարարության Գինեկոլոգիայի և մանկաբարձության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։  1977—1980 թվականներին Leila Adamyanաշխատել է՝ որպես կրտսեր գիտաշխատող, իսկ  1980—1989 թվականներին՝ ավագ գիտաշխատող։  1989 թվականից մինչ օրս ղեկավարում է  օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքը։ 1993 թվականին Լեյլա Ադամյանը ստացել է Leila Adamyanպրոֆեսորի գիտական կոչում։ 1999 թվականին ընտրվել է ՌԲԳԱ թղթակից անդամ։ 2004 թվականին դարձել ՌԲԳԱ-ի լիարժեք անդամ, ՌԲԳԱ կլինիկական բժշկության վարչության անդամ։ 2002 թվականի ստեղծել և ղեկավարել է Մոսկվայի պետական ​​բժշկական եւ Leila Adamyanատամնաբուժական համալսարանի հետբուհական կրթության ֆակուլտետի վերարտադրողական բժշկության և վիրաբուժության  ամբիոնը։ 2007 թվականի մարտի 30-ից հանդիսանում է Գիտական հետազոտությունների  կենտրոնի փոխտնօրենը։

Leila AdamyanԱմուսնացած է եղել վիրաբույժ Առնոլդ Արամի Ադամյանի հետ (1935—2012)։ Ունի երկու դուստր՝ Ստեփանյան Ասիան (ծնվ. 1970) և Օսիպովա Ագնեսան (ծնվ. 1971), ովքեր երկուսն էլ գինեկոլոգ են։ Լեյլա Ադամյանը հինգը թոռների՝ Միխայիլի, Եկատերինայի, Լեյլայի, Էդուարդի և Նատաշայի տատիկն է։

Լեյլա Ադամյանը հեղինակել է  գինեկոլոգիայի ոլորտի 17 գյուտ և բազմաթիվ աշխատություններ։ Վարպետորեն տիրապետում է ավանդական գինեկոլոգիական վիրահատությունների բոլոր տեսակներին։ ՌԴ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Leila AdamyanԼեյլա Ադամյանը հանդիսանում է Վերարտադրողական բժշկության եւ վիրաբուժության և Էնդոմետրիոզի ռուսական ասոցիացիաների նախագահը, Ռուսաստանի Էնդոսկոպիստ-գինեկոլոգների ազգային ասոցիացիայի փոխնախագահը։ Նրա ղեկավարությամբ կազմակերպվել և անցկացվել են գինեկոլոգիայի տարբեր ճյուղերին նվիրված միջազգային Leila Adamyanկոնգրեսներ, որոնց մասնակցել է ավելի քան 10000 մարդ, իսկ  2006 թվականից անցկացվում են Վերարտադրողական բժշկության ամենամյա միազգային կոնգրեսները։ 2002 թվականին Լեյլա Ադամյանը արժանացել է Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործչի կոչման։