Մարիո Կասաս [Mario Casas]

Ամբողջական անունը՝ Մարիո Կասաս (Mario Casas) Ծննդյան ամսաթիվը՝ 12 հունիս 1986թ.  Ծննդյան վայրը՝ Լա Կարունյա, Իսպանիա Հասակը՝180 սմ

Ամբողջական անունը՝ Մարիո Կասաս (Mario Casas)
Ծննդյան ամսաթիվը՝
12 հունիս 1986թ.
Ծննդյան վայրը՝ Լա Կարունյա, Իսպանիա
Հասակը՝180 սմ

Մարիո Կասաս-իսպանացի դերասան:

Մարիո Կասասը չորս երեխաների մեծն է, և շնորհիվ նրա աստղային օրինակի, կրտսեր եղբայրները՝ Օսկարը և Քրիստիանը, և քույրը՝ Շեյլան, նույնպես որոշել են դերասան դառնալ: Մանկության տարիներին Մարիոն երազում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց դեռևս երեխա ժամանակ նկարահանվելով գովազդներում,  նա հասկացավ, որ իրեն դուր է գալիս աշխատել տեսախցիկի հետ:

Նա խաղացել է «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», «Երեք մետր երկնքի մակարդակից վերև. Ես ցանկանում եմ քեզ», «Տապան», «Պակո», «Խումբ 7», «Ուղեղի արտահոսք» , «Նեոնային մարմին», «Ամառային անձրև», «Սեքս, խնջույքներ և սուտ» « Լա Մուլ», «Երկնային դրախտ», «Լոս 33 », «Իսմաել», «Վհուկները` Սուգարամուրդիից» ֆիլմերում։ Mario Casas and his brethrenԱռաջին տաս տարիների ընթացքում Մարիոն նկարահանվում էր տարբեր գովազդներում։ 18 տարեկանում Կասասը տեղափոխվում է Մադրիդ և ընդունվում «Քրիստինա Ռոտա» դպրոց։ Առաջին էկրանային դեբյուտը եղել է Անտոնիո Բանդերասի «Ամառային անձրև» ֆիլմը։ Այս ֆիլը սիրո մասին է և փիլիսոփայական իմաստ ունի։ Ֆիլմի ռեժիսորը հայտնի Անտոնի Բանդերասն է։ Նույն տարում (2006 թ.) դեռահաս Մարիոն նկարահանվում է իսպանական «SMS» ֆիլմում։ Նա խաղացել է «Պակոն և նրա մարդիկ» կատակերգությունում։ Այս սերիալը նկարահանվել է ավելի քան 5 տարի և շատ սիրված է եղել հանդիսատեսի կողմից։
Mario Casas2010 թ. դեկտեմբերի 3-ին լույս է տեսնում «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», ֆիլմը, որտեղ Մարիոն խաղում է գլխավոր դերը։ Այս ֆիլմը նրան առավել հայտնի դարձրեց։ ACE մրցանակաբաշխության ժամանակ նա արժանացավ լավագույն դերասանի տիտղոսին։ 2012թ. լույս է տեսնում «Երեք մետր երկնքի մակարդակից վերև», ֆիլմի շարունակությունը՝ «Երեք մետր երկնքի մակարդակից վերև. Ես ցանկանում եմ քեզ» ֆիլմը։ 2011-2013 թթ. Մարիոն նկարահանվում է իսպանական «Տապան» սերիալում։ 2013 թ. մայիսի 5-ին լույս է տեսնում « Լա Մուլ» ֆիլմը, որտեղ նա խաղում է գլխավոր դերը։ Նույն տավա հոկտեմբերին Սան-Սեբաստիան փառատոնում տեղի է ունենում «Վհուկները` Սուգարամուրդիից» ֆիլմի պրիմերիան։ 2013թ. ամռանը Մարիոն նկարահանվել է իր առաջին անգլալեզու ֆիլմում, որի պրիմերան տեղի կունենա 2014թ. մայիսին։2013թ. ձմռանը լույս է տեսնում «Իսմաել» ֆիլմը։2014թ. հունվարին Մարիոն Կասասը և Անտոնիո Բանդերասը միասին նկարահանվել են «Los 33» ֆիլմում։

maria-valverde-mario-casasՄարիո Կասասը բազմիցս հարցազրույցներում նշել է, որ իր համար ընտանիքից կարևոր ոչինչ չկա:

դերասանը խոստովանել է, որ իր մարմնի վրա կա վեց դաջվածք. աջ բիցեպսին գրված է հոր անունը, աջ թիակին՝ մորը: Աջ ազդրին արված դաջվածքը մարիոն նվիրել է քրոջը: Ձախ բիցեպսին կարելի է տեսնել նրա եղբոր՝ Քրիստիանի, իսկ ձախ ոտքին՝ մյուս եղբոր՝ Օսկարի անունը:

Ազատ ժամանակ դերասանը սիրում է խաղալ ֆուտբոլ, թենիս և կրիկետ:

Մարիո Կասասը իսպանացի հայտնի օպերային երգիչ Խոսե Կարերասի հիմնադրամի ակտիվ մասնակից է, որը պայքարում է երեխաների շրջանում լեյկոզի դեմ:

Հանդիպում է դերասանուհի Մարիա Վալվերդեի հետ։