Մարիամ Մեհրաբովա [Mariam Mehrabova]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝երգչուհի Ծննդյան ամսաթիվը՝ 28 հունվարի 1972թ․ Ծննդյան վայրը՝ Երևան, Հայաստան Ամբողջական անունը՝Մարիամ Մեհրաբովա

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝երգչուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 28 հունվարի 1972թ․
Ծննդյան վայրը՝ Երևան, Հայաստան
Ամբողջական անունը՝Մարիամ Մեհրաբովա

Մարիամ Մեհրաբովա-ազգությամբ հայ ռուսական երգչուհի, ռուսական «Ձայն» նախագծի , 3-րդ եթերաշրջանի մասնակից։

Մարիամ Մեհրաբովան ծնվել է 1972 թվականի հունվարի 28-ին Երևանում։ Իր երաժշտական կրթությունը նա սկսել է հինգ տարեկանում,  երբ ծնողները նրան տարել են Երևանի կենտրոնական երաժշտական դպրոց։ Ավելի ուշ նրանք տեղափոխվում են Մոսկվա, որտեղ նա սկզբում սովորում է Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի դասարանում, Mariam Mehrabovaորն ավարտում է գերազանցությամբ։ Մարիամ Մեհրաբովայի երաժշտական կարիերան ի սկզբանե դասավորվում է մեծ հաջողությամբ՝ շնորհիվ նրա տաղանդի և հրաշալի ձայնի, ընդ որում՝ ջազային վոկալի ոլորտում։ Նա աշխատել է (և շարունակում է աշխատել) այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Ալեքսեյ Կոզլովը, Վյաչեսլավ Գորսկին, Սերգեյ Մանուկյանը, Օլեգ Mariam MehrabovaԿիրեևը, Դավիթ Գոլոշչեկինը, Իգոր Բուտմանը։  2000 թվականին նա մասնակցություն է ունեցել  «Միրայֆ» ջազային նախագծի ալբոմի ձայնագրությանը։ Որպես պրոֆեսիոնալ նրա կայացման համար կարևոր գործոն է հանդիսացել  Նիկոլայ Նոսկովի հետ աշխատանքը, ինչպես նաև՝ աշխատանքը We well rock you մյուզիքլում՝ գրված ի պատիվ  Queen խմբի առաջնորդ Ֆրեդդի Մերկյուրիի։ 2014 թվականին Ալլա Պուգաչովան առաջարկել է Մարիամ Մեհրաբովային դասավանդել իր Պրոֆեսիոնալ Mariam Mehrabovaստեղծագործական զարգացման դպրոցում, և նա համաձայնել է։ Բացի այդ, այժմ նա հանդիսանում է  Jazz Parking նախագծի մշտական ռեզիդենտը՝ պարբերաբար հանդես գալով տարբեր Mariam Mehrabovaհարթակներում։

Մարիամ Մեհրաբովա․ «Իմ թալիսմանը իմ ամուսինն է։ Նա նվագակցում է ինձ ռոյալով։ Իմ ամուսինը  իմ երջանկությունն է։ Մենք միասին ենք աշխատում։ Մենք ունենք մեր խումբը։ Ընդհանուր առմամբ, մենք ընդհանուր շատ բան ունենք, բացի երեխաներից։ Իսկ նրանք մեզ մոտ երեքն են»։

Ինչպես նշում է Մարիամը՝ ինքը արդեն լավ հայտնի է ջազային երաժշտության սիրահարների Mariam Mehrabovaշրջանում, բայց ցանկանում է ընդլայնել իր լսարանը, և հենց այդ պատճառով էլ հայտ է ներկայացրել  «Ձայնի» երրորդ եթերաշրջանին մասնակցելու համար։ Մրցույթում նա իր անզուգական ձայնով հրաշալիորեն կատարելով  Georgia երգը գրավում է բոլոր Mariam Mehrabovaմարզիչների սրտերը և հնարավորություն ստանում ընտրել չորս թիմերից մեկը։ Նա ընտրում է Լեոնիդ Ագուտինի թիմը։ «Ես շատ եմ սիրում մրցույթներ, բայց վաղուց դրանց չեմ մասնակցել։ Այդ պատճառով բեմ բարձրանալով՝ մի փոքր հուզվեցի։ Բայց ինձ օգնեց Դիման, ով առաջինը շրջվեց։ Թեև, արդյունքում ես ընտրեցի Ագուտինի խումբը։ Դա բացատրվում է այդ երաժշտության հանդեպ իմ մեծ սիրով։ Ես կարող են համարձակորեն ասել, որ ես և Ագուտինը նույն ալիքի վրա ենք», –պատմել է Մարիամը ելույթից հետո։