Մարկ Ցուկերբերգ [Mark Zuckerberg]

Ամբողջական անունը՝Մարկ Ցուկերբերգ (Mark Zuckerberg) Ծննդյան ամսաթիվը՝ 15 մայիս 1984թ. Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Նյու Յորք Հասակը՝ 166 սմ Քաշը՝ 84 կգ

Ամբողջական անունը՝Մարկ Ցուկերբերգ (Mark Zuckerberg)
Ծննդյան ամսաթիվը՝
15 մայիս 1984թ.
Ծննդյան վայրը՝ ԱՄՆ, Նյու Յորք
Հասակը՝ 166 սմ
Քաշը՝ 84 կգ

Մանկություն

Մարկ Ցուկերբերգը ծնվել է աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկում՝ Նյու Յորքում: Նա մեծացել է մեծ ընտանիքում: Բացի հոգեբույժ մորից և ատամնաբույժ հորից, նրան մանկության տարիներին շրջապատել են նաև երեք հարազատ քույրերը: Նա տեխնիկական առաջընթացի հետ առնչվել է դեռևս դպրոցական տարիներին, նրան գրավել է ծրագրավորումը:  Հնարավորինս շատ ժամանակ նա կորողացել է տրամադրել իր հոբբիին առաջին համակարգչի հայտնվելուց հետո . այդ ժամանակ նա վեցերորդ դասարան էր: Շուտով նրան հաջողվել է ինքնուրույն ստեղծել համակարգչային խաղ, իսկ հետո՝ ունկնդիրների երաժշտական ճաշակը և նախասիրությունները բացահայտող ամբողջական ծրագիր:

Microsoft ընկերությունը այդ գյուտի համար Մարկին առաջարկել է  2 միլիոն դոլար, բայց երիտասարդը հրաժարվել է պարգևատրումից: Ծրագրավորումից բացի Ցուկերբերգը հասցրել է  զբաղվել  սուսերամարտով և սովորել հին լեզուներ: Բարձրագույն կրթություն Մարկը ստացել է  հեղինակավոր Հարվարդում, որտեղ ընդունվել է  2002 թվականին:

Կարիերա

Համալսարանում սովորելու տարիներին Մարկին հայտնիություն բերեց պատահական գաղափարը. նա ստեղծեց կայք, որտեղ տեղադրեց  հարվարդյան ուսանողների լուսանկարները և հնարավորություն տվեց քվեարկել իրենց հավանած մեկի օգտին: Հաշված ժամերի ընթացքում կայքի այցելուների թիվը ավելացավ հարյուրով, շուտով գրանցվածների թվում էին ոչ միայն Հարվարդի, այլև՝ Ստենֆորդի և  Իեյլի ուսանողները: Այդպես ստեղծվեց համաշխարհային ճանաչում ունեցող Facebook սոցիալական ցանցի նախատիպը, որը գործարկվեց  2004 թվականի փետրվարի 4-ին:

Սակայն Մարկը ուներ նաև քննադատներ, ովքեր էին Դիվյա Նարեդրան և երկվորյակ եղբայրներ Վինկլվոսսները, որոնք ի սկզբանե ղեկավարության առջև առաջ էին քաշել Հարվարդի ուսանողների միջև լրացուցիչ կոմունիկացիա  ստեղծելու գաղափարը: Ցուկերբերգը պետք է զբաղվեր ապագա կայքի ծրագրավորմամբ, բայց իրականացնել գաղափարը այդ կազմով այդպես էլ չստացվեց:  Այդ պատճառով, արդեն  Facebook-ի ստեղծումից հետո Մարկին մեղադրեցին ուրիշները մտքերը գողանալու մեջ, բայց նա կտրականապես հերքեց դա, քանի որ սոցիալական ցանց ստեղծելու մասին մտքերը անորոշ և անհասկանալի էին: Միայն նրան հաջողվեց ճիշտ կերպով դրանք կյանքի կոչել: Մարկը սկսեց զբաղվել իր սոցիալական ցանցի կատարելագործումով և դրա համար նույնիսկ հեռացավ Հարվարդից:  Ցուկերբերգը այս կայքի շնորհիվ վաստակեց 1,5 միլիարդ դոլար, ինչը նրան դարձրեց մարդկության պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատերը: 

2010 թվականին Մարկը ճանաչվեց «Տարվա մարդ»՝ ըստ ամերիկյան  Time ամսագրի:

Անձնական կյանքը

Նա իր ժամանակի մեծ մասը տրամադրում է  Facebook-ին: Բայց նրա կյանքում իր տեղն ունի նաև ռոմանտիկ հարաբերությունները. 2002 թվականից նա հանդիպում էր  Պրիսցիլա Չանի հետ, ում հետ ծանոթացել էր Հարվարդում սովորելու տարիներին: 2012 թվականի մայիսի 19-ին Մարկը կնության առավ իր սիրելիին: