Պապարացիները նկարահանել են Ջոլիին և Փիթին բուռն վիճելիս

quarrel between Jolie and PittՆայելով Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկին՝ Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին, կարելի  է միայն զարմանալ, թե ինչպես է ամուսիններին հաջողվում պահպանել նման ջերմ և ամուր հարաբերություններ: Սակայն վերջին բուռն տեսարանը, որը տեղի է ունեցել զույգի մոտ Սիդնեյում  իրենց հյուրանոցային համարի պատշգամբում, ցույց է տալիս, որ զույգը պարզապես լավ կարողանում է թաքցնել ընտանեկան խնդիրները: Պապարացիների  անթարթ  ուշադրությունը տվել է իր արդյունքները. լուսանկարիչները ականատես են եղել ընտանեկան սկանդալի: Ջոլիի և Փիթի վեճի լուսանկարները զարդարել են In Touch ամերիկյան տաբլոիդի շապիկը:  Լուսանկարներում երևում է Փիթի  էմոցիոնալ ժեստիկուլացիան: Երբ դերասանը զայրացած լքում է պատշգամբը, Ջոլին ձեռքն է առնում ծխախոտը: Ակնհայտ է, որ ամուսնու հետ հարաբերությունների պարզումը խիստ անհանգստացնում է աստղին, եթե նա իրեն թույլ է տալիս ծխել: Հիշեցնենք, որ 2013 թվականին դերասանուհին վիրահատությամբ հեռացրել է կուրծքը այն բանից հետո, երբ ԴՆԹ-թեստը ցույց է տվել վնասակար  BRCA1 գենը,  որը մեծ հավանականությամբ, կարող էր առաջացնել կրծքի և ձվարանների քաղցկեղ:  «Երբ Բրեդը բարկացած թափահարեց ձեռքերը, նրա դեմքին կարելի էր նկատել հիասթափություն,-ամսագրի հետ կիսվել է ականատեսը,-նա շատ զայրացած էր կնոջ պահվածքից, իսկ Էնջին ուր որ է կլացեր»: Ի դեպ, զույգի մտերիմ աղբյուրները եզրակացնում են, որ նրանց վեճի պատճառ է դարձել հենց ծխելը: Վիրահատություն տարած դերասանուհին, իբրև թե, սկսել է հաճախ ձեռքը վերցնել ծխախոտը: Փիթը, իր հերթին, կտրականապես դեմ է սիրելիի վատ սովորությանը: Նույն երեկոյան, երբ տեղի է ունեցել  վեճը,  զույգը գնացել է Ջոլիի  «Անխախտը» ֆիլմի պրեիերային: Ըստ ականատեսների՝ դերասանները  սառն են  եղել միմյանց հետ, իսկ ողջույնի խոսքից հետո լքել են միջոցառումը, ընդ որում՝ ոչ միասին: