Լեոնարդո դի Կապրիո [Leonardo DiCaprio]

Ամբողջական անունը՝ Լեոնարդո Դի Կապրիո (Leonardo Di Caprio) Ծննդյան օրը՝ 11 նոյեմբեր1974 թ.  Ծննդյան վայրը՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ Հասակը՝ 181 սմ Քաշը՝ 74 կգ

Ամբողջական անունը՝
Լեոնարդո Դի Կապրիո (Leonardo Di Caprio)
Ծննդյան օրը՝
11 նոյեմբեր1974 թ.
Ծննդյան վայրը՝ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Հասակը՝
181 սմ
Քաշը՝
74 կգ

Մանկությունը

Լեոնարդո Դի Կապրիոյի երակներով ամերիկացու, իտալացու, գերմանացու և անգամ ռուսի արյուն է հոսում: Դի Կապրիոյի մայրական կողմից տատիկը՝ Ելիզավետա Սմիրնովան, գաղթել է Գերմանիա Ռուսաստանից:

Լեոյի հայրը աշխատել է որպես ծաղրանկարիչ և թողել է ընտանիքը որդու ծնվելուց անմիջապես հետո:

Դի Կապրիոյի կյանքի նման ուղին ի վերուստ է տրվել: Տղան առաջին անգամ էկրանին երևացել է, երբ ընդամենը երկուս ու կես տարեկան է եղել, մանկական շոուի ժամանակ: Սակայն ավելի գիտակից կյանքում՝ 14 տարին լրանալուց հետո, նա որոշեց իր կյանքը կապել կինոյի աշխարհի հետ: Հենց այդ տարիքում Լեոնարդոն գտավ իր առաջին գործակալին և սկսեց հարթել իր ճանապարհը դեպի կինոմատոգրաֆիայի մեծ աշխարհ: Կալիֆորնիական John Marshall High School դպրոցում սովորելու տարիները Դի Կապրիոն համատեղել է դերասանի խիստ գրաֆիկի հետ. նա նկարահանվել է ավելի քան 30 գովազդային հոլովակներում և հանրահայտ «Սանտա Բարբարա» հեռուստասերիալի մի քանի սերիաներում:

1991 թվականին Դի Կապրիոն մասնակցել է  «Աճող ցավ» սերիալի նկարահանումներին, սակայն ստիպված է եղել հեռանալ նախագծից հանուն «Այդ տղայի ճշմարտացի պատմությունը» ֆիլմի, որն էլ դարձավ նրա առաջին լուրջ դերասանական աշխատանքը և կինոդեբյուտը:

Աստղային ուղին

Արդեն հաջորդ « Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմը, որը էկրան է բարձրացել 1993 թվականին, Լեոնարդո Դի Կապրիոյին առաջադրել է  «Օսկարի» անվանակարգում: Արդեն այդ ժամանակ բոլորին պարզ էր, որ 19-ամյա սկսնակ դերասան Դի Կապրիոն բացառիկ տաղանդի տեր է, և որ Հոլիվուդի երկնակամարում վառվում է ևս մեկ պայծառ աստղ:

1994 թվականին Դի Կապրիոն հայտնվեց «Արագ և մեռած» ֆիլմում, իսկ 1997-ին  ստացավ Ռոմեոյի դերը ժամանակակից «Ռոմեո և Ջուլիետ»  ֆիլմում: Երկու ֆիլմերն էլ ավելացրեցին նրա ճանաչվածությունը, իսկ վերջինը նրան բերեց նաև Բեռլինի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերի համար:

Սակայն Լեոյի աստեղային ժամը ավելի ուշ եկավ: Նույն  1997 թվականին էկրաններ բարձրացավ Ջեյմս Քեմերոնի   «Տիտանիկ» ֆիլմը: Այն անմիջապես դարձավ համաշխարհային հիթ և տարվա կարևոր իրադարձությունը, իսկ Լեոնարդո Դի Կապրիոն՝ աամենահայտնի և պահանջված դերասանը:

Նույնպես 1997 թվականին, ըստ People սմսագրի, Դի Կապրիոն հայտնվել է աշխարհի ամենագեղեցիկ հիսուն մարդկանց ցուցակում: Նման տրիումֆից հետո Դի Կապրիոյի կարիերան հաստատուն կերպով առաջ ընթացավ: Գրեթե ամեն տարի թողարկվեցին  նրա մասնակցությամբ ֆիլմեր, որոնք նրան բերեցին հանդիսատեսի ավելի մեծ սեր և ավելի տպավորիչ հոնորարներ: Հատկապես հարկ է նշել  «Ավիատոր» ֆիլմը, որը ամբողջությամբ բացահայտեց դերասանի վերամարմնավորվելու տաղանդը: Լեոնարդոյի ստեղծագործական խնայատուփը շարունակվում է համալրվել արժանի դերասանական աշխատանքներով: 2008 թվականին նա խաղացել է «Ստի մարմինը» և «Փոփոխությունների ճանապարհը» ֆիլմերում, իսկ  2010-ին նրա մասնակցությամբ էկրաններ բարձրացան այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Անիծվածների կղզի» և «Սկիզբը» ֆիլմերը: 2012-ին նրան առաջարկեցին խաղալ Ֆիցջերալդի  «Մեծն Գեթսբի» ֆիլմում, դերասանը համաձայնեց և կրկին հայտնվեց նկարահանման հրապարակում: Նույն թվականի հաջորդ ֆիլմը՝ Ուոլ Սթրիթի գայլը կենսագրական կատակերգություն է, որը Մարտին Սկորսեզեյի հետ հինգերորդ աշխատանքն է։ Լեոն ֆիլմի համար ստանում է Ոսկե Գլոբուս «Լավագույն կատակերգական դերասան» անվանակարգում և 5-րդ անգամ ներկայացվում Օսկար մրցանակի:

Անձնական կյանքը

Լեոյի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրան հաճախ նկատում են հայտնի մոդելների հետ։ Լեոն լուրջ հարաբերություններ է ունեցել բրազիլացի մոդել Ջիզել Բունդշենի հետ։ Նրանք հանդիպել են 2000-2005թթ.։ Դրանից հետո նա սկսեց հանդիպել իսրայելցի մոդել Բար Ռաֆաելիի հետ։ Նրանք ծանոթացել են 2005թ.-ի նոյեմբերին Լաս-Վեգասի երեկույթներից մեկի ժամանակ։ Զույգը միասին ճանապարհորդել է Իսրայել և հանդիպել նախագահի հետ։ Սակայն 2011թ.-ին նրանք հայտարարեցին, որ բաժանվել են։
Լեոյի հաջորդ ընկերուհին դերասանուհի և ֆոտոմոդել Բլեյկ Լայվլին է, ում հետ նրա հարաբերությունները տևեցին մեկ տարի։ 2011թ.-ի դեկտեմբերից մինչև 2012թ.-ի հոկտեմբերը Լեոն հանդիպեց մոդել Էրին Հիթերսոնի հետ։ Այժմն ԴիԿապրիոն հանդիպում է գերմանացի մոդել Թոնի Գարրնի հետ։

Մրցանակներ և նոմինացիաներ

Լեոն մեծ բարձրունքների է հասել իր հիանալի դերասանական խաղի շնորհիվ և արժանացել կինոքննադատների գովեստին։ 10 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը և 2 անգամ ստացել այդ մրցանակը: Մինչև հիմա նա, չնայած նրան, որ 5 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի, այդպես էլ  չի ստացել պատվավոր արձանիկը։