Mercedes-Benz-ում ստեղծել են կողային անվտանգության բարձիկներ հետիոտների համար

Mercedes-Benz-ի ինժեներները առաջարկել են անվտանգության բարձիկները տեղադրել ավտոմեքենայից դուրս՝ կաղապարի ճակատային սյուների մոտ: Ի դեպ, այս պրոեկտը մշակվել է բնավ ոչ ուղևորների անվտանգության համար:

Ճակատային սյուներում անվտանգության արտաքին բարձիկների տեղադրումը, ինչպես նշվում է արտոնագրային հայտի նկարագրությունում, ավտոմեքենայի և հետիոտների բախման արդյունքում վերջիններիս անվտանգությունն ապահովելու համար է: Դրանք կաշխատեն արդեն կիրառվող կապոտի բարձրացման համակարգի հետ համատեղ, որը նույնպես նախատեսված է բախման հետևանքները մեղմելու համար:

Mercedes-Benz

Ենթադրվում է, որ բախման ժամանակ հետիոտնը, ով կընկնի մեքենայի կապոտի վրա, կհպվի ոչ թե կոշտ դիմապակուն կամ մետաղին, այլ՝ այդ ընթացքում բացված անվտանգության բարձիկներին: Համաձայն ամերիկյան արտոնագրային ծառայության տրամադրած տվյալների՝ այդ տեխնոլոգիայի համար հայտը «Մերսեդեսը» ներկայացրել է 2015 թվականի հուլիսին, բայց հրապարակվում է միայն հիմա: Այդ պատճառով, որոշ կանխատեսումներով, հնարավոր է այդ տեխնոլոգիան արդեն շուտով հայտնվի սերիական ավտոմեքենաների վրա:

Այս տարվա գարնան վերջին այդ ոլորտում հերթական գյուտը արտոնագրել է  նաև  Porsche ընկերությունը: