Օսկար Բենքեր [Oscar Banker]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ գյուտարար Ծննդյան ամսաթիվը՝ 1895թ․ Մահվան ամսաթիվը՝ 1979թ․ Ծննդյան վայրը՝ Օսմանյան կայսրություն Ամբողջական անունը՝ Ասատուր Սարաֆյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ գյուտարար
Ծննդյան ամսաթիվը՝ 1895թ․
Մահվան ամսաթիվը՝ 1979թ․
Ծննդյան վայրը՝ Օսմանյան կայսրություն
Ամբողջական անունը՝ Ասատուր Սարաֆյան

Օսկար Բենքեր (իսկական անունը՝ Ասատուր Սարաֆյան)-ազգությամբ հայ ամերիկյան գյուտարար։

Ասատուր Սարաֆյանը (Asatour Sarafian) ծնվել է  1895 թվականին Օսմանյան Կայսրությունում (Ottoman Empire), ինչը այնքան էլ հեշտ չէր հայկական ընտանիքի համար։ Բարեբախտաբար, Սարաֆյանի ընտանիքին հաջողվում է  փրկվել Համիդյան ջարդերից՝ հայերի զանգվածային սպանություններից, որոնք իրականացվում են  Օսմանյան կայսրությունում  1894-1896 թվականներին, բայց փոքրիկ Ասատուրը հիվանդանում է, և ոչ ոք չէր սպասում, որ նա ողջ կմնա, քանի որ նրա մայրը խելագարվել էր ջարդերի ժամանակ և հոգ չէր տանում փոքրիկի մասին։ Տղային փրկում է հայրը՝ նրան ներկայիս կաթի շշերին փոխարինած այծի կրծքով խմացնելով խաղողի հյութ։  Ի վերջո, երեխան ապաքինվում է։

Երիտասարդ տարիներին Ասատուրին հաջողվում է  հեռանալ Օսմանյան կայսրությունից, անցնել օվկիանոսը  և բնակություն հաստատել Չիկագոյում։ Հայտնվելով Էլլիս կղզում (Ellis Island)՝  20-րդ դարի երկրորդ կեսին գաղթականներին ընդունող ամենամեծ կետում, նա փոխում է անունը Օսկար Բենքերի և փորձում աշխատանք գտնել սարքավորումների  արհեստանոցում։  Այդ արհեստանոցում աշխատելու ընթացքում Օսկարը հորինում է էտման սարքը, և դա նրան այնքան է դուր գալիս, որ նա որոշում է իր ողջ կյանքը նվիրել հայտնագործություններին։

Երբ «General Motors»-ը սկսում է ավտոմեքենաները զինել կիսաավտոմատ փոխանցումատուփերով, մեխանիզմը ունենում է  շատ թերություններ։ Օսկար Բենքերը առաջարկում է ընկերությանը ավտոմատ փոխանցումատուփ, որը ավելի հուսալի էր և ամուր։ Նա պնդում  է իր գյուտը շուրջ ութ տարի՝ պայքարելով ավտոմեքենաներ նախագծող ընկերությունների դեմ, և վերջապես նրա  առաջարկն ընդունվում է, և General Motors-ը անմիջապես սկսում է համալրել իր ավտոմեքենաները ավտոմատ փոխանցումատուփերով։ Վերջիվերջո, Օսկար Բենքերին սկսում են անվանել  «Մարդ, ով ստեղծել է Ռալֆ Նեյդերին(Ralph Nader)»։ Նեյդերը հայտնի ամերիկացի ակտիվիստ էր, ով ճանաչում էր ձեռք բերել ավտոմոբիլային ընկերությունների դեմ դատական գործընթացների և «Վտանգավոր է ցանկացած արագության դեպքում» (Unsafe at Any Speed) գրքի շնորհիվ, որը ամերիկյան ավտոմեքենաների անվտանգության խնդիրների մանրակրկիտ հետազոտությունն էր և հայտնի էր լայն հանրությանը։ Ի դեպ, Նեյդերը իր հետազոտությունում նշել է նաև Բենքերի մասին։

Հատուկ ուշադրության է արժանի Բենքերի ներդրումը ավիացիոն մեխանիկայում։ Նա աշխատել է Սիկորսկու առաջին փորձարարական ուղղաթիռի կառավարման համակարգի վրա, որը երկինք է բարձրացել  1939 թվականին։ Սիկորսկու  և Բենքերի համատեղ գյուտը ի վերջո հանգեցրել է այդ ուղղաթիռների զանգվածային արտադրությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում։

Բենքերը հայտնագործել է օդաճնշական ատրճանակ-ներարկիչը պատվաստումների համար։ Այդ մեխանիզմի մասին Բենքերի կինը լսում է հեռուստացույցով, որի մասին խոսում է մի բժիշկ, և անմիջապես հայտնում ամուսնուն, իսկ վերջինս արտոնագրում է իր  գյուտն արդեն 1968 թվականին։ Ավելի ուշ այդ ներարկիչը, որը կարող էր կատարել մինչև 2000 ներարկում ժամում, սկսում է օգտագործել Քլիվլենդի Med-E-Jet ընկերությունը։ Շնորհիվ պարզ և հուսալի կոնստրուկցիայի՝ ատրճանակ-ներարկիչը կիրառվել է ամբողջ աշխարհում։ Երբ Կարիբյան ծովի Գրենադա(Grenada) կղզյային պետությունում համաճարակ է սկսվում, Med-E-Jet-ը այնտեղ է ուղարկում Բենքերի ներարկիչներից, և  1979 թվականի օգոստոսի 2-ին Գրենադան թողարկում է նամականիշ՝ ի պատիվ գյուտարարի, ով շատ կյանքեր էր փրկել։

1983 թվականին Բենքերը հրապարակում է  Dreams and Wars of an American Inventor: An Immigrant’s Romance անունը կրող հուշագրեր,  որտեղ ընդունում է, որ Ամերիկան դեռևս մեծ հնարավորությունների երկիր է։

Օսկար Բենքերը մահացել է Քլիվլենդում 1979 թվականին 83 տարեկան հասակում։ Նրա որդին կրում է Օսկար Բենքեր կրտսեր անունը։