Նաոմի Քեմբլ [Naomi Campbell]

Ամբողջական անունը՝ Նաոմի Քեմբլ (Naomi Campbell) Ծննդյան օրը՝ 22 մայիս 1970թ. (44 տարեկան) Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Անգլիա Հասակը՝ 178 սմ Քաշը՝ 50 կգ

Ամբողջական անունը՝
Նաոմի Քեմբլ (Naomi Campbell)
Ծննդյան օրը՝
22 մայիս 1970թ. (44 տարեկան)
Ծննդյան վայրը՝ Լոնդոն, Անգլիա
Հասակը՝ 178 սմ
Քաշը՝ 50 կգ

Նաոմի Քեմբլ- բրիտանացի սուպերմոդել, դերասանուհի և երգչուհի:

Նաոմի Քեմբլը ծնվել է 1970 թվականի մայիսի 22-ին Լոնդոնում: Թոփ մադելը ունի չինա-ճամայկական ծագում: Նաոմիի ծնողները ամուսնալուծվել են, երբ աղջիկը շատ փոքր է եղել: Այս շրջադարձային պահը աղջկա կյանքում մեծ դեր է խաղացել նրա բնավորության ձևավորման մեջ, նա դարձել է ավելի նպատակասլաց և համառ: Ապագա աստղին դաստիարակել է մայրը, ով ամուսնացել է երկրորդ անգամ: Բայց Նաոմիի և հերացուի հարաբերությունները հարթ չեն ընթացել, նրանց շփումը միշտ ավարտվել  է սկանդալով: Դեռևս մանկության տարիներին աղջիկը ցուցադրել է բոլորին իր համառ բնավորությունը, նրան պետք էր անընդհատ ինքնահաստատվել և բոլորին ապացուցել, որ ինքն արդեն մեծ է: Այդ պատճառով նա դպրոցում հաճախ կոնֆլիկտներ  է ունեցել համադասարանցիների և ուսուցիչների հետ:

15 տարեկանում Նաոմիի կյանքում տեղի ունեցավ ամենակարևոր հանդիպումը, որը փոխեց նրա ողջ կյանքը: Նրա դպրոցի մոտ գտնվող անգլիական այգում նրան նկատում է Elite  գործակալության սկաուտ Բեթ Բոլդտը: Արդեն  16 տարեկանում նա առաջին նկարահանման համար թռչել է Փարիզ: Հաջողությունը կարծես հետևում էր Նաոմիին: 1986 թվականին Քեմբլը ստիպված է լինում փոխարինել սևամորթ մոդելի, և նա հայտնվում է Elle-ի շապիկին: Դրանից անմիջապես հետո նորաձևության աշխարհը իր ուշադրությունը սևեռում է սևամորթ գեղեցկուհու վրա: Առաջարկները սկսեցին հաջորդել մեկը մյուսին: Նա եղել է առաջին սևամորթ մոդելը, ով հայտնվել է  Time ամսագրի, ինչպես նաև՝ անգլիական և ֆրանսիական Vogue-ի  շապիկին:  90-ականների վերջին Նաոմին դարձավ աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը: Մաշկի արտակարգ ճկունության և սև գույնի համար նրան անվանել են Սև Պանտերա:

1995 թվականին նա հանդես է եկել որպես երգչուհի իր առաջին Babywoman ալբոմով: Երաժիշտները, որոնց տեսահոլովակներում նկարահանվել է Նաոմին, տասնյակից ավել են: 1984 թվականին նա սկսել է նկարահանվել ֆիլմերում և խաղացել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են՝ Անտոնիո Բանդերասը, Վուպի Գոլդբերգը, Սառա Ջեսիկա Պարկերը և Ջոն Մալկովիչը: Սև Պանտերայի հաշվին ընդհանուր առմամբ 31  ֆիլմ է: Նա հրապարակել է գիրք իր լավագույն լուսանկարներով՝ Naomi by Naomi Campbell, թողարկել օծանելիքի հավաքածու և դարձել ռեալիթի շոուի վարող: 90-ականների հայտնի սուպերմոդելներից քչերն են շարունակում իրենց կարիերան այնպես ակտիվ, ինչպես Նաոմին: Նրան նորաձևության սիրահարները հաճախ են տեսնում առաջատար դիզայներների  (Օրինակ՝Roberto Cavalli) շոուներում: Նրան դեռ հաճախ հրավիրում են նկարահանվելու տարբեր ամսագրերի շապիկների համար:

Եթե կարիերայի հարցում Նայոմիին բախտը ժպտում էր, ապա նույնը չի կարելի ասել անձնական կյանքի մասին:  Առաջին լուրջ հարաբերությունները մոդելը սկսել է պարող Խոակիմ Կորտեսի հետ: Բայց մի անգամ նա նրան բռնացնում է  «Իբերիա» ավիաընկերության օդաչուի հետ: Նաոմիի մոտ խորը ընկճախտ է սկսվում և նա նույնիսկ փորձում է ինքնասպան լինել: 80-ականների վերջին նա սիրավեպ է ունեցել Մայք Թայսոնի հետ: Իր բոլոր տղամարդկանց մոդելը անվանել է ամուսին, թեև կարող էր լքել նրանց հայտարարությունից անմիջապես հետո: Նաոմին նշանադրված է եղել U2 խմբի բասիստի հետ: Քեմբլի տղամարդկանց ցուցակին կարելի է միայն նախանձել: Այստեղ են «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Ֆլավիո Բրիատորեն, երգիչ Էրիկ Կլեպտոնը, դերասան Ռոբերտ Դե Նիրոն, արքայազն Ալբերտը, ռեփեր Աշերը: Ներկայումս մոդելը հանդիպում է ռուս գործարար Վլադիսլավ Դորոնինի հետ: 2011 թվականին հայտնի դարձավ, որ նրանք նշանադրվել են: Բացի այդ, Նաոմին շոու բիզնեսում մեծ ճանաչում ունի՝ շնորհիվ իր սկանդալային պատմությունների: Պարբերաբար նրա դեմ հնչում են բողոքներ սպասարկող անձնակազմից:  2007  թվականին Նաոմին հինգ օր հասարակական աշխատանք է կատարել և զայրույթի կառավարման դասընթաց անցել: Բայց դա շատ չօգնեց մոդելին: 2008  թվականին նա թքել է ոստիկանի վրա, ով փորձել է հանգստացնել Նաոմիին օդանավակայանում: 2008 թվականի ապրիլին նա կրկին ինքնատիրապետման թերապիա է անցել: