Պերճ Զեյթունցյան [Perch Zeituntsyan]

Համառոտ նկարագիրը. Գործունեությունը՝ արձակագիր Ծննդյան ամսաթիվը՝18 հուլիսի 1938թ. Ծննդյան վայրը՝ Ալեքսանդրիա, Եգիպտոս Ամբողջական անունը՝  Պերճ Զեյթունցյան

Համառոտ նկարագիրը.
Գործունեությունը՝ արձակագիր
Ծննդյան ամսաթիվը՝18 հուլիսի 1938թ.
Ծննդյան վայրը՝ Ալեքսանդրիա, Եգիպտոս
Ամբողջական անունը՝ Պերճ Զեյթունցյան

Պերճ Զեյթունցյան-հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ։

Ծնվել է 1938թ. հուլիսի 18-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948թ. հայրենադարձվել է Հայաստան: Ավարտել է Երևանի Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1956թ. լույս է տեսել պատմվածքների առաջին ժողովածուն: 1963թ. ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը: 1963-64թթ սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1965-68թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-75թթ` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը: 1975-86թթ եղել է Հայաստանի Գրողների միության քարտուղարը: Մի շարք գրքերի հեղինակ է` «Ամենատխուր մարդը», «Նրա առաջին ընկերը», «20-րդ դարի լեգենդը», «Փարիզի համար», «Մեր թաղի ձայները»: 12 պիեսների հեղինակ է` «Աստվածների կանչը», «Լեգենդ ավերված քաղաքի մասին», «Հիսուս Նազովրեցին և նրա աշակերտները», «Կանգ առ, երկրագունդ», «Ոտքի, դատարանն է գալիս», «Մի նայիր հայելուն» և այլն, որոնք բեմադրվել են Երևանի տարբեր թատրոններում: «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը: Նրա գրքերը թարգմանվել են 11 լեզուներով: 1991-92թթ եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Դարձել է Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ, ՀԽՍՀ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր: 1989թ. արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի, ապա` «Հայ արվեստի ասպետ», «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումների: 2007թ. արժանացել է հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի: