Մարգարիտա Սիմոնյան [Margarita Simonyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ լրագրող Ծննդյան ամսաթիվը՝ . 6 ապրիլի 1980թ․ Ծննդյան վայրը՝ Կրասնոդար, Ռուսաստան Ամբողջական անունը՝ Մարգարիտա Սիմոնի Սիմոնյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ լրագրող
Ծննդյան ամսաթիվը՝  6 ապրիլի 1980թ․
Ծննդյան վայրը՝ Կրասնոդար, Ռուսաստան
Ամբողջական անունը՝ Մարգարիտա Սիմոնի Սիմոնյան

Մարգարիտա Սիմոնի Սիմոնյան-հայազգի ռուս լրագրող,   RT  հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության  գլխավոր խմբագիր։

Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի երրորդ կազմի անդամ  (2010—2012 թթ․),  Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությանն առընթեր պետական հանձնաժողովի Margarita Simonyanանդամ։

2012 թվականի հունվարից մարտին  հանդիսացել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի «Ժողովրդական շտաբի» (Մոսկվայից) անդամ։

Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 6-ին Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Կրասնոդար քաղաքում։ Տասներորդ դասարանում անգլերենը կատարելագործելու նպատակով փոխանակման ծրագրով մեկնել է Նյու Հեմփշիր (ԱՄՆ)։ Կրասնոդարի օտար լեզուների խորացված ուսուցմամբ № Margarita Simonyan36 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Կուբանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և Վ․ Պոզների Հեռուստատեսային վարպետության դպրոցը։

1999 թվականի փետրվարից մինչև 2000 թվականի հունվար աշխատել է  «Կրասնոդար» հեռուստաընկերության թղթակից։

Margarita Simonyan2000 թվականի հունվարին ռազմական ռեպորտաժների շարքի համար ստացել է Կուբանի ժուռնալիստների միության մրցանակ՝ «Մասնագիտական խիզախության համար»։

2000 թվականի մայիսին ստացել է Մարզային հեռուստաընկերությունների համառուսական մրցույթի մրցանակ Անապայում հանգստացող չեչեն երեխաների մասին ռեպորտաժի համար։ Նշանակվել է «Կրասնոդար» ՀՌԸ տեղեկատվական հաղորդումների խմբագիր։

Margarita Simonyan]2000 թվականի սեպտեմբերին ստացել է նախագահական կրթաթոշակ։ 2001 թվականի փետրվարին նշանակվել է Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոընկերության անձնական  թղթակիցը Դոնի Ռոստովում։  Այնուհետև դարձել է  «Վեստիի» հատուկ թղթակիցը, 2002 թվականի աշնանը ընդգրկվել է  լրագրողների նախագահական Margarita Simonyan]կոլեկտիվ։   2004 թվականի սեպտեմբերին լուսաբանել է Բեսլանի իրադարձությունները։

2005 թվականին հիմնադրման օրվանից սկսած  հանդիսանում է անգլերեն լեզվով շուրջօրյա հեռարձակվող առաջին ռուսական տեղեկատվական հեռուստաալիքի՝Russia Today-ի (այժմ՝ RT)  գլխավոր խմբագիրը։ Արդյունքում, նաև դարձել է RT-ի արաբալեզու (Ռուսիա ալ-Ռաում) և  իսպանալեզու (RT Español) տարբերակների գլխավոր խմբագիրը։ 2010 թվականին լույս է տեսել
Margarita Simonyan]Մարգարիտա Սիմոնյանի առաջին գիրքը՝ «Դեպի Մոսկվա»։

2010 թվական նոյեմբերի 18-ին  հայկական համայնքը ներկայացնող հասարակական և մշակութային մի խումբ գործիչների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Margarita Simonyan]Սարգսյանը  «ժուռնալիստիկայի ոլորտի զարգացման գործում զգալի ներդրման և բարձր պրոֆեսիոնալիզմի» համար պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին «Մովսես Խորենացի» մեդալով։

2011 թվականի ապրիլից մինչև  2012 թվականի փետրվար «ՌԵՆ ԹիՎի» ալիքով վարել է «Ի՞նչ է կատարվում» ամենշաբաթյա վերլուծական ծրագիրը։ 2011 թվականի հունիսին Սիմոնյանը, որպես   Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, դարձել է  «Առաջին ալիքի» տնօրենների խորհրդի անդամ։

2Margarita Simonya012 թվականին  Մարգարիտա Սիմոնյանը հայտնվել է Ռուսաստանի հարյուր ամենաազդեցիկ կանանց ցանկում՝ զբաղեցնելով  33-րդ տեղը։  2012 թվականի հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին վարել է ամենշաբաթյա սյունակ Կոմերսանտ FM ռադիոկայանով։

Margarita Simonyan]2013 թվականի փետրվարի 17-ից հունիսի  23-ին (Թինա Կանդելակիի հետ) НТВ  ալիքով վարել է քաղաքական թոք շոու «Երկաթե լեդիները»։

2013 թվականի դեկտեմբերի 31-ին  «Ռուսաստանն այսօր» տեղեկատվական գործակալության  գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Մարգարիտա Սիմոնյանին նշանակել  է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության  գլխավոր խմբագիր, ով նաև մնացել է  RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր։

Margarita Simonyan]2014 թվականի օգոստոսին ուկրաինական Հեռուստատեսության և ռադիոյի հարցերով ազգային խորհուրդը հրապարակել է Ռուսաստանի  49 լրագրողների և հեռուստաընկերությունների ղեկավարների անուններ, որոնց մուտքը Ուկրաինա կարող է  արգելվել, որտեղ հայտնվել է նաև Սիմոնյանի անունը։

Margarita Simonyan]Մարգարիտա Սիմոնյանը  2005 թվականից քաղաքացիական ամուսնությամբ ապրել էր լրագրող և հեռուստապրոդյուսեր Անդրեյ Բլագոդիրենկոյի հետ։ Նրա դուստր Մարիանան ծնվել է 2013 թվականի օգոստոսի 12-ին։

2014 թվականի սեպտեմբերին Մարգարիտա Սիմոնյանը և Տիգրան Քյոսայանը որդի են ունեցել՝ Բագրատին։