Nelson Mandela - Madiba

Նելսոն Մանդելա [Nelson Mandela]

Նելսոն Մանդելա [Nelson Mandela]

Նելսոն Մանդելա [Nelson Mandela]

Նելսոն Ռոլիլահլա Մանդելա (Կոսա՝ Nelson Rolihlahla Mandela):
Ծնվել է 1918թ. հուլիսի 18-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ումտատի քաղաքի մոտ գտնվող Մֆեզո բնակավայրում, մահացել է 2013թ. դեկտեմբերի 5-ին Յոհաննեսբուրգում: Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) 8-րդ նախագահը, ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն է՝ 1994թ. մայիսի 10 – 1999թ. հունիսի 14: Մարդու իրավունքների համար պայքարող ամենահայտնի ակտիվիստներից է եղել ապարտեիդի ժամանակաշրջանում: Մղած պայքարի համար 27 տարի ազատազրկված է եղել: 1993թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Հարավային Աֆրիկայում Նելսոն Մանդելան հայտնի է նաև որպես Մադիբա (Madiba)` Կոսա ցեղախմբի կլանային անուններից մեկի անունով: Նախագահությունը ստանձնելիս եղել է 76 տարեկան: