Լեննի Կրավից [Lenny Kravitz]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ երաժիշտ Ծննդյան ամսաթիվը՝ 26 մայիսի 1964թ. Ծննդյան վայրը՝ Նյու Յորք, ԱՄՆ Ամբողջական անունը՝ Leonard Albert Kravitz

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ երաժիշտ
Ծննդյան ամսաթիվը՝ 26 մայիսի 1964թ.
Ծննդյան վայրը՝ Նյու Յորք, ԱՄՆ
Ամբողջական անունը՝ Leonard Albert Kravitz

Լեննի Կրավից (անգլ. Leonard Albert Kravitz) – ամերիկացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, մուլտիինստրումենտալիստ, գործիքավորող և պրոդյուսեր։ Նաև զբաղվել է ինտերիերի և հագուստի դիզայնով։

Կրավիցը նվագում է ռոք, ֆանկ, սոուլ, ռեգգի ոճերում, ինպես նաև՝ կատարում կոմպոզիցիաներ այս ժանրերի միախառնումով։ Չորս անգամ անընդմեջ արժանացել է «Գրեմմի» (Grammy) մրցանակի (1999-ից  2002 թվականներին) «Տղամարդկանց վոկալային ռոք կատարումներ»  (Best Male Rock Vocal  Lenny Kravitz Performance) անվանակարգում։ «Գրեմմիից» բացի Լեննի Կրավիցը ստացել է նաև այլ հեղինակավոր երաժշտական մրցանակներ, մասնավորապես՝  American Music Award, MTV Video Music Award, Radio Music Award, BRIT Award և  Blockbuster Entertainment Award։  Լեննի Կրավիցի կատարմամբ կոմպոզիցիաները բազմիցս զբաղեցրել են առաջին հորիզոնականները ամերիկյան և համաշխարհային հիթ  Lenny Kravitz շքերթներում։

Լեննի Կրավիցը ծնվել է 1964 թվականի մայիսի 26-ին Նյու Յորքում։ Նրա մայրը՝ Ռոքսի Ռոքերը, (Roxie Roker, 1929–1995 թթ․) եղել է սևամորթ ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է 1970-ականների «Ջեֆերսոններ» (The Jeffersons) կատակերգական սերիալում մարմնավորած Հելեն Ուիլիսի դերով։ Նա մահացել է Լոս Անջելեսում 66 տարեկանում կրծքի քաղցկեղից։ Լեննի  Lenny Kravitz Կրավիցի հայրը՝ Սեյմուր (Սեյ) Կրավիցը  (Sy Kravitz, 1924 – 2005 թթ.) եղել է հրեական ծագմամբ հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր, շատ շփվել հոլիվուդյան դերասանների և շոուբիզնեսյան աստղերի հետ։ Նա մահացել է  2005 թվականին Նյու Յորքում լեյկեմիայից։ Իր անունը Լեննի Կրավիցը ստացել է ի պատիվ հորեղբոր՝ Լեոնարդ  Lenny Kravitz Կրավիցի, ով մահացել էր  20 տարեկանում Կորեական պատերազմում։

Լեննի Կրավիցը մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ։ Արդեն երեք տարեկան հասակում նա կաթսաները դասավորել է ամբողջ տնով և թմբկահարել դրանց վրա՝ փորձելով ստանալ կոնկրետ ռիթմ։ Ծնողները  Lenny Kravitz խրախուսում են նրա սերը երաժշտության նկատմամբ և նրա համար միացնում այնպիսի կատարողների ձայնագրություններ, ինչպիսիք են՝ Դյուկ Էլինգտոնը (Duke Ellington), Էլլա Ֆիցջերալդը(Ella Fitzgerald), Ջամես Բրաունը (James Brown), Արետա Ֆրանկլինը (Aretha Franklin) և այլ դասական ամերիկյան ջազ և սոուլ կատարողներ։  1974 թվականին Կրավիցի ընտանիքը տ Lenny Kravitz եղափոխվում է Լոս Անջելես, որտեղ Լեննին երեք տարի հաճախում է տղաների կալիֆորնիական երգչախումբ, որի կազմում նույնիսկ հանդես է գալիս Metropolitan Opera-ում։ Հենց այնտեղ էլ նա ծանոթանում է ռոք երաժշտությանը՝ լսելով Led Zeppelin, Aerosmith, Pink Floyd խմբերին։   Lenny Kravitz Ազատ ժամանակ Լեննին ինքնուրույն սովորում է նվագել տարբեր երաժշտական գործիքներ, կիթառից՝ մինչև թմբուկ։

Տասնհինգ տարեկան հասակում Լեննի Կրավիցը հեռանում է տնից և սկսում ապրել ընկերների հետ՝ հաճախ գիշերն անցկացնելով նրանց ավտոմեքենաներում։ 1985 թվականին նրա ծնողները ամուսնալուծվում են, և Լեննիի հարաբերությունները հոր հետ վատանում են։ Ծանր տանելով  Lenny Kravitz ծնողների ամուսնալուծությունը՝ Կրավիցը որոշում է խորասուզվել երաժշտության մեջ և սկսում դեմո ալբոմի ձայնագրությունները։ 1989 թվականին նա ստորագրում է երկար սպասված պայմանագիրը  Virgin music լեյբլի հետ և թողարկում առաջին պաշտոնական  Lenny Kravitz ալբոմը՝ «Let Love Rule»։ Նա նաև երգեր է գրում այլ կատարողների համար, ինչպիսիք են՝ Մադոննան, Սթիվեն Թեյլորը, Քերթիս Մայֆիլդը և այլոք։ 1993 թվականին լույս է տեսնում  նրա Are You Gonna Go My Way ալբոմը, որը Կրավիցին ապահովում է BRIT Award и MTV Music Award մրցանակով։

Լեննի Կրավիցի կարիերայի ամենահաջող ալբոմը դառնում է Greatest Hits հավաքածուն, որը թողարկվում է  2000 թվականին և զբաղեցնում երկրորդ  Lenny Kravitz պատվավոր հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում։ 2001 թվականին երաժիշտը թողարկում է  Lenny ալբոմը, որը գրում և պրոդյուսինգ է անում ինքնուրույն։ Դրանից հետո Կրավիցը թողարկում է  ևս 2 ալբոմ՝ «Baptism» (2004 թ.), որը նա  Lenny Kravitz անվանում է  «իր հոգևոր վերածնունդը», և «It Is Time For a Love Revoluton» (2008 թ.)։ 2011 թվականին լույս է տեսնում Կրավիցի  Lenny Kravitz Black and White America ալբոմը, 2014-ին՝  Strut-ը։

Լեննի Կրավիցը չի սիրում խոսել իր անձնականի մասին։ Հայտնի է, որ 1987 թվականին նա ամուսնացել է  ընկերուհու՝ Լիզա Բոնետի (Lisa Bonet) հետ, իսկ 1988 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Զոի Իզաբելլա Կրավիցը, ով դերասանուհի և երգչուհի է։ Լեննին և Լիզան ամուսնալուծվել են 1993  Lenny Kravitz թվականին, երբ դուստրը  5 տարեկան էր։ Լեննի Կրավիցը այլև պաշտոնապես ամուսնացած չի եղել, թեև, շշուկների համաձայն, հարաբերությունների մեջ է եղել այնպիսի հոլիվուդյան աստղերի հետ, ինչպիսիք են՝ Նիկոլ Քիդմանը և Ադրիանա Լիման։