Մարիա Մոնտեսսորի [Maria Montessori]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝բժիշկ, մանկավարժ Ծննդյան ամսաթիվը՝ 31 օգոստոսի 1870թ․ Մահվան ամսաթիվը՝ 6 մայիսի 1952թ․ Ծննդյան վայրը՝ Չիարավալլե, Իտալիա Ամբողջական անունը`Մարիա Մոնտեսսորի

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝բժիշկ, մանկավարժ
Ծննդյան ամսաթիվը՝ 31 օգոստոսի 1870թ․
Մահվան ամսաթիվը՝ 6 մայիսի 1952թ․
Ծննդյան վայրը՝ Չիարավալլե, Իտալիա
Ամբողջական անունը`Մարիա Մոնտեսսորի

Մարիա Մոնտեսսորի- իտալացի բժիշկ, մանկավարժ, գիտնական, փիլիսոփա, հումանիստ և կաթոլիկ։

Մարիա Մոնտեսսորին ծնվել է  1870  թվականի օոստոսի 31-ին Իտալիայի փոքրիկ նահանգային Չիարավալլե քաղաքում։ Եղել է Ալեսսանդրո և Ռեյնիլդե Մոնտեսսորիների միակ երեխան։ Նրա հայրը եղել է բարձրաստիճան պետական պաշտոնյա, իսկ մայրը սերել է իտալացի գիտնականների Ստոպանի ցեղից։

Maria MontessoriՄարիայի մանկությունից քիչ բան է հայտնի, միայն այն, որ նրա ծնողները իրենց երեխայի համար արել են ամեն ինչ, որպեսզի նա հետագայում կարողանա կյանքի կոչել բարձր մարդկային նշանակությունը, իսկ խիստ կաթոլիկ Իտալիայում դա չէր համապատասխանում կնոջ ընդունված կարգավիճակին։

Դեռևս նախնական դպրոցում Մարիան նկատում է, որ ուսուցումն ու քննությունները իրեն հեշտ են տրվում, այդ պատճառով նա սկսում է զբաղվել իրեն բնորոշ կարգապահությամբ։ Հատուկ ջանասիրություն նա ներդնում է մաթեմատիկայում։ Իր դասընկերների հիշողություններից հայտնի է դառնում, որ նույնիսկ թատրոն Մարիան իր հետ տանում էր դասագրքերը և կիսամութ դահլիճում լուծում Maria Montessoriխնդիրներ։ 12 տարեկանում նա երազում է գիմնազիայում սովորելու մասին, որը սակայն կանանց արգելվում էր։ Բայց նրա հաստատակամությունը հաղթահարում է բոլոր խոչընդոտները, և նրան ընդունում են տղաների համար նախատեսված տեխնիկական դպրոց։ Նա ավելի է հետաքրքրվում բնական գիտություններով և, վերջապես, կատարում իր մասնագիտական ընտրություը՝ մանկական բժիշկ։ Բայդ այդ ժամանակվա Իտալիայում դա անհնար էր։ Maria MontessoriԲժշկությունը արական սեռի մենաշնորհն էր։

Բայց Մարիա Մոնտեսսորիի համառությունը կրկին տալիս է իր արդյունքները․ նա դառնում է Իտալիայի առաջին կին բժիշկը։ Դա  1896 թվականն էր։ Աշխատելով համալսարանական կլինիկայում՝ նա ստանում էր մասնավոր պրակտիկա։ Այստեղ տեղի է ունենում նրա առաջին հանդիպումը սահմանափակ կարողություններով երեխաների հետ։ Ոչ ոք չէր նպաստում այդ երեխաների առաջխաղացմանը։ Սնվելուց հետո հիվանդ երեխաները սողում էին հատակով, հավաքում հացի մնացորդները և գնդեր պատրաստում։ Ոչինչ չէր նպաստում նրանց ակտիվ, օգտակար գործողություններին։ Շրջակա միջավայրը ևս չէր օգնում դրան։  Հետևելով այդ դժբախտներին՝ Մոնտեսսորին իր մեջ ամրապնդում է այն միտքը, որը դառնում է իր կրթական Maria Montessoriհամակարգի մեկնարկային կետը, որ ինչպես հիվանդ, այնպես էլ՝ առողջ երեխաներին պետք է հատուկ զարգացման միջավայր, որտեղ կենտրոնացված կլինեն աշխարհի մասին բոլոր գիտելիքները՝ ներկայացված մարդկային մտքի հիմնական նվաճումների միջոցով։ Իսկ երեխան պետք է անցնի մարդու ճանապարհը դեպի քաղաքակրթությունը  դեռևս նախադպրոցական տարիքում։ Ընկղմվելով սահմանափակ զարգացումով երեխաների բուժման և կրթության խնդիրների մեջ՝ Մոնտեսսորին ուսումնասիրում է ֆրանսիացի
Maria Montessoriհոգեբաններ Էդուարդ Սեգենի և Գասպար Իտարի աշխատանքները։ Մոնտեսսորին գալիս է այն եզրակացության, որ մտագարությունը ավելի շատ մանկավարժական, ոչ թե բժշկական խնդիր է։ Այն պետք է լուծել ոչ թե հիվանդանոցերում և կլինիկաներում, այլև՝ մանկապարտեզներում և դպրոցներում։

Մոնտեսսորին սկսում է ուսումնասիրել մանկավարժություն և հոգեբանություն։ Բայց ավելի շատ նրան հետաքրքրում է մարդաբանությունը, հատկապես՝ մարդու էվոլուցիոն զարգացման հարցերը, բնական գործոնները, որոնք ազդում են երեխայի մտավոր զարգացման վրա։ 1904 թվականին նա ստանում է Հռոմի համալսարանի Maria Montessoriմարդաբանության ամբիոնը  և անցկացնում տարբեր մարդաբանական ուսումնասիրություններ մանկավարժության ոլորտում։ Զուգահեռաբար ուսումնասիրում է մանկավարժությունը թերզարգացած երեխաների համար  բժշկա-մանկավարժական համալսարանում։ Այդ ժամանակահատվածում  ի հայտ է գալիս նրա անձնական մանկավարժության հիմունքների ձևակերպումը։ Նա շատ աշխատում է Սեգենի  դիդակտիկ նյութերի հետ, կատարելագործում և լրացնում դրանք, փորձում մշակել երեխաներին գրել և կարդալ սովորացնելու սեփական Maria Montessoriմեթոդիկան։ Նրա հայտարարությունը նախադպրոցականի գրելու և ոչ թե կարդալու առաջնայնության մասին դառնում է իսկական հեղափոխություն։  Մոնտեսսորիին սկսում է հետաքրքրել առողջ երեխայի հետ աշխատելու մեթոդիկան  և  որոշում  շարունակել կրթությունը։

1898 թվականին Մոնտեսսորին որդի է ունենում։ Նրա հարաբերությունները սիրելիի հետ չեն ավարտվում ամուսնությամբ, և նա  որդուն դաստիարակության է հmaria-montessori-3.5118057անձնում ինտերնատ՝ զգալով, որ երկրի վրա իր առաքելությունը իրեն այլ երեխաներին նվիրելն է։

1907 թվականի հունվարի 6-ին բացվում է առաջին «Երեխայի տունը», որը աշխատում է Մոնտեսսորիի սկզբունքներով։  Նա դառնում է մանկապարտեզի ղեկավար՝ այն ձևավորելով այնպես, որ այնտեղ հարմարավետ և հաճելի լինի բոլոր տարիքային երեխաներին։ Նա պատվիրում է սենսոմոտորային նյութեր և հետևում, թե ինչպես են իր երեխաները  հաճույքով և մեծ կենտրոնացումով խաղում։ Նա նկատում է, որ այդ պարապմունքների արդյունքում  երեխաները, լինելով ընկերական միջավայրում, զարգացնում են դրական սոցիալական վարք՝ Maria Montessoriցուցադրելով հետաքրքրվածությունը  շրջակա իրերին։

1909 թվականից Մոնտեսսորիի մեթոդը ակտիվորեն ներդրվում է կյանք։  Բացվում են Մոնտեսսորի- մանկավարժության կուրսեր։ Մարիայի մոտ են գալիս մանկավարժներ Լոնդոնից, Բարսելոնայից, Փարիզից։  1929 թվականին նա որդու հետ բացում է Միջազգային Մոնտեսսորի Ասոցիացիան  (АМI), որը գործում է մինչ օրս։ Մոնտեսսորի շարժումը ծագում և ծավալվում է աշխարհի շատ երկրներում։

Maria MontessoriԵրբ սկսվում է երկրորդ համաշխարհային պատերազմը, Մոնտեսսորին որդու հետ լինում է Հնդկաստանում։ Յոթը երկար տարիներ նա ապրել է այդ երկրում։ Այդ ընթացքում նա իր մեթոդիկան սովորեցրել է հազարից ավել ուսուցիչների։

Նա մահացել է 1952 թվականի մայիսի  6-ին իր  82-ամյակից մի քանի ամիս առաջ։