Մոնիկա Բելուչի [Monica Bellucci]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ դերասանուհի Ծննդյան ամսաթիվը՝ 30 սեպտեմբերի 1964թ․ Ծննդյան վայրը՝ Չիտա դի Կաստելո, Իտալիա Ամբողջական անունը՝ Monica Anna Maria Bellucci

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը՝ 30 սեպտեմբերի 1964թ․
Ծննդյան վայրը՝ Չիտա դի Կաստելո, Իտալիա
Ամբողջական անունը՝ Monica Anna Maria Bellucci

Մոնիկա Աննա Մարիա Բելուչի (իտալ. Monica Anna Maria Bellucci) —իտալացի կինոդերասանուհի և ֆոտոմոդել։

Մոնիկա Բելուչին ծնվել է  1964  թվականի սեպտեմբերի 30-ին Իտալիայի նահանգային Չիտա դի Կաստելո քաղաքում։ Մանկուց նա ցանկացել է դառնալ իրավաբան։ Պերուջիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում  սովորելու համար Մոնիկան 16 տարեկանում մոդել է աշխատում  Liceo Classico-ի Monica Bellucciմոտ։ Սակայն գլամուր կենսակերպը շուտով գրավում է Մոնիկային և նա որոշում է հրաժարվել մանկության երազանքից՝ ի օգուտ հանրային կյանքի։

Հարազատ իտալերենից բացի Մոնիկան ազատորեն տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն լեզուներին, մի փոքր էլ՝ իսպաներենին։

1988 թվականին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ պայմանագիր է կնքում  Elite Model Management-ի հետ։ 1989 թվականին Մոնիկան արդեն հայտնի մոդել էր Փարիզում և Նյու Յորքում։ Monica BellucciՆա ներկայանում էր Dolce & Gabbana-ի և  Elle-ի նորաձևության աշխարհում  հայտնի դիզայներական ամսագրերի համար։

2001 թվականի փետրվարին   ամսագիրը  Desire featured Ms-ի հետ համատեղ հրապարակում է Մոնիկայի լուսանկարը շապիկին և նրա մասին Monica Bellucciտեղեկատվություն ամսագրի հինգ էջերում։ 2003 թվականին նրա նկարը կրկին հայտնվում է ամսագրի շապիկին, բայց այս անգամ՝ Maxim-ի։  2004 թվականին դերասանուհին գլխավորում է աշխարհի հարյուր ամենագեղեցիկ կանանց ցանկը՝ ըստ   Ask Men’s-ի։ Մոնիկայի մոդելային կարիերան կառավարում է Monica Bellucciնյույորքյան Elle+ գործակալությունը։

Հաջողության հասնելով մոդելային ոլորտում՝ Մոնիկան չի սահմանափակվում ձեռքբերումներով և որոշում է նկարահանվել կինոյում։  1990 թվականին նա դեբյուտով հանդես է գալիս իտալական կինոմատոգրաֆիայում։ Նրա առաջին աշխատանքներն են դառնում  «Կյանքը որդիների հետ», «Ավազակներ», «Չարաշահում» ֆիլմերը։ Այս ֆիլմերում էպիզոտիկ դերերը դերասանուհուն մեծ հաջողություն չեն բերում։ 1992 Monica Bellucciթվականին Բելուչիին իր ֆիլմում հանդես գալու է հրավիրում ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կապպոլան։   «Դրակուլա» ֆիլմում Դրակուլայի հարսանցուի դերը դառնում է Մոնիկա Բելուչիի առաջին լուրջ դերը, որից հետո ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ են ստացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք կինոստուդիաներից։  «Համառ ճակատագիր», «Հերոսներ», «Ձյունիկ», «Իոսիֆ»․ այս ֆիլմերում Մոնիկան նկարահանվել է Իտալիայում  1992-ից 1995 թվականներին։

1Monica Bellucci996 թվականին Մոնիկա Բելուչին հաջողություն է հասնում՝ որպես դերասանուհի։  «Բնակարան» ֆիլմում Լիզայի դերի համար Մոնիկան նոմինացվում է  «Սեզար» մրցանակի  «Հույսեր արթնացնող  դերասանուհի» անվանակարգում։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Բելուչին ծանոթանում է ֆրանսիացի դերասան Վենսանտ Կասելի հետ, ում հետ ընտանիք է կազմում։ Հաջորդ ֆիլմը, որում նկարահանվում է Բելուչին, դառնում է  «Դոբերման» Monica Bellucciֆրանսիական մարտաֆիլմը։

