Մարի Լաֆորե [Marie Laforet]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝  5 հոկտեմբերի 1939թ․ Ծննդյան վայրը՝ Սյուլակ սյուր Մեր, Ժիրոնդա, Ֆրանսիա Ամբողջական անունը`Maïtèna Marie Brigitte Doumenach

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 5 հոկտեմբերի 1939թ․
Ծննդյան վայրը՝ Սյուլակ սյուր Մեր, Ժիրոնդա, Ֆրանսիա
Ամբողջական անունը`Maïtèna Marie Brigitte Doumenach

Մարի Լաֆորե  (ֆր. Marie Laforêt, իսկական անունը՝ Մայտենա Մարի Բրիժիտտ Դումենակ, ֆր. Maïtèna Marie Brigitte Doumenach) —հայկական ծագմամբ ֆրանսուհի դերասանուհի և երգչուհի։

Մարի Լաֆորեն (Marie Laforêt), ում իսկական անունը Մայտենա Մարի Բրիժիտտ Դումենակ (Maïténa Marie Brigitte Doumenach) է, ծնվել է  1939 թվականի հոկտեմբերի 5-ին ֆրանսիական Ժիրոնդա շրջանի Սուլակ սյուր Մեր քաղաքում (Soulac-sur-Mer, Gironde)։ Տեղեկատվություն կա այն մասին, որ Մարիի նախնիների մեջ կան նաև հայեր։ Հայտնի է, որ մանկության տարիներին Marie Laforetաղջիկը մեծացել է մեծ հավատքով և, նույնիսկ, մտադիր է եղել դառնալ միանձնուհի, բայց ավելի ուշ փարիզյան  Lycee La Fontaine վարժարանում սովորելու ընթացքում սկսել է հետաքրքրվել թատրոնով։

Մայտենայի երգչուհու կարկերան սկսվել է շատ հանկարծակի․ 19 տարեկանում նա անսպասելիորեն մասնակցում է  Naissance d’une étoile վոկալային ռադիոմրցույթին։  Հայտնի է, որ աղջիկը մեկնել է այնտեղ՝ փոխարինելով հիվանդացած քրոջը։ Երբ Մայտենան շահում է առաջին մրցանակը, պարզ է դառնում, որ այդ ամենը պատահականություն չէր։

Marie Laforet1960- ականներին երիտասարդ երգչուհին արդեն հայտնվում  է կինոէկրաններին․ նրան բաժին է հասնում գլխավոր դերը քրեական «Վառ արևին» դրամայում (‘Plein soleil’), իսկ Մարիի խաղընկեր է դառնում Ալեն Դելոնը (Alain Delon)։

Այսպիսով, սկսված կինոկարիերան Լաֆորի համար դառնում է ավելի քան հաջողված, և արդեն հաջորդ տարի նա հայտնվում է միանգամից մի քանի ֆրանսիական ֆիլմերում, որոնց թվում էին՝ «Բլյուզ Սեն Տրոպեն» (Saint Tropez Blues), «Հայտնի սիրային պատմություններ» (Amours célèbres), «Կարմիր և սև» հեռուստատեսային ֆիլմը  (Le rouge et le noir)  և հրաշալի «Ոսկե աչքերով աղջիկ» դրաման (La fille aux yeux d’or)։ Ի դեպ, այդ ֆիլմից հետո Մարի Լաֆորեին հենց այդպես էլ սկսեցին Marie Laforetանվանել՝ Ոսկե աչքերով աղջիկ։

Չավարտելով նաև իր վոկալաaյին գործունեությունը՝
Մարի Լաֆորեն 1963 թվականին ձայնագրում է երգ, որը նրան բերում է պարզապես շռնդալից ճանաչում՝ հայտնի շլյագեր Les Vendanges de l’Amour-ը։ Այդպիսով, Մարին, ով այդ ժամանակ   25 տարեկան էր, դառնում է Marie Laforetամենաբարձր թռիչքի աստղ․ նրան նկարահանում են ֆիլմերում, նրա ձայնագրությունները վաճառվում էին մեծ քանակությամբ, բացի այդ, մեծ աչքերով  և
շագանակագույն վարսերով գեղեցկուհին  դարձել էր միլիոնավորների իսկական կուռքը։

Մարի Լաֆորեի կարիերայում ամենափայլուն տարիները եղել են հենց  1960-ական թվականները։ Այդ տասնամյակում նա խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և մի քանի հիթեր ստեղծել էստրադայում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից են «Լեվիաֆան» (Leviathan) դրաման, «Կնոջ պատճառով» (À cause, à cause d’une femme կատակերգությունը), «Տղամարդու որս» (La chasse à l’homme), «Հատուկ կատակ և Marie Laforetցնցոտիներ» (Cent briques et des tuiles), «Նրանք քայլում էին զինվորների հետևից»  (Le soldatesse) ռազմական դրաման, «Տասներեքերորդ քմհաճույք» (Le 13ème caprice) դրաման, «Ադամանդե Ջեք»  դրաման  (Jack of Diamonds) և այլ ֆիլմեր։

Նույն  1960-ականներին նա երգում է իր հայտնի La Tendresse (Նրբություն) երգը, իսկ Viens,Viens (Վերադարձիր, վերադարձիր) երգ-աղոթքը հայտնվում է 1970-ականների սկզբին և բառացիորեն ցնցում  ֆրանսիական հանրությանը։ Ի դեպ, այդ
Marie Laforetերգը օրիգինալ չէր, այլ՝ գերմանական Rain Rain Rain հիթի ֆրանսերեն տարբերակը, բայց Մարին այն երգում է այնպես անկեղծ, որ ստիպում է հանդիսատեսին արտասվել։ Ի դեպ, այն ժամանակվա ձայնագրություններում կարելի է տեսնել, որ արցունքներ կան նաև հենց Մարիի աչքերում, երբ նա բեմում խնդրում էր՝ Viens!Viens!..

1980-ականներին Լաֆորեն կենտրոնանում է կինոկարիերայի վրա։ Այդ տարիներին դերասանուհին հայտնվում է մի շարք ֆիլմերում։ Ընդհանուր առմամբ, Մարի Լաֆորեն խաղացել է ավելի քան հիսուն ֆիլմում։

Marie LaforetՀայտնի է, որ 1960-ականներին Մարին ամուսնացել է ռեժիսոր Ժան Գաբրիել Ալբիկոկոյի հետ (Jean-Gabriel Albicocco), ով հաճախ նրան նկարահանում էր իր ֆիլմերում։ Նրանից ամուսնալուծվելուց հետո Մարին ամուսնացել է ևս չորս անգամ, և ևս չորս անգամ ամուսնալուծվել։Նա ունի երեք ե
րեխա։ Նրա վերջին ամուսինը եղել է շվեյցարացի Էրիկ դե Լավանդեյրան(Eric de Lavandeyra), և այդ կապակցությամբ Մարին փոխել է ֆրանսիական քաղաքացիությունը շվեյցարականով ու տեղափոխվել ապրելու Ժնև։