Լիլի Քոլլինզ [Lily Collins]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝ 18 մարտի 1989թ․ Ծննդյան վայրը՝ Գիլդֆորդ, Անգլիա Ամբողջական անունը`Lily Jane Collins

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 18 մարտի 1989թ․
Ծննդյան վայրը՝ Գիլդֆորդ, Անգլիա
Ամբողջական անունը`Lily Jane Collins

Լիլի Քոլլինզ-անգլո-ամերիկյան դերասանուհի և մոդել, Nickelodeon ալիքի աստղ։

Լիլի Ջեյն Քոլլինզը (Lily Jane Collins) լույս աշխարհ է եկել  Անգլիայի Գիլդֆորդ քաղաքում 1989 թվականի մարտի 18-ին հայտնի բրիտանացի երաժիշտ Ֆիլ Քոլլինզի (Phil Collins) և նրա երկրորդ Lily Collinsկնոջ, ամերիկուհի Ջիլլ Թավելմանի (Jill Tavelman) ընտանիքում։ Անգլիացի վոկալիստի մյուս
երեխաները ևս հաջող կարիերա են անում շոու բիզնեսում  և ոչնչով հետ չեն մնում խորթ քրոջից․ Ջոլի Քոլլինզը սկսնակ դերասանուհի է, իսկ Սայմոնը գտել է իրեն երաժշտական ասպարեզում։ Լիլին ավարտել է Հարվարդի դպրոցի մասնաճյուղը և դարձել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ուսանողուհի, որտեղ այժմ ուսանում է լրագրություն և հեռուստատեսություն։

Երբ աղջիկը դառնում է երկու տարեկան, հայտնվում  է  Lily CollinsBBC ալիքի բազմասերիանոց «Տարիքային խնդիրներ» նախագծում  («Growing Pains», 1985-1992)։ Հինգ տարեկում նա արդեն հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների Դրամատիկ արվեստի երիտասարդական ակադեմիային կից գործող թատրոնի բեմում։ Պատանեկության տարիներին Քոլլինզը սյունակ Lily Collinsէ վարել  Elle Girl ամսագրի անգլիական տարբերակում, ինչպես նաև՝ հաճախ հոդվածներ գրել   Seventeen-ի, Teen Vogue-ի և Los Angeles Times-ի համար։ Շանել նորաձևության տունը ընտրել է նրան հարյուրավոր թեկնածուների միջից և թույլ տվել ներկայացնել իրենց զգեստը  Դեբյուտանտների պարահանդեսում 2007 թվականին, որը տեղի է ունեցել Փարիզի հեղինակավոր հյուրանոցների մեկում։ Բարեգործական պարահանդեսի հեռարձակումը կարելի էր տեսնել հայտնի  «Հոլիվուդյան բլուրներ» («The Hills») ռեալիթի շոուի երրորդ սերիայում։ Իսպանական գլյանցային  Glamour ամսագիրը Լիլի Քոլլինզին ճանաչել է  «Աշխարհի լավագույն մոդել», իսկ նրա լուսանկարը զարդարել է ամսագրի 2009 թվականի ապրիլյան համարի շապիկը։ Դրանից
Lily Collinsմեկ տարի առաջ Լիլին արժանացել է Young Hollywood մրցանակին «Նոր դեմքեր կարմիր գորգի վրա» անվանակարգում, ինչպես նաև՝ հայտնվել  Maxim ամսագրի ցանկում՝ «Ռոք աստղերի ամենասեքսուալ դուստրեր» խորագրի քսան ներկայացուցիչներից մեկը։ 2008  թվականին Լիլի Քոլլինզը մասնակցել է նախընտրական քարոզարշավին՝ լինելով Nickelodeon Lily Collinsալիքի  «Երեխաները ընտրում են նախագահ» («Kids Pick the President») շոուի հյուրը։ 2009 թվականին Քոլլինզը խաղացել է Սանդրա Բալլոքի (Sandra Bullock)  դստեր դերը աղմուկ հանած  «Անտեսանելի կողմ» («Blind Side») ֆիլմում։ Ինչպես նաև՝ ստացել է ռազմատենչ հոգևորականի զարմուհու դերը   Lily Collins«Հովիվ» թրիլերում («Priest», 2011)։ Այս անգամ նրա խաղընկեր է դարձել իր հայրենակից Փոլ Բետտանին (Paul Bettany)։  2012 թվականին Լիլին նկարահանվել է  «Ոսկորների քաղաք» («Mortal Instruments», 2012) ֆիլմում, 2013-ին «Անգլերենի ուսուցիչ» իսկ 2014-ին «Սիրով, Ռոզի» ֆիլմերում։