Մետաքսյա Սիմոնյան [Metaxia Simonyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝ 21 փետրվարի, 1926թ․ Մահվան ամսաթիվը՝11 օգոստոսի, 1987թ․ Ծննդյան վայրը՝ Աշխաբադ, Թուրքմենստան Ամբողջական անունը` Մետաքսյա Միհրանի Սիմոնյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 21 փետրվարի, 1926թ․
Մահվան ամսաթիվը՝11 օգոստոսի, 1987թ․
Ծննդյան վայրը՝ Աշխաբադ, Թուրքմենստան
Ամբողջական անունը` Մետաքսյա Միհրանի Սիմոնյան

Մետաքսյա Միհրանի Սիմոնյան- կինոյի և թատրոնի խորհրդային-հայ դերասանուհի, մանկավարժ։  ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ  (1981), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950)։

Մետաքսյա Միհրանի Սիմոնյանը ծնվել է  1926 թվականի փետրվարի 21-ին Աշխաբադում (ներկայիս Թուրքմենստան)։ 1933 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։

1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական  ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Վարդան Աճեմյանի դասարանը)։ Նույն թվականից որպես դերասանուհի սկսել է
Metaxia Simonyanաշխատել Սունդուկյանի անվան թատրոնում։ Նրա առաջին դերը եղել է Գ․Սունդուկյանի «Եվս մեկ զոհ» կատակերգությունում Անանիի դերը։ Ներկայացման մեջ բեմում խաղացել է Ավետ Ավետիսյանի և Օլգա Գուլազյանի հետ։

Մեկ տարի անց մարմնավորել է Նինային Մ․ Լերմոնտովի  «Դիմակահանդես» դրամայում։ Այս դերը, որը նա կատարել է Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի գործընկերությամբ, դերասանուհուն բերել է մեծ փառք և ճանաչում։ Կնոջ արժանապատվության պաշտպանության թեման եղել է դերասանուհու արվեստի առանցքում։

Metaxia Simonyan1949  թվականին խաղացել է Արմանուշի դերը  «Այս աստղերը մերն են» ներկայացման մեջ, որի համար մի շարք դերասանների հետ մեկտեղ, արժանացել է Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի  գրականության և արվեստի բնագավառում։

Մետաքսյա Սիմոնյանի խաղացանկը առանձնացել է ընդարձակությամբ և բազմազանությամբ։ Նա հաջողությամբ հանդես է եկել հայրենական, ռուսական, արևմտաեվրոպական հեղինակների Metaxia Simonyanպիեսներում։ Նրա լավագույն դերերից են եղել  Դեզդեմոնան  Ուիլյամ Շեքսպիրի  «Օթելլո» պիեսում,  Նաստասիա Ֆիլիպպովնան Ֆ․Մ․ Դոստոևսկու «Ապուշը» վեպի հիման վրա բեմադրված ներկայացուցում, Մարտան   Էդ․ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսում։

Երկար տարիներ եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհին։

Metaxia SimonyanՀյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլ երկրներում։

Կինոյում հանդես է եկել 1947թվականից։

1968 թվականից սկսել է դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական Metaxia Simonyanինստիտուտում  (ներկայումս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում)։ 1983 թվականից ունեցել է պրոֆեսորի աստիճան։

Մետաքսյա Սիմոնյանը մահացել է 1987 թվականի օգոստոսի 11-ին Երևանում  61 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը։