Լեոնարդո դի Կապրիոն երեկույթ է կազմակերպել Ռիհաննայի պատվին

Leonardo DiCaprio and RihannaՎերջերս մամուլը գրում էր այն մասին, որ Ռիհաննան և Լեոնարդո դի Կապրիոն փորձում են թաքցնել հարաբերությունները՝ ակնարկելով լրատվամիջոցներին այն մասին, որ երգչուհին հանդիպում է Լեոյի ընկերոջ՝ Ռիչի Ակիվայի հետ։ Ըստ տաբլոիդների հաղորդման՝ Ռիհաննայի և դերասանի սիրավեպը սկսվել է այս տարվա սկզբից։ Ամեն օր այս հարաբերությունները նոր ապացույցներ են ստանում։ Օրինակ, օրերս հոլիվուդյան աստղը երեկույթ էր կազմակերպել, որը  «պատահաբար» համընկել էր Ռիհաննայի ծննդյան օրվա հետ։ Լեոն հրավիրել էր Միքի Ջագերին, Փերիս Հիլթոնին, Ջիմ Քերիին, Բեյոնսեյին, Jay-Z-ին և Նայոմի Քեմբլին։ Երգչուհին և դերասանը պարել են միմյանց հետ ամբողջ գիշեր՝ զվարճանալով  և չնկատելով շուրջը ոչ ոքի։ Ռիհաննայի նախկին սիրելի Քրիս Բրաունը ասել է, որ լսել է, թե ում հետ է հանդիպում Ռիհաննան և կարծում է, որ դա նրա համար «վերելքի ճանապարհ է»։