1997 թվականին Մոնիկա Բելուչին նկարահանվում է երեք ֆիլմերում՝  «Սթրես», «Վատ հնչերանգ», «Ինչպես դու ինձ ցանկանում ես», իսկ  1998 թվականին չորսում՝  «Ցանկություն», «Տոն չի լինելու», «Նրանց մասին, ովքեր սիրում են», «Փոխզիջում»։ Նկարահանվելու առաջարկները շարունակում էին տեղալ ամբողջ աշխարհից, բայց Մոնիկան դրանց մեծ պահանջկոտությամբ էր Monica Bellucciվերաբերվում՝ փորձելով ընտրել միայն այն դերերը, որտեղ նրա դերասանական տաղանդը կարող էր ամբողջությամբ երևալ։

Շարունակելով նկարահանվել ֆիլմերում՝ արդեն ամբողջ աշխարհում հայտնի մոդելը դառնում է առաջնակարգ դերասանուհի։ Նրա լուսանկարները հայտնվում են գլյանցային ամսագրերի շապիկներին։  «Մալենա»  ֆիլմում Բելուչիի դերասանական տաղանդը բացահայտվում է իր ողջ հմայքով։ Monica BellucciԴերասանուհու գեղեցկությունն ու հմայքը դերասանական վարպետության ուղեկությամբ գերում են հանդիսատեսի և քննադատների սրտերը։

2001 թվականին Մոնիկան ամուսնու հետ նկարահանվում է «Գայլի եղբայրություն» ֆիլմում, որտեղ փայլուն կերպով կատարում է Սիլվիայի դերը։ Նրա հաջորդ աշխատանքն  է դառնում եգիպտացի թագուհու դերը 2002 թվականի ամենաթանկարժեք եվրոպական «Աստերիքս և Օբելիքս․ Monica Bellucci«Կլեոպատրա» առաքելություն» ֆիլմում։  «Անդարձելիություն» ֆիլմը ոչ միանշանակ արձագանք է գտնում, իսկ դաժան բռնաբարության ռեալիստական տասրոպեանոց տեսարանը ցնցում է հանդիսատեսին Կաննում ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Մոնիկան ինքը Monica Bellucciխոստովանում է, որ դժվարությամբ է նայում այդ ֆիլմը։

Նրա հաջորդ ֆիլմերը դառնում են  «Հիշիր իմ մասին»-ը և «Արևի արցունքներ»-ը, ինչպես նաև՝ Վաչովսկի եղբայրների կուլտային «Մատրիցա․ Վերբեռնում» և «Մատրիցա․ Հեղափոխություն» ֆիլմերը։ Մոնիկան երբեք կանգ չի առնում մեկ ժանրի ֆիլմերում և էքշնից հետո նկարահանվում շատ ծանր  «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում։

2004 թվականին լույս են  տեսնում  «Գաղտնի գործակալներ», «Նա ինձ ատում է» և «Monica BellucciԳրիմ եղբայրներ» ֆիլմերը, որտեղ Մոնիկան խաղում է Հայելային թագուհու դերը։

2006 թվականի հունվարի 27-ին տեղի է ունենում  «Շայթան» ֆիլմի, այնուհետև՝ «Քարի եղբայրությունը» և «Ն (Ես և Նապոլեոնը)» ֆիլմերի Monica Bellucciպրեմիերան։ 2007 թվականին վարձույթի են  դուրս գալիս  «Կրակիր նրանց վրա» և «Երկրորդ շնչառություն» ֆիլմերը։

Դերասանուհին հաճախ էր խոստովանում, որ երազում է մեկ ֆիլմում խաղալ Ռոբերտ Դե Նիրոյի հետ։  2011 թվականին դերասանները միասին հանդես են գալիս «Սեր․ Կիրառման տեղեկագիրք» ֆիլմում։

Monica Bellucci2011 թվականի հոկտեմբերին Մոնիկան դառնում է   Oriflame ընկերության «Թագավորական թավիշ» (անգլ. Royal Velvet) շարքի դեմքը, իսկ  2012 թվականին՝ Dolce & Gabbana-ի կոսմետիկ շարքի դեմքը։

Monica Bellucci2015 թվականին Մոնիկա Բելուչին, չնայած արդեն հասուն տարիքին, հանդես է եկել Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմի՝ «007: «Սպեկտր» ֆիլմում՝ Բոնդի ընկերուհու դերում։

1Monica Bellucci990—1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կարլոս Բասսոյի հետ։

1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկան ամուսնանում է դերասան Վինսենտ Կասելի հետ, ում հետ հանդիպում էր  5 տարի։ Ամուսինները ունեցել են  երկու դուստր։ 2013 թվականի օգոստոսին զույգը ամուսնալուծվել է